մասին։ Տարեգրքում տպագրվել են Հ․ Օշականի «Խաչատուր Աբովյան, Գ․Սունդուկյանց» (1971), Հ․ Սիրունու «Հայկական տեղաշարժերը Արևելյան Եվրոպայի քարտեզին վրա» (1972), Բ․Ուլուբաբյանի և Մ․ Հասրաթյանի «Դադիվանք» (1980) և «Խուդավանք-Խաթրավանք» (1982_ 1984), Ե․ Քասունու «Շումերների և հայ շումերական հարաբերությունների հարցի մասին» (1980), Վ․ Թաթիկյանի «Հայկական գորգարվեստ» (1981) և այլ ուսումնասիրություններ։
ՀԱՅԿԱԶՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1855-ին, Փարիզի Գոնել արվարձանում։ Մինչև 1857-ը կոչվել է Արևելյան բազմալեզու ճեմարան։ 1856-ին ունեցել է երկու դասարան, 1858-ին՝ չորս։ Սովորել են 10_15 տարեկան երեխաներ։ Դասավանդվել են հայոց պատմություն, կրոն, Հայաստանի աշխարհագրություն, ազգ․ մատենագիտություն, ֆրանս․, անգլ․, տաճկ․, լատ․, փիլ․, իրավագիտ․, նկարչ․, երաժշտ․ ևն։ Հայագիտ․ առարկաները դասավանդվել են հայ․, մյուսները՝ ֆրանս․։ Փակվել է 1859-ին՝ միջոցների սղության պատճառով։
ՀԱՅԿԱԶՈՒՆԻ Լևոն Սահակի [17(30)․10․ 1917, Թիֆլիս _ զոհվել է 14․10․1957, Լենինականում], կրկեսի արտիստ։ ՀԽՍՀ վաստ․ արտիստ (1956)։ Հայկ․ կրկեսի կոլեկտիվի հիմնադիրներից։ Կրկեսում հանդես է եկել 1938-ից։ Եղել է մոտովազքի առաջին վարպետ կատարողներից (վազք ուղղաձիգ պատի վրայով)։ Երկար տարիներ Հ-ու խաղընկերն էր Ս․Իսահակյանը։ Հ-ու վերջին և լավագույն համարն էր մոտովազք՝ մեծ տարածության և բարձրության վրա ձգված ճոպանի վրայով։
ՀԱՅԿԱԶՈՒՆԻ Պետրոս (1839, Ալեքսանդրապոլ _ 1927), հասարակական գործիչ, մանկավարժ։ Բարենպատակ ընկերության հիմնադիրներից։ Հակացար․ գործունեության համար 1860_
1870-ի ընթացքում բազմիցս բանտարկվել է։ Նոր դպրոցի և մանկավարժության ջատագով էր։ Ղ․Աղայանի հետ պայքարել է հայկ․ դպրոցների ուսուցման հետամնաց, հակամանկավարժ․ մեթոդների դեմ՝ դրվատելով Խ․Աբովյանի, Ս․Նազարյանի, Մ․Նալբանդյանի առաջավոր գաղափարները։ Նպաստել է Ալեքսանդրապոլի դպրոցների բարեկարգմանը, իգ․ դպրոց հիմնադրելու գործին։ Ճանապարհորդել է Արմ․ Հայաստանում, նյութեր հավաքել արևմտահայերի կյանքի, նրանց ծանր կացության, հայկ․ կոտորածների մասին։ Կազմել է թվաբ․ գործողությունների աղյուսակների գիրք, որն արժանացել է Վիեննայի և Փարիզի մաթեմատիկոսների հանձնաժողովների հավանությանը և հրատարակվել։ Աշխատել է (մինչև 1926-ը) ՀԽՍՀ պետ․ և կոոպ․ մարմիններում։
ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ, Հայկազունք, Հայկազարմք, Հայկազեանք, Հայք, հայ ժողովրդի ինքնանվանումը։ Ըստ հայ ժողովրդի ծննդախոսական ավանդավեպի՝ Հայկ․ լեռնաշխարհի բնիկները, իրենց դիտելով Հայկ նախահայր-աստվածության սերունդը, նրա անունով կոչվել են Հ․, հայեր։
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՋԱԽ», «Հայ ազգային տուն» («Armenian National Home»), դիվանագիտական տերմին, որը շրջանառության մեջ են մտցրել դաշնակից տերությունները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ևն) 1921-ի Լոնդոնի կոնֆերանսում, երբ պարզ է դարձել, որ փոփոխված հանգամանքների բերումով (թուրք․ արշավանք Հայաստան և
1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքում, խորհրդ․ իշխանության հաստատում Հայաստանում ևն) պետք է վերանայվեն 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող դրույթները։ Անտանտի տերությունների այդ քայլը թելադրված էր նաև այդ նույն ժամանակ քեմալ․ Թուրքիայի հետ նրանց