Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պանմանն ուղղված բժշկասոց․ օգնության ցուցաբերում։

Ներկայումս, ինչպես հանրապետ․, այնպես էլ մարզ․ ենթակայության բուժհիմնարկների մեծ մասն ստացել է պետ․ ձեռնարկության կարգավիճակ։ Միաժամանակ ամբուլատոր-պոլիկլինիկ․ հիմնարկների գերակշիռ մասն ստացել է ինքնուրույն իրավաբ․ անձի կարգավիճակ և դուրս է եկել հիվանդանոցների վարչ․ ենթակայությունից 1996-ին ընդունված «Բնակչության բժշկական սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն, որով բնակչությանը երաշխավորվում է պետ․ բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող բժշկ․ օգնության առանձին տեսակների (հիմն․ ծառայությունների փաթեթ _ ՀԾՓ) մատուցում՝ պետ․ նպատակային առողջապահության ծրագրերի շրջանակներում։ ՀԾՓ-ի ներմուծման նպատակն է ֆինանսավորել բուժօգնության այն տեսակները, որոնք առավել կարևոր են երկրում առողջապահ․ ընդհանուր իրավիճակը բարելավելու տեսանկյունից։

Մինչև 7 տարեկան երեխաների, ծնողազուրկ, հաշմանդամ ծնողների և հաշմանդամ երեխաների, միայնակ մայրերի երեխաների բուժումն իրականացվելու է պետպատվերով հատկացված միջոցներով։


ՀՀ առողջապահության բնագավառում նկատելի են հաջողությունները արտասահմ․ երկրների հետ փորձի փոխանակման և կադրերի վերապատրաստման գործում։ Մեծ թվով սփյուռքահայ բժիշկներ պարբերաբար վիրահատություններ են կատարում մեր հանրապետության հիվանդանոցներում։ Հայաստանի բազմաթիվ բժիշկներ վերապատրաստում են անցնում աշխարհի տարբեր առաջատար հիվանդանոցներում։

Ֆիզիկական կուլտուրան և սպորտը իրենց նախնական դրսևորումներով Հայաստանում հայտնի են եղել դեռևս հնագույն ժամանակներից և մարդիկ իրենց կենցաղ․ սովորությունների մեջ (տոնախմբություններ, ուխտագնացություններ, հարսանիքներ, թատերական հանդեսներ ևն) մեծ տեղ են հատկացրել մարզական մրցություններին։

Տես Ֆիզիկական կուլտուրա և սպորտ, Համահայկական խաղեր հոդվածները։

Տուրիզմ։ Հայաստանում տուրիզմն ու էքսկուրսիան էական զարգացում են ապրել 1930-ական թթ․ սկսած։ Ներկայումս ՀՀ-ում տուրիստական-էքսկուրսիոն աշխատանքների կազմակերպմամբ զբաղվում է «Տուրիզմի և Էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, որոշ մարզերում և Երևանում իր ենթակա տուրիստական-էքսկուրսիոն միավորումների միջոցով։ Խորհուրդը հյուրանոցներ և տուրիստական հանգրվաններ ունի Սևանում, Դիլիջանում, Կապանում, որոնք կարող են միաժամանակ ընդունել և սպասարկել մոտ 2000 զբոսաշրջիկ։ Երևան ժամանած տուրիստներին կարող են սպասարկել «Արմենիա», «Անի», «Դվին», «Էրեբունի», «Շիրակ», «Բաս», «Արաբկիր», «Սեբաստիա», «Ավիատրանս» հյուրանոցները։ Նորաստեղծ (շուրջ 60, 1999) տուրիստական ֆիրմաները («Սպուտնիկ», «Սաբերատուր-Սևան», «Ազնավուր», «Արմենտուր-Թրավել» ևն) հիմնականում զբաղվում են արտագնա տուրիզմով, որոնց երթուղիները ընդգրկում են բոլոր մայրցամաքները։

1995-ին Հայաստան է եկել 12000 զբոսաշրջիկ, 1996-ին՝ 13400, 1997-ին՝ 23400, 1998-ին՝ 27000, 1999-ին՝ 43800։

12․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Մինչև հայոց գրերի և հայալեզու դպրոցների ստեղծումը Հայաստանում գործել են հուն․, ասոր․ ուսուցմամբ դպրոցներ։ Գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցը Սահակ Պարթևի աջակցությամբ Հայաստանի տարբեր գավառներում հիմնեց հայալեզու դպրոցներ։

1980-ական թթ․ վերջը _ 90-ական թթ․ սկիզբը, երբ ձևակերպվեց ազգ․ դպրոցի զարգացման հայեցակարգը, շրջադարձային եղավ ազգ․ դպրոցի ամրապնդման, երիտասարդ և մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում։ Վերանայվեցին ուս․ ծրագրերը, ավելի մեծ տեղ հատկացվեց Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, հայոց լեզվին և գրականությանը, ընդհանրապես՝ մշակույթին։ Դրան նպաստեց նաև «Լեզվի մասին օրենքի» (1993) և «Կրթության մասին օրենքի» (1999) ընդունումը։

1998_99 ուս․ տարվա տվյալներով ՀՀ պետ․ 16 բուհերում (10 մասնաճյուղով) սովորել է 35918 ուսանող, պրոֆեսորադասախոսական կազմը՝ 4009, 88 մասնավոր բուհերում՝ մոտ 15 հզ․ ուսանող, 60 միջն․ մասնագիտ․ դպրոցներում (10 մասնաճյուղով) և 25 քոլեջում՝ շուրջ 25 հզ․ սովորող, 1409 հանրակրթ․ դպրոցներում՝ 581700 աշակերտ, 59183 ուսուցիչ։ Գործում են 856 (232-ը՝ Երևանում) նախակրթարան (մանկապարտեզ), ուր հաճախում են 57000 երեխա։ Մանկապարտեզների 90 %-ը գտնվում է թաղապետարանների տնօրինության տակ (համայնքային), կան նաև պետ․ և գերատեսչական։ Գործում են նաև ֆիզիկական և մտավոր արատ ունեցող երեխաների համար 52 գիշերօթիկ օժանդակ դպրոցներ, որտեղ սովորում են մոտ 10000 երեխա, և մեկ հատուկ տիպի մանկատուն՝ 153 երեխա։ Տես նաև Բարձրագույն կրթություն, Բարձրագույն ուսումնական հաստատություններ, Հոգևոր ուսումնական հաստատություններ, Դպրոց, Սփյուռքահայ դպրոցներ, Միջնակարգ մասնագիտական կրթություն, Օժանդակ դպրոց հոդվածները։

13․ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ


Հայ ժողովրդի բնօրրանում՝ Հայկ․