Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1985) պետ․, «Հայաստան» համահայկ․ հիմնադրամի (1994) մրց-ներ։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1996)։

Գրկ․ ժՐսՈՔՏՉՈ հ․, ԸՍՏտ ԸՍՏտÿվ․ ԻՌՉՏտՌրՖ․ ԾՈրՑպՐՈ րՏՉպՑրՍՏչՏ ՌրՍցրրՑՉՈ, Ծ․, 1983; ԸՍՏտ ԸՍՏտÿվ․ ԻՌՉՏտՌրՖ, ԽՈՑՈսՏչ ՉօրՑՈՉՍՌ․ ՁպՍրՑ Մ․ղՈփՈՑՐÿվՈ, Ծ․, 1990; Khachatrian Sh․, Hagop Hagopian, Montreal, 1998․


ՀԱԿՈԲՅԱՆ Հարություն Հմայակի (ծ․ 25․4․1918, Իգդիր), ձեռնածու-աճպարար։ ԽՍՀՄ ժող․ արտիստ (1982)։ Ավարտել է Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվ․ թատեր․ ինստ-ի ռեժ․ բարձրագույն դասընթացները (1973)։ Ձեռնածու-աճպարարությամբ հանդես է եկել 1943-ից, 1965-ից՝ «Մոսկոնցերտի» արտիստ։ Հ․ միջազգ․ մի շարք մրցույթների դափնեկիր է․ Կոլոմբոյում (Շրի Լանկա) արժանացել է 1-ին մրց-ի և «Միջազգային մոգական ակումբի» պատվ․ անդամի կոչման (1957), Փարիզում՝ «Մեծ մրցանակի» («Գրան պրի») և Ռոբեր Գուդենի անվ․ մեդալի (1959), Գերմանիայում՝ Բոսկոյի անվ․ մրց-ի և Վ․ Դուրովի անվ․ մեդալի (1974), Կարլովի Վարիում՝ հատուկ մրց-ի (1977)։ «Անսովոր համերգ» հեռուստաֆիլմը (1985, «Էկրան» կինոմիավորում) նվիրված է Հ-ի կյանքին և ստեղծագործությանը։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում։

Երկ․ 50 ջՈվՌՎՈՑպսՖվօւ ՒՏՍցրՏՉ, Ծ․, 1964; Թրպ Տ ՒՏՍցրՈւ, Ծ․, 1971; Թ ՎՌՐպ փցՊպր, Ծ․, 1980․


ՀԱԿՈԲՅԱՆ Հմայակ Ստեփանի (1871, Տրապիզոն _ 7․7․1939, Թբիլիսի), նկարիչ։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1886_91, նկարչության ուսուցիչ՝ Հ․Ս․ Շամշինյան), Մյունխենի կայսեր․ ակադեմիայում (1891_94)։ Ապրել և աշխատել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Կովկասում (մասնավորապես՝ Թիֆլիսում)։ Ստեղծագործել է հիմնականում դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում, ունի նաև թեմատիկ-կոմպոզիցիոն ոչ մեծ կտավներ։ Հ-ի բնանկարներն արտացոլում են գյուղի կյանքը («Վարը Արագածի լանջին», 1910_20, «Հովիվը», 1910-ական թթ․, ևն)։ Վավերագր․ են Հ-ի քաղաք․ տեսարանների պատկերները («Հին Թիֆլիս», 1888)։ Ստեղծել է հայ գեղջուկների («Հայ գյուղացին», 1917), արհեստավորների («Ոսկերիչ Ալեքոն», 1895_98) կենցաղ․ մեկնաբանությամբ տիպեր, ինչպես նաև մտավորականների ու պատմ․ անձանց դիմանկարներ («Մովսես Խորենացի», «Կաթողիկոս Խրիմյան», երկուսն էլ՝ 1900_10), ինքնանկարներ։ Հ․ գեղանկարչ․ բարձր վարպետության է հասել իր նատյուրմորտներում («Բանջարեղեն», «Մրգեր», երկուսն էլ՝ 1901)։ Հ-ի արվեստին բնորոշ են քնարականությունը, կառուցվածք․ պարզությունը, հուզականությունը։ 1948-ին Երևանում բացվել է նրա հետմահու ցուցահանդեսը։ Հ-ի գործերը պահվում են ՀԱՊ-ում, մասնավոր հավաքածուներում՝ Թբիլիսիում, Մոսկվայում։

Գրկ․ Հմայակ Հակոբյանի ստեղծագործությունների ետմահու ցուցահանդեսի կատալոգ, Ե․, 1948։ Շիշմանյան Ռ․, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե․, 1958։


ՀԱԿՈԲՅԱՆ Հովհաննես Հակոբի, Վարդ Շահենի (1876, Վան _ 1937), պատմաբան, հրապարակախոս։ Պրոֆ․ (1928)։ ՀԽՍՀ պատմության և գրակ-յան ինստ-ի իսկական անդամ (1935)։ 1890-ական թթ․ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1904-ին ավարտել Վիսկոնսինի (ԱՄՆ) համալսարանի պատմագր․ ֆակ-ը, նույն համալսարանի պրոֆ․։ 1907-ին Նյու Յորքում հրատարակել է «Արաքս» ամսագիրը։ 1908-ին, որպես «Նյու Յորք իվնինգ փոստի» թղթակից, մեկնել է Թուրքիա։ Հաս-կրթ․ գործունեություն է ծավալել Արմ․ Հայաստանում և հայաբնակ վայրերում։ 1912-ին Կարինի Սանասարյան վարժարանի տեսուչն էր։ 1915-ին Թիֆլիսում աշխատակցել է «Մշակին», զբաղվել հայ գաղթականների տեղավորման և նյութ․ օգնության գործով։ 1922_27-ին՝ «Արև» (Կահիրե) օրաթերթի խմբագրապետ։ 1927-ից բնակություն է հաստատել Հայաստանում։ 1928-ից դասավանդել է ԵՊՀ-ում, միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդի» պատասխանատու քարտուղարը ՀԽՍՀ-ում, ֆոնդի միջոցներով կազմակերպել տպարան ու հրատարակչություն։ Հ-ի գիտ․ ուսումնասիրությունները նվիրված են Հայաստանի, Անդրկովկասի և Մերձ․ Արլ-ի մասին եվրոպացի ճանապարհորդների թողած ուղեգրություններին։ Հրապարակախոս․ երկերում մերկացրել է գերմ․ իմպերիալիզմի նվաճող․ քաղաքականությունը Թուրքիայում և Անդրկովկասում