Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(ճարտ․ Ա․ Թամանյան)։ Նույն տարիներին հատակագծման աշխատանքներն ընդգրկել են Լենինական և Կիրովական քաղաքները (ճարտ․ Մ․ Մազմանյան), Նոր Բայազետ և Վաղարշապատ շըրջկենտրոնները (ճարտ․ Ա․ Թամանյան) ու մի քանի գյուղեր։

Վերաշինական աշխատանքներ են ծավալվել 1926-ի երկրաշարժից ավերված Լենինականում։ Ճարտ․ Դ․ Չիսլիյանի կազմած տիպային նախագծերով կառուցվել են բնակելի տների խմբեր, իսկ ճարտ-ներ Ղ․ Սարգսյանի, Հ․ Քաջազնունու, Հ․ Ավետովի նախագծերով՝ մի քանի տասնյակ բնակելի տներ քաղաքի կենտրոնում և մայրուղիներում։ Սահմանափակ ծավալներով բնակելի տների խումբ կառուցվեց Ալավերդիում (ճարտ․ Ա․ Ահարոնյան), Կիրովականում և այլ բնակավայրերում։ Ա․ Թամանյանը հիմք դրեց հայ ճարտարապետության մի նոր դպրոցի։ Երևանում կառուցվեցին «Սևան» հյուրանոցի (ճարտ․ Ն․ Բունիաթյան), հանրախանութի (ճարտ-ներ՝ Ա․ Ահարոնյան, Գ․ Քոչար, Մ․ Մազմանյան, Հ․ Մարգարյան), «Մոսկվա» կինոթատրոնի (ճարտ-ներ՝ Տ․ Երկանյան, Գ․ Քոչար), գյուղատնտ․ ինստ-ի (ճարտ․ Ս․ Սաֆարյան), Հայէներգոյի (ճարտ․ Հ․ Մարգարյան), Գրքի պալատի (ճարտ-ներ՝ Մ․ Մազմանյան, Հ․ Մարգարյան), «Արարատ» տրեստի գինեգործարանի առաջին հերթի (ճարտ-ներ՝ Գ․ Քոչար, Ռ․ Իսրայելյան) և Մոսկվայում գյուղատնտ․ ցուցահանդեսի հայկ․ տաղավարի (ճարտ-ներ՝ Կ․ Հալաբյան, Ս․ Սաֆարյան) շենքերը։ Ճարտ-ներ Ն․ Բունիաթյանի, Մ․ Գրիգորյանի, Ս․ Սաֆարյանի, Զ․ Բախշինյանի, Ա․ Տեր-Ավետիքյանի, Խ․ Ռոստոմբեկյանի և այլոց նախագծերով ճարտ․ նույն նկարագրով կառուցվել են մի քանի տասնյակ դպրոցներ, Լենինական, Կիրովական, Ալավերդի քաղաքների ու այլ բնակավայրերի հաս․ և բնակելի շենքերը։ Երևանում, ՀՀ մյուս քաղաքներում կազմավորվել են ազգ․ ինքնատիպ հաս․ կենտրոնների ու մայրուղիների ճարտ․ համալիրներ, որոնց բարձրակետը եղան Հայաստանի Կառավարական տան ու օպերայի և բալետի թատրոնի ավարտված շենքերը։ Մինչ այդ հիմնված ճարտարապետների միությունը սկզբնավորել էր ճարտ․ դասական և արդի ուղղությունների մերձեցումը։

ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին շին-ը զգալի կրճատվել է։ Ճարտ․ Ռ․ Իսրայելյանի նախաձեռնությամբ նախագծվել և կառուցվել են հայաշունչ մի քանի տասնյակ աղբյուր-հուշարձաններ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայ մարտիկների։ 1943-ին ԵՊԻՄ-ում վերաբացվել է ճարտ․ ուսուցումը։ Պատերազմի տարիներին նախագծվել ու մասամբ կառուցվել են Մատենադարանի (ճարտ․ Մ․ Գրիգորյան), «Արարատ» տրեստի վարչության (ճարտ․ Ս․ Սաֆարյան) շենքերը, Հաղթանակի կամուրջը (1945, ճարտ-ներ՝ Ա․ Մամիջանյան, Ա․ Ասատրյան, ինժ․ Ս․ Հովնանյան), Բյուրականի աստղադիտարանի համալիրը (ճարտ․ Ս․ Սաֆարյան)։ Բացվել և կառուցապատվել է Երևանի Մարշալ Բաղրամյանի պողոտան։


Հայրենական պատերազմից հետո Հայաստանը վերածվել է շինհրապարակի՝ Երևանում [մի շարք փողոցների, նոր մայրուղիների կառուցապատում, դրանց թվում՝ Կիևյան փողոցի բնակելի տները (ճարտ․ Գ․ Թամանյան), Հրազդանի Մեծ կամուրջը (1958, ինժ-ներ՝ Վ․ Փինաջյան, Ն․ Ա․ Սլավինսկի, ճարտ․ Գ․ Աղաբաբյան), Աջափնյակի բնակելի համալիրը, Հաղթանակի հուշակոթողը (1950, ճարտ․ Ռ․ Իսրայելյան, քանդ․ Ս․ Մերկուրով)], Լենինականում, Կիրովականում, Ալավերդիում, Իջևանում, Արտաշատում և շրջկենտրոններում։ 1945_50-ական թթ․ Հայաստանի ճարտարապետությունը զարգացել է նախապատերազմյան ոճական նույն ուղղությամբ, հայեցի նկարագրով․ Երևանում՝ Կառավարական

2-րդ տունը (ճարտ-ներ՝ Ս․ Սաֆարյան, Վ․ Արևշատյան, սկզբ․ փուլում նաև Ռ․ Իսրայելյան), «Արմենիա» հյուրանոցը (ճարտ-ներ՝ Մ․ Գրիգորյան, Է․ Սարապյան), Մատենադարանի և ՀԿԿ ԿԿ (ճարտ․ Մ․ Գրիգորյան), ԵՊՀ և ե/գ կայարանի (ճարտ․ Է․ Տիգրանյան), բժշկ․ ինստ-ի և ԳԱԱ նախագահության (ճարտ․ Ս․ Սաֆարյան) շենքերը, ԵՊԻ 2-րդ մասնաշենքը (ճարտ․ Ա․ Մամիջանյան), Ռադիոյի տունը (ճարտ․ Հ․ Մարգարյան), կենտր․ ծածկած շուկան (ճարտ․ Գ․ Աղաբաբյան), ալյումինի գործարանի մշակույթի պալատը (ճարտ․ Ս․ Մանուկյան), «Արարատ» տրեստի գինեգործարանի «կարասային» հատվածը և Հրազդան գետի ջրանցույցը (ճարտ․ Ռ․ Իսրայելյան), Հանրապետ․ մարզադաշտը (ճարտ․ Կ․ Հակոբյան) ևն, Լենինականում և Կիրովականում՝ կուսքաղկոմների շենքերը, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանը (ճարտ․ Զ․ Բախշինյան), Ալավերդու կենտրոնը (ճարտ․ Հ․ Իսաբեկյան), Վաղարշապատի մշակույթի տունը (ճարտ․ Ս․ Մանուկյան) ևն։

1950-ական թթ․ կեսից արմատավորվել է տիպարային նախագծերով գործարանային տնաշինությունը, որը հիրավի հեղաշրջում է առաջացրել նախագծման և կառուցման բնագավառում՝ միևնույն ժամանակ անցանկալի անդրադարձ ունենալով կառուցված շենքերի ճարտ․ նկարագրում (Երևանի, Լենինականի, Կիրովականի նորաստեղծ բնակելի շրջանները, ինչպես և Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի ու ՀՀ բազմաթիվ բնակավայրերի բնակելի համալիրները)։ Երկրաշարժակայունության պակասի և անորակ կառուցված լինելու պատճառով՝ դրանց մի մասը կործանվեց 1988-ի դեկտ․ 7-ի երկրաշարժի ժամանակ։

1960_70-ական թթ․ Հայաստանի ճարտարապետությունն ապրել է տարաոճության, օտարամուտ ազդեցության ներթափանցման ու դասական ավանդույթների մերժման ժամանա