Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(«Գերման դավը Կովկասի մեջ», 1917, «Թուրքիա Գերման ճանկերուն մեջ», 1918)։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Երկ․ Խորհրդային Հայաստան, Փարիզ, 1929։ Ուղեգրություններ, հ․1, 6, Ե․, 1932, 1934։

Գրկ․ Մելիքյան Մ․, Հովհաննես Հակոբյան, ԲԵՀ, 1976, դ 1։


ՀԱԿՈԲՅԱՆ Հովհաննես Համազասպի [3(16)․5․1914, Թիֆլիս _ 11․11․1990, Երևան], ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստ․ ճարտ․ (1964)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Մոսկվայի ճարտ․ ինստ-ը (1941)։ Կատարել է բազմաթիվ ճարտ․ հուշարձանների [այդ թվում՝ Թալինի Կաթողիկե և Ներսեհ Կամսարականի եկեղեցիների (1935_ 1937), Օձունի հուշարձանախմբի (1936), Հաղպատի վանքի համալիրի (1946)] չափագրություններ։ Հ-ի նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի տներ Տիգրան Մեծի պողոտայում (1950), Դեմիրճյան փողոցում (1976), Զեյթուն թաղամասում (1980), Աջափնյակի դ 1 թաղամասը (1950_55), ավտոդողերի գործարանի բնակելի համալիրը (1968), պոլիկլինիկաներ (1972, 1974) Մոսկովյան փողոցում, Հաղթանակի զբոսայգու արհեստ․ լիճը, կատարվել է նաև շրջակայքի բարեկարգումը (1960), Երևանի հս-արլ․ մուտքը (1960), հյուրանոց (1955) Ջերմուկում ևն։


ՀԱԿՈԲՅԱՆ Հրավարդ Հրաչյայի (ծ․ 13․9․ 1930, Վաղարշապատ), արվեստաբան։ Արվեստագիտության դ-ր (1985), պրոֆ․ (1989)։ ՌԴ հումանիտար գիտ․ ակադ-ի ակադ․ (1997)։ Ավարտել է ԵԳՈՒ (1952), ԵՊՀ պատմության ֆակ-ը (1958)։ 1959-ից աշխատում է Երևանի Մատենադարանում, միաժամանակ, 1987-ից՝ Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ պետ․ մանկավարժ․ ինստ-ում (կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ)։ Հ-ի աշխատությունները նվիրված են միջնադարյան հայ արվ-ի, մասնավորապես մանրանկարչության պատմությանը։ Ուսումնասիրել է Հայաստանի հվ․ շրջանների մանրանկարչության և որմնանկարչության հուշարձանները։ Զբաղվում է Արցախի և Ուտիքի մանրանկարչության արվ-ի ուսումնասիրությամբ։ ԼՂՀ Եղիշեի անվ․ մրցանակ (1996)։

Երկ․ Վասպուրականի մանրանկարչությունը, գիրք 1_2, Ե․, 1976_1982։ Հայկական մանրանկարչություն․ Վասպուրական, ալբոմ, Ե․, 1978։ Հայկական մանրանկարչությունը XIII_XIV դդ․ (անգլ․, ֆրանս․, գերմ․) (համահեղինակ), Ե․, 1984։ Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը XIII_XIV դդ․, Ե․, 1989։ Կերպարվեստը հայոց կրթարաններում, Ե․, 1996։ Ձեռագիր մատյանների պատկերազարդման արվեստը Վասպուրականում, Ե․, 1997։ Հայ արվեստի աշխարհում, Ե․, 1998։ Հայերը և Իտալիան, Ե․, 1999։ ԾՌվՌՈՑ՚ՐՈ ԹՈրտցՐՈՍՈվՈ․ XIII–XV ՉՉ․, 1989; La Miniature Armռnienne XIIIe_XIVe siռcles, Leningrad, 1984 (գերմ․, անգլ․, ֆրանս․) (համահեղինակ)։


ՀԱԿՈԲՅԱՆ Ղևոնդ Ավագի [ծ․ 26․11․1908, գ․ Ղշլաղ (այժմ՝ Վանաձոր ք․ շրջագծում)], ինժեներական զորքերի գեներալ-մայոր (1958)։ Ավարտել է Վ․ Կույբիշևի անվ․ ռազմաինժ․ ակադեմիան (1937)։ 1939_40-ին (որպես ավիագնդի հատուկ սարքավորումների ինժեներ) մասնակցել է Արմ․ Ուկրաինայի և Արմ․ Բելոռուսիայի ազատագրմանը և Ֆինլանդիայի դեմ պատերազմին։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ՝ Հվ․ ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբում հատուկ ծառայության ինժեներ-հրահանգիչ, 1943-ից՝ 4-րդ օդային բանակի գլխ․ ինժեների տեղակալ, մասնակցել է Հս․ Կովկասի, Թամանի, Կուբանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի ազատագրմանը, Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Գերմանիայում մղված մարտերին։ 1945_47-ին ծառայել է Գերմանիայի խորհրդ․ զորախմբում, 1947_50-ին՝ ռազմաօդային ուժերի գլխ․ շտաբում, 1951_63-ին եղել է Կիևի ինժեներաավիացիոն բարձրագույն ռազմ․ ուսումնարանի ռադիոտեխ․ ֆակ-ի պետ։


ՀԱԿՈԲՅԱՆ Մարիա Տիգրանի [ծ․ 19․19․ 1921, ք․ Գեորգիևսկ (ՌԴ Ստավրոպոլի երկրամասում)], բանաստեղծուհի։ Ավարտել է Բաքվի բժշկ․ ինստ-ը (1942), ապա փոխադրվել Երևան և մի քանի տարի աշխատել հանրապետ․ մամուլում։ Հ-ի պոեզիային բնորոշ են սիրո, կարոտի մոտիվները, քնար․ մեղմախոսությունը («Անանուն ծաղիկներ», 1958, «Լույսերի շշուկ», 1963, «Աշնան ծառուղի», 1971, «Մանուշակ», 1981, այլ ժող-ներ)։


ՀԱԿՈԲՅԱՆ Միքայել Նավասարդի [10․3․1925, գ․ Արծվանիկ (ՀՀ Սյունիքի մարզում) _ 25․12․1983, Երևան], արձակագիր, լրագրող։ Պատմ․ գիտ․ թեկնածու (1974)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1954)։ 1955_66-ին աշխատել է մամուլում, 1966_69-ին՝ Հայկ․ հանրագիտարանի գլխ․ խմբագրությունում, 1973_83-ին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստ-ում։ Լույս են տեսել Հ-ի «Անհայտ կորած մարդիկ» (1964), «Որդու վերադարձը» (1968), «Աստղերը չեն ընկնում» (1970), «Բաբախող սրտեր» (1981), «Կոմիսարը» (1982) վավերագր․ երկերը՝ նվիրված հայ ժողովրդի զավակների մասնակցությանը գերմ․ ֆաշիզմի դեմ պարտիզանական