Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համագործակցել էին թուրք նվաճողներին։ Միավորելով ամբողջ Սյունիքի և Արցախի մի մասի հայկ․ զինական ուժերը, ընդարձակել է իր իշխանության սահմանները՝ ընդգրկելով նաև Փոքր Սյունիքի և Կապանի շրջանները։ 1610-ին, Հ․Բ-ի նախաձեռնությամբ և նյութ․ օժանդակությամբ, Տաթևի մոտ հիմնադրվել է Սյունյաց Մեծ անապատի դպրոցը։

Գրկ․ Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Ե․, 1988։ Ալիշան Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901։ Մատենադարանի պարսկ․ վավերագրերը, հ․ 1, Հրովարտակներ, պր․ 2 (կազմեց՝ Հ․Դ․Փափազյան), Ե․, 1959։


ՀԱՅԿԱԶՅԱՆ Վիլյամ Ներսեսի (23․2․1907 _ 13․9․1963, Երևան), կինոռեժիսոր և սցենարիստ։ ՀԽՍՀ արվ․ վաստ․ գործիչ (1963)։ Սովորել է կինեմատոգրաֆիայի համամիութ․ ինստ-ում (1932_35)։ 1938-ից՝ Երևանի կինոստուդիայի (այժմ՝ Հայֆիլմ) ռեժիսոր։ Լավագույն ֆիլմերից են «Գիտությունը ծառայում է ժողովրդին», «Հանուն պղնձի, մոլիբդենի և ալյումինի» (երկուսն էլ՝ 1948), «Ավետիք Իսահակյան» (նաև սց․ Հ-ի), «Հայ արվեստի տասնօրյակը Մոսկվայում» (երկուսն էլ՝ 1956, սց․ Հ-ի), «Հայաստանի ճարտարապետությունը» (1958), «Պոեմ Հայաստանի մասին» (1960), «Հայրենիքի գրկում» (1964)։


ՀԱՅԿԱԶՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1850-ական թվականներին, Հալեպում (Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցու բակում)։ 1876-ից կոչվել է Ներսեսյան, 1919-ից՝ Հայկազյան։ Այժմ բարձրագույն նախակրթարան է։ Աղջիկների (տնօրենուհի՝ օր․ Ֆ․ Տեր-Հակոբյան) և տղաների (տնօրեն՝ պրն․ Հ․ Հակոբյան) բաժինները տեղավորված են առանձին, տարբեր թաղամասերում։ Հ․ա․վ․ առաջնորդվում է սիրիական պետ․ ուս․ ծրագրով։ Ուսուցումն արաբ․ է․ մայրենի լեզվով, ավանդվում են հայոց լեզու և կրոն։ Պահվում է աշակերտների կրթավարձով, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության և բարեգործ․ այլ կազմակերպությունների հատկացումներով։ Տարեկան ունենում է 80_100 շրջանավարտ։ Սերտ կապերի մեջ է Հայաստանի հետ, որտեղից ստանում է դասագրքեր, ձեռնարկներ, պարբ-ներ և այլ գրակ․։ Աշակերտների ընդհ․ թվաքանակը (արական, իգական և մանկապարտեզ) 1999-ին 1060 է։


ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, բարձրագույն ուսումնական հաստատություն, հիմնել են Մերձավոր Արևելքի ավետարանական եկեղեցիների միությունը և Ամերիկայի հայ միսիոներական ընկերությունը 1955-ին, Բեյրութում՝ Ս․Մեխակյանի և Ս․Փիլիպպոսյանի նվիրատվությամբ։ Կոչվել է Կոնիայի Ճենանյան ինստ-ի նախկին ուսուցչապետ Ա․Հայկազյանի անունով։ 1955_89-ին եղել է քոլեջ, 1990_96-ին՝ համալսարանական քոլեջ, 1996-ից՝ համալսարան։ Տնօրեններ՝ Ջ․Մարգարյան, Ջ․ Բիլեզիկյան, Վ․ Ֆլետչեր, Ժ․ Խանճյան (1995-ից)։ Երկսեռ հաստատություն է։ Ընդունելությունը կատարվում է անկախ ազգությունից և հավատից։ Ուսումնասիրությունն անգլերենով է, հայկ․ և արաբ․ մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով։ Պատրաստում է ուսուցիչներ և հայ ավետարան․ եկեղեցու ծառայողներ։ Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի և գիտության պսակավորի տիտղոս, որը հավասար է լիբանանյան համալսարանի շնորհած աստիճանին։ 1996-ին հաստատվել են նաև արվեստի մագիստրոսի տիտղոս շնորհող դասընթացներ մանկավարժության, ընդհանուր և կլինիկական հոգեբանության գծով։ Տվել է ավելի քան 1600 շրջանավարտ։ Ունի հայագիտ․ ամբիոն։ Հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը» (1970-ից)։


«ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ», տարեգիրք։ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտ․ ամբիոնի հրատ․։ Լույս է տեսնում 1970-ից, Բեյրութում։ Խմբագիր՝ Ե․Քասունի։ Նպաստում է օտարազգի, սփյուռքահայ ու Հայաստանի հայագետների կապերի ամրապնդմանը։ Տպագրում է հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին, գրակ-յանը, պատմագիտությանը, ճարտ․ հուշարձաններին վերաբերող հոդվածներ։ Ծանոթացնում է նորահայտ հայ․ ձեռագրերին, ՀՀ-ում և սփյուռքում հրատարակվող հայագիտ․ գործերին, տեղեկություններ հաղորդում հայագիտությանը նվիրված միջազգ․ համաժողովների