կաշրջան․ եղել են նաև ստեղծագործ․ ակնառու նվաճումներ։ Բնակարանային ճարտ-յան ասպարեզում լավագույների թվին կարելի է դասել հարկերի բարձրացման մեթոդով (հեղինակներ՝ Ռ․ և Ա․ Սահակյաններ, Ս․ Շահնազարյան, ճարտ․ Յու․ Սաֆարյան և ուր․) բնակելի շենքերի խումբը Երևանի Սարյան փողոցում (ճարտ․ Ա․ Թարխանյան), բնակելի տունը Ջրաշատ փողոցում (ճարտ․ Ռ․ Ջուլհակյան), ճարտ-ներ Մ․ Թովմասյանի, Ա․ Ալեքսանյանի և Բ․ Բադալյանի նախագծերով Ավան-Առինջ բնակելի շրջանի և Էջմիածնում՝ դ 27 թաղամասի փորձարար․ (բնակարանների ձևափոխվող մուտք-պատշգամբներով) բնակելի շենքերը (ճարտ․ Մ․ Միքայելյան), «Վաղարշապատ» թաղամասը (ճարտ-ներ՝ Յան Իսահակյան, Գ․ Ռաշիդյան)։ Դրանք բնորոշվում են հարմարավետ հատակագծմամբ, կուռ և միասն․ ծավալաձևերով, բարելավված արտաքին ճարտ-յամբ։ Հաս․ շենքերի ճարտ-ը մտահղացված է առավել նորաոճությամբ․ հանդիսատեսային շենքերից այդ առումով հիշատակելի են Երևանի Սունդուկյանի անվ․ (ճարտ-ներ՝ Ռ․ Ալավերդյան, Ս․ Բուրխաջյան, Գ․ Մնացականյան, կոնստրուկտ․ Ռ․ Բադալյան) և Գյումրու Աճեմյանի անվ․ (ճարտ-ներ՝ Ս․ Սաֆարյան, Ռ․ Բաղդասարյան, կոնստրուկտ․ Ս․ Բաղդասարյան) դրամատիկ․ թատրոնների շենքերը, Երևանի «Այրարատ» կինոթատրոնը (ճարտ-ներ՝ Ա․ Թարխանյան, Հ․ Պողոսյան, Ս․ Խաչիկյան, կոնստրուկտորներ՝ Գ․ Գևորգյան և Ի․ Ծատուրյան), «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը (ճարտ-ներ՝ Ս․ Կնտեխցյան, Թ․ Գևորգյան), Կոմիտասի անվ․ կամերային երաժշտության տունը (ճարտ․ Ս․ Քյուրքչյան), իսկ մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդում (ճարտ-ներ՝ Ա․ Թարխանյան, Հ․ Պողոսյան, Ս․ Խաչիկյան, Կ․ Հակոբյան, Գ․ Մուշեղյան, կոնստրուկտորներ՝ Ի․ Ծատուրյան, Գ․ Ազիզյան) իր բազմաբովանդակությամբ և հետաքրքիր հատակագծ․ ու ծավալատարած․ հորինվածքով նոր ժամանակների հայ ճարտ-յան խոշոր նվաճումներից է։ Ոճական համանման դիրքերից է մտահղացված «Անի» (ճարտ-ներ՝ Ֆ․ Դարբինյան, Ֆ․ Հակոբյան, Է․ Սաֆարյան), «Դվին» (ճարտ-ներ՝ Ա․ Ալեքսանյան, Է․ Սաֆարյան, Ֆ․ Հակոբյան, քանդ․ Արա Շիրազ), «Հրազդան» (ճարտ․ Է․ Սարապյան) և Սևանի լճափնյա (ճարտ-ներ՝ Ս․ Գուրզադյան, Կ․ Մատինյան, Մ․ Մուրզա) հյուրանոցների, Երիտասարդության պալատի (ճարտ-ներ՝ Ա․ Թարխանյան, Ս․ Խաչիկյան, Հ․ Պողոսյան, Մ․ Զաքարյան, կոնստրուկտ․ Գ․ Գևորգյան) ճարտ-ը։ Եթե նորաոճությամբ աչքի են ընկնում Գյումրու օդանավակայանը (ճարտ-ներ՝ Ռ․ Հասրաթյան, Գ․ Մուշեղյան, Լ․ Քրիստափորյան), մանավանդ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հոյակերտ համալիրը (ճարտ-ներ՝ Ա․ Թարխանյան, Ս․ Խաչիկյան, Ժ․ Շեխլյան, Լ․ Չերքեզյան, կոնստրուկտ․ Ա․ Բաղդասարյան), ապա Գյումրու ե/գ կայարանի շենքը (ճարտ․ Ռ․ Եղոյան) բնորոշվում է իր հայեցի նկարագրով։
Հանրապետությունում ստեղծված մարզ․ ընդարձակ ցանցի թվում հիշատակելի են Ծաղկաձորի գլխ․ օլիմպ․ մարզահանգրվանը և հատկապես՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտը (ճարտ-ներ՝ Կ․ Հակոբյան, Գ․ Մուշեղյան, կոնստրուկտ․ Է․ Թոսունյան)։ Առավել հաջողված մշակութ․ շենքերից են Երևանում «Էրեբունի» թանգարանը (ճարտ-ներ՝ Բ․ Արզումանյան, Շ․ Ազատյան), Քաղլուստունը (այժմ՝ Հայաստանի ամերիկ․ համալսարան, ճարտ-ներ՝ Մ․ Գրիգորյան, Հ․ Առաքելյան), Խնկո-Ապոր անվ․ գրադարանը (ճարտ-ներ՝ Լ․ Ղալումյան, Ռ․ Ալավերդյան), Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայի շենքը (ճարտ․ Գ․ Թամանյան), «Գանձատուն» թանգարանը Էջմիածնի Մայրավանքում (ճարտ․ Բ․ Արզումանյան), գիտաժողովների շենքը Բյուրականի աստղադիտարանի համալիրում (ճարտ-ներ՝ Ս․ Գուրզադյան, Մ․ Մուրզա), մշակույթի պալատը Աբովյանում (ճարտ․ Լ․ Չերքեզյան), մշակույթի տունը Սևանում (ճարտ-ներ՝ Մ․ Միքայելյան, Զ․ Սիմոնյան)։
Վարչ․ շենքերի շարքը լրացրին․ Երևանում՝ Կառավարական 3-րդ մասնաշենքը (ճարտ-ներ՝ Վ․ Հուսյան, Թ․ Գևորգյան), Կենտրոն․ փոստատունը (ճարտ․ Է․ Սարապյան), Աբովյանում՝ վարչ․ շենքը (ճարտ-ներ՝ Գ․ Ռաշիդյան, Հ․ Հակոբյան)։ ՀՀ-ում կառուցված բազմաթիվ արտադր․ շենքերից ու համալիրներից առանձնանում են հրատարակչության շենքը (ճարտ-ներ՝ Օ․ Դոխիկյան, Լ․ Հովհաննիսյան), Երևանի կոնյակի գործարանի համալիրը (ճարտ․ Հ․ Մարգարյան), Իջևանի գինեգործարանը (ճարտ․ Ա․ Աբրահամյան), «Արարատ» տրեստի գինեգործարանի Իսակովի փողոցի հատվածը (ճարտ․ Ռ․ Իսրայելյան)։ Ճարտ-յան և բնության ներդաշնակության հաջողված օրինակներ են ըմպելասրահը Ջերմուկ առողջարանում (ճարտ․ Գ․ Թամանյան), պանսիոնատի շենքը Աղվերանում (ճարտ-ներ՝ Ռ․ Իսրայելյան․ Ս․ Պետրոսյան), առողջարանային համալիրը Մարմարիկի ձորահովտում (ճարտ-ներ՝ Մ․ Միքայելյան, Կ․ Տիրատուրյան), պանսիոնատը Ծաղկաձորում (ճարտ-ներ՝ Ա․ Ալեքսանյան, Ռ․ Սաթյան), պիոներ․ ճամբարի համալիրը Մարմարիկի ձորահովտում (ճարտ․ Ա․ Կանայան) ևն։ Հայ ժողովրդի պատմ․ ճակատագրի տարբեր դրվագներ հիշատակի քարակերտ մարմնավորում են ստացել։ 1915-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին է նվիրված Ծիծեռնակաբերդի հուշակոթողը (ճարտ-ներ՝ Ա․ Թարխանյան, Ս․ Քալաշյան), 1918-ի հերոսամարտին՝ Սարդարապատի հուշահամալիրը (ճարտ․ Ռ․ Իսրայելյան, քանդ-ներ՝ Ա․ Հարությունյան, Ս․ Մանասյան, Ա․ Շահինյան), ժող․ հերոսամարտերին են նվիրված Մուսա