Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սերված փայտագմբեթ, երդիկավոր ծածկերի կոնստրուկտիվ համակարգերում։ Նույնպիսի հատկանիշներով են բնորոշվում Դվինի սյունազարդ երկրորդ և շուկայի շենքերը, ինչպես և՝ Զվարթնոցի ու Դվինի բաղնիքների մնացորդները։ Մեմորիալ ճարտ․ հուշարձանների խմբին են պատկանում քարակոթողները, հուշասյուները, մահարձանները, «թևավոր» խաչերը, դամբարանները [առաջնեկը՝ Աղց, IV դ․, ապա՝ Գրիգորիսի դամբարանը Ամարասի վանքի (Արցախ) և Օշականի Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիների խորանների ընդհատակում]։ Նույնանման են Ս․ Հռիփսիմե և Ս․ Գայանե կույսերի (երկուսն էլ՝ VII դ․) ստորգետնյա դամբարանները համանուն տաճարների խորանների տակ ևն։ Վերգետնյա մահարձաններից են Օձունի (VI_VII դդ․), Աղուդիի (VII դ․) հուշարձանները, Բերդաձորի, Օհանավանքի և այլ հուշակոթողները։ «Թևավոր» խաչերը (գտնված Դվինում, Հովհաննավանքում և Կողբում) սկզբնավորել են հայկ․ խաչքարերի արվեստը։


Հայկ․ ճարտ-յան նոր վերելքը տեղի է ունեցել արաբ․ լուծը թոթափելուց հետո, երբ վերականգնվել է պետականությունը։ Քաղաքային կյանքի, աշխարհիկ մտածողության ազդեցությամբ են օժտվել արվեստի և ճարտ-յան գործերը՝ ընդունելով մարդասիր․ երանգ։ Ճարտ-յան առաջընթացի, ոճական նոր ուղղության ստեղծագործ․ որոնումների գլխ․ կենտրոնը Անի քաղաքն էր, Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը, որտեղ եկեղեցականին համընթաց զարգացավ աշխարհիկ ճարտ-ը, կազմավորվեց քաղաք․ ճարտ-յան միասնական ոճը։ Հայաստանի 50-ից ավելի քաղաքների մեջ Անին առաջատարը եղավ նաև քաղաքաշին․ արվեստի կատարելագործման առումով․ ուներ հատակագծային եռամաս (միջնաբերդ, շահաստան, արվարձաններ) կառուցվածք։ Քաղաքաշին․ նույնպիսի կառուցվածք ունեին Վանանդի թագավորության մայրաքաղաք Կարսը, Գուգարաց թագավորության վարչ․ կենտրոն Լոռեն, Վանը, Խարբերդը, Կարինը, Խլաթը, Մանազկերտը և նույն ժամանակի հայկ․ քաղաքներից մի քանիսը։

Եկեղեց․ ճարտ-ը զարգացել է ժառանգորդական սերտ կապեր պահպանելով վաղ միջնադարյանի հետ։ Անիում և այլուր վերարտադրվել են վաղ միջնադարյան մի քանի եկեղեցիների հատակագծային հորինվածքները։ Սակայն հետահայացությունը բնավ չի խանգարել նոր ժամանակաշրջանի ճարտարապետներին հետամուտ լինելու հորինվածքային նոր լուծումներ գտնելուն, ոճական նորարարությամբ ընթանալուն։ Հանճարեղ Մանուելի ու Տրդատի, ժամանակի առաջատար վարպետների գործերում առանձնապես մարմնավորվել է նոր դարաշրջանի ոճական նորարար․ ուղղությունը՝ արտահայտվելով հարթությունների պլաստիկ․ մշակման ու հարդարանքի միջոցների կիրառման հարուստ հնարանքներով։ Այդ առումով առանձնակի տեղ է գրավում Աղթամար կղզում Սուրբ Խաչ տաճարը, որի բոլոր պատերն ու թմբուկը հարդարված են բազմաթեմա (կրոն․ ու աշխարհիկ կյանքը ներկայացնող) բարձրաքանդակներով։ Միևնույն ժամանակ դարաշրջանի եկեղեց․ ճարտ-յանը հատուկ է համաչափությունների վերասլացությունը։ Այն իր ցայտուն արտահայտությունն է ստացել Անիի Մայր տաճարի ողջ ներքնատեսքում և արտաքին ճակատների դեկորատիվ մշակման մեջ։ Ոճ․ այդ ուղղությունը խթանել է քարի գեղ․ մշակման վարպետության բարձրացմանը, առանձնապես դրսևորվելով զարգացում ապրող խաչքարերի արվեստում։

Քաղաքներից բացի, ճարտ-յան զարգացման մյուս կարևոր կենտրոնները վանքերն էին, որոնք իրենց կազմում ունեին եկեղեց․, կիսաշխարհիկ (գավիթ-ժամատներ) և աշխարհիկ (գրատներ) շենքեր։ Այդպիսիք են Սյունիքում՝ Տաթևի, Սևանի, Հայրավանքի, Գնդեվանքի, Վահանավանքի և Վանեվանի, Վասպուրականում՝ Աղթամարի, Նարեկավանքի և Վարագավանքի, Շիրակում՝ Հոռոմոսի, Խծկոնքի, Բագնայրի, Արգինայի և Մարմաշենի, Գուգարքում՝ Սանահինի և Հաղպատի, Այրարատում՝ Բջնիի, Կեչառիսի և Հավուց թառի ու մի շարք վանքային այլ համալիրներ։ Դրանք աչքի են ընկնում իրենց կազմի մեջ մտնող շենքերի ճարտ․ բարձր մակարդակով, փոխադարձ ներդաշնակությամբ։ Դարաշրջանի ճարտարապետները վարպետորեն են միահյուսել ձեռակերտն ու անձեռակերտը՝ ստեղծելով բնական միջավայրին ներդաշնակ վանքային համալիրներ ու բերդեր։ Շինարվեստի կարևոր նվաճումներից են 30_34 մ կամարային բացվածքներով Անիի և մերձակայքի կամուրջները Ախուրյան գետի վրա, Աղթամարի պալատի, Սանահինի գրատան ծածկերի կոնստրուկտիվ համակարգերը։

XII դ․ վերջից, երբ հայ-վրաց․ ռազմաքաղ․ միավորման շնորհիվ հաջողվել է ազատագրվել սելջուկյան թուրքերի ավելի քան մեկ դար տևած տիրապետությունից, ձևավորվել է զարգացած միջնադարի հայ ճարտ-յան բարձրագույն փուլը՝ նշանավորվելով ճարտ-շին․ արվեստի ծանրակշիռ նվաճումներով։ Թեև Կենտր․ Հայաստանում այն տևել է 4_5 տասնամյակ և ընդհատվել մոնղոլների ներխուժման հետևանքով, Վայոց ձորում և Կիլիկյան Հայաստանում շարունակվել է մինչև XIV դ․ կեսը։

Շին․ մեծածավալ գործունեություն են ծավալել Զաքարե և Իվանե իշխանները՝ Հայաստանի փաստական տերերը, իրենց ժառանգներն ու վասալական կախման մեջ գտնվող Վաչուտյան, Խաղբակյան (Պռոշյան), Օրբելյան և իշխան․ այլ տոհմերի ներկայացուցիչները։ Կիլիկ