Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աշխատանքներին մասնակցել են Ա․ Վշտունին, Գ․Պարիսը, Ե․Դանչոն, Վ․ Ալազանը, Գ․ Վանանդեցին։ Հետագայում ասոցիացիայի ղեկավար կազմում են եղել նաև Ն․ Զարյանը, Գ․ Աբովը, Ն․Դաբաղյանը, Հ․ Գյուլիքևխյանը և ուր․։ Մինչև 1923-ի վերջերը նախագահն էր Ա․ Վշտունին, ապա՝ Վ․Ալազանը։ Հ․պ․գ․ա-ի համագումարից (1925) հետո ասոցիացիան ղեկավարել է համագումարում ընտրված քարտուղարությունը։ Պաշտոն․ օրգանը «Մուրճ» պարբ․ էր։ Բաժանմունքներ է ունեցել Գյումրիում, Վանաձորում, Վաղարշապատում, Ալավերդիում։

Ղեկավարվելով «գրականության կուսակցականության սկզբունքով»՝ Հ․պ․գ․ա․ իր շարքերն էր ընդունում հիմնականում բանվոր․ միջավայրից ելած գրողներին։ Այստեղ մուտք չեն ունեցել իրենց գրակ․ գործունեությունը հեղափոխությունից առաջ սկսած շատ գրողներ։ «Պրոլետ․ գրակ-յան» ընթացքից դուրս էր համարվում նաև Ե․Չարենցը։ Ընդունելի էին միայն պրոլետ․ թեմատիկայով ստեղծագործությունները։ Հ․պ․գ․ա․ ձգտել է հաստատել իր «հեգեմոնիան»՝ դիմելով վարչ․ միջոցների։

1925-ի սեպտ․ Ե․Չարենցի նախաձեռնությամբ հիմնվել է «Նոյեմբեր» միությունը, և սկսվել է պայքար երկու կազմակերպությունների միջև։ 1926-ի վերջին երկու գրակ․ միավորումները ձուլվել են՝ կազմելով Հայաստանի պրոլետ․ գրողների միությունը։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ 1920 նոյեմբեր (ՌՀԿ, ռազմհեղկոմ, հեղկոմ), ռազմա-քաղաքական մարմին։ Կազմվել է ՀԿ(բ)Կ կենտրոնական կոմիտեի և նրա արտասահմանյան բյուրոյի (գտնվում էր Բաքվում) անդամներից։ Նպատակն էր խորհրդային իշխանության հաստատումը Հայաստանում։ ՌՀԿ նախագահն էր Ս․ Կասյանը, անդամները՝ Ա․ Մռավյանը, Ս․ Տեր-Գաբրիելյանը, Ա․ Նուրիջանյանը, Ա․ Բեկզադյանը, Ի․ Դովլաթյանը։ 1920-ի նոյեմբ․ 29-ին ՌՀԿ Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ անցավ հայ-ադըրբեջ․ սահմանը և մտավ Քարվանսարա (Իջևան)։ ՌՀԿ Հայաստանի «աշխատավոր ժողովրդի» (տեղի չունեցած) ապստամբության անունից երկիրը հռչակեց խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Նոյեմբերի 30-ին ՌՀԿ հեռագիր հղեց Խորհրդային Ռուսաստանի կառավարության նախագահ Վ․ Լենինին, խնդրելով օգնություն։ Ապա ՌՀԿ և կարմիր բանակի զորամասերը շարժվեցին Երևան, չհանդիպելով և ոչ մի դիմադրության։

ՌՀԿ Երևան ժամանեց դեկտ․ 6-ին։ Մինչ այդ, 1920-ի դեկտ․ 2-ին Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց համաձայնագիր (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2), ըստ որի Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստական հանրապետություն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարվում էր իշխանությունից, ամբողջ իշխանությունը՝ մինչև ՌՀԿ-ի ժամանումը Երևան, անցնում էր ժամանակավոր ռազմա-հեղափոխական