Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՀ առողջապահության համակարգում կարևոր քայլ է բուժհիմնարկների պետ․ ձեռնարկության կարգավիճակ տալու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Առողջապահության ոլորտում աստիճանաբար ձևավորվում է մասնավոր սեկտորը՝ պետ․ ձեռնարկությունների (ստոմատոլոգ․ պոլիկլինիկաներ, որոշ հիվանդանոցներ, դեղատնային ցանց) սեփականաշնորհման և ապապետականացման ճանապարհով։

Բժշկ․ օգնության պատշաճ որակն ու դեղագործ․ գործունեությունն ապահովելու համար առողջապահության նախարարությանը կից ստեղծվել է լիցենզավորման կենտրոն, իսկ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրումը և դրանց վերահսկումն ապահովելու նպատակով՝ տեղեկատվական-վերլուծական կենտրոն։ ՀՀ ներմուծվող, ինչպես նաև տեղում արտադրվող բոլոր դեղերը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթարկվում են պետ․ սերտիֆիկացման, գրանցման և որոշակի շարունակական վերահսկման։

Նախատեսվում է ցանցի կառուցվածքային վերափոխումը կատարել բժշկ․ օգնության եռամակարդակ համակարգի իրականացմամբ։ Առաջին մակարդակը ներառում է ամբողջ բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման, առողջության վերականգնման լայնածավալ խնդիրներ։ Երկրորդ մակարդակը պահանջում է բարձր հմտություն և առավել բարդ տեխնոլոգիաներ, որոնց կարիքը զգում է բնակչության միայն մի մասը, և պահանջվում են ավելի մեծ ֆինանս․ ներդրումներ։ Երրորդ մակարդակն իրականացնում են նեղ մասնագիտացված, բարձր որակավորում ունեցող մասնագետները՝ բարդ տեխնոլոգիաներով և թանկարժեք սարքավորումներով հագեցած հիմնարկներում։ Այս մակարդակում ցուցաբերվող բժշկ․ օգնությունը ներառում է բարդ միջամտություններ (օրգանների փոխպատվաստում, նյարդավիրաբուժ․, սրտային վիրաբուժ․) պահանջող հիվանդությունների բուժում։

Առողջապահության համակարգի ֆինանս․ բարեփոխումները ենթադրում են տարատեսակ ֆինանս․ աղբյուրների ներգրավում և պետ․ ծրագրերի ֆինանսավորման կանոնակարգում։ Օրենսդըրորեն սահմանված է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի անվճար բժշկ․ օգնություն և սպասարկում ստանալ՝ պետությունից երաշխավորված առողջապահ․ պետ․ նպատակային ծրագրերի շրջանակներում, իսկ այդ ծրագրերի շրջանակներից դուրս՝ ապահովագր․ հատկացումների, անձն․ վճարումների, օրենսդրությամբ թույլատրվող այլ աղբյուրների հաշվին։ Պետ․ պատվերով են իրականացվելու շտապ և անհետաձգելի առաջին բուժօգնությունը, գինեկոլոգ․ անհետաձգելի օգնությունը։ Պետ․ բյուջեի հաշվին պետք է բուժվեն վարակիչ, հոգեկան հիվանդություններով տառապողները։ Պետք է զարգանա ամբուլատոր-պոլիկլինիկ․ ծառայությունը, որն ավելի մատչելի է ժողովրդին։ Գնալով լայն ծավալ է ստանում կամավոր ապահովագրությունը, երբ բուժման ծախսերը վճարում է անհատը։

Պետ․ ծրագրերի ֆինանս․ կանոնակարգման կարևոր բաղադրամաս է բժշկ․ ծառայությունների գնումներն իրականացնող առանձին մարմնի՝ առողջապահ․ պետ․ գործակալության (ԱՊԳ) ստեղծումը, որի հիմն․ խնդիրներն են՝ բուժօգնություն իրականացնողների հետ պայմանագրերի կնքում, բուժօգնություն իրականացնողների վճարումների կատարում, մատուցված ծառայությունների որակի և ծավալների վերահսկում։

Բժշկ․ գործունեության արդյունավետության բարձրացման համար խնդիր է դրված աստիճանաբար կարգավորելու բժիշկների և բուժքույրերի քանակ․ հարաբերակցությունը բնակչության թվին։ 1992-ից սկսած ընդունելությունը ԵԲՀ-ում կրճատվել է և նախկին 1400-ից հասցվել 300-ի։ Կրճատման շնորհիվ ազատված միջոցներն ուղղվել են մասնագիտ․ կրթ․ ծրագրերի ընդլայնմանը՝ հետդիպլոմային մասնագիտացումը, կախված մասնագիտությունից, հասցնելով մինչև 4 տարվա։ 1994-ին մշակվել և ընդունվել են բժշկ․ մասնագիտ․ կրթության նոր սկզբունքներն ու կանոնակարգը։

1996-ի փետր․ ընդունվել է քույրական գործի կրթ․ համակարգի բարեփոխումների ծրագիր։ Բազային կրթությունը դարձել է 3 տարի (նախկինում եղած 2-ի փոխարեն)։ Բացի այն, որ պետ․ բուհում ներդրվել է վճարովի ուսուցում, թույլատրվել են նաև բժշկ․ մասնագիտությունների ուսուցում ոչ պետ․ բուհերում։ Բուհերի հավելյալ հզորությունները կարող են վճարովի հիմունքներով օգտագործվել այլ պետությունների քաղաքացիների համար՝ տալով նրանց հատուկ դիպլոմ, որը կունենա հավասարազոր մասնագիտ․ արժեք։


ՀՀ-ում առողջապահության առաջնային պահպանման (ԱԱՊ) համալիրը դիտվում է որպես «մարդու, ընտանիքի, համայնքի և առողջապահության համակարգի միջև առաջին շփման գոտի, առողջապահության համակարգի նախահիմքը և անբաժանելի մասը»։

ԱԱՊ համալիրի ծառայություններն են՝ բնակչության առողջապահ․ կրթումը, մոր և մանկան առողջապահ․ ծրագրերը՝ ներառյալ իմունացում և ընտանիքի պլանավորում, առավել տարածված տեղաճարակային հիվանդությունների կանխարգելում և վերահսկում, առողջապահ․ հիմնահարցերի լուծում, անհետաձգելի բժշկ․ օգնության ցուցաբերում, տարբեր սոց․ շրջակա միջավայրի, բժշկաժողովրդագր․ և հոգեբ․ ռիսկի գործոնների հայտնաբերում և դրա հետ կապված բնակչության առողջապահության պահ