Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ․Իսակովը, Զ․Խանզադյանը, Ա․Գաբրիելյանը, Վ․Համբարձումյանը, Ս․Խանզադյանը և ուր․։ Ընկերությանը կից գործում են ֆիզ․, տնտ․ աշխարհագրության ու այլ բաժանմունքներ, հանձնաժողովներ (ֆենոլոգ․ ևն), քարանձավագիտ․ կենտրոն, աշխարհագր․ գրադարան։ Հրատարակում է մենագրություններ (Հ․Ստեփանյան, «Հայ քարտեզագրական հրատարակությունները 260 տարում», 1955), գիտ․ ժող-ներ («Հայկական ՍՍՀ հանգստի ռեսուրսները», 1977, «Աշխարհագրություն», 1978, «Հայրենագիտական հարցեր», 1984, ևն), «Անդրկովկասի բնօգտագործման էկոլոգիական և բժշկաաշխարհագրական պրոբլեմները» (հայ․ և ռուս․, 1990), աշխարհագր․ ատլասներ («Հայկական ՍՍՀ ատլաս», հայ․ և ռուս․, 1961), ուս․ քարտեզներ, կազմակերպում գիտաժողովներ, դասախոսություններ։


Հ․ա․ը․ նախագահներ են եղել Ա․Եղիազարյանը, Բ․Մարտիրոսյանը, Ա․Թախտաջյանը, Ա․Պաֆենհոլցը, Ս․Մկրտչյանը, Ա․ Բաղդասարյանը, Լ․Վալեսյանը (1976-ից)։


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերություն, Իրանի հայ վաճառականների առևտրական կազմակերպություն։ Ստեղծվել է XVII դ․ կեսին, Նոր Ջուղայում, առևտր․ գործունեությունն ընդլայնելու և Իրան թափանցած եվրոպ․ առևտր․ ընկերությունների մրցակցությանը հակազդելու նպատակով։ Վայելել է Իրանի կառավարության հովանավորությունը, ստացել մի շարք արտոնություններ (Իրանում անմաքս առևտրի իրավունք ևն)։ Բազմաթիվ երկրներում ունեցած մշտական ներկայացուցիչների միջոցով կնքել է առևտր․ պայմանագրեր, կազմակերպել ընկերության բաժանմունքներ։ Հայ վաճառականները կատարել են նաև դիվանագիտ․ հանձնարարություններ (Լիվոռնոյում հաստատված Միրիմանյան առևտր․ ընտանիքի ավագը միաժամանակ եղել է շահի ներկայացուցիչը Տոսկանայի դքսությունում)։ 1667-ին և 1673-ին Ռուսաստանի հետ կնքած առևտր․ պայմանագրերով Հ․ա․ը․ Կասպից ծով-Վոլգա ճանապարհով Ռուսաստանի և Արմ․ Եվրոպայի երկրների հետ առևտուր անելու իրավունք է ստացել․ նախատեսված առանձնաշնորհումները վերաբերել են բոլոր հայ վաճառականներին։ XVII դ․ վերջին _ XVIII դ․ սկզբին Իրանում հայ վաճառականության համար ստեղծված աննպաստ պայմանների հետևանքով՝ սկսվել է նրանց արտագաղթը Ասիայի և Եվրոպայի առևտր․ կենտրոններ։ Չնայած դրան, Հ․ա․ը․ 1718-ի ռուս-իրան․ առևտր․ պայմանագրում հիշատակվում է որպես այդ երկրների միջև առևտուրն իրականացնող կարևոր հիմնարկություն։ Ընկերությանն ուժեղ հարված է հասցրել աֆղանների 1722-ի արշավանքը Իրան (ավերվել է Նոր Ջուղան, բնակչությունը վճարել է 70 հզ․ թուման փրկագին)։ XVIII դ․ կեսին նորջուղայեցիների արտագաղթն ուժեղացել է, և Հ․ա․ը․ իր գործունեությունը փոխադրել է այլ երկրներ՝ մի շարք բաժանմունքներ ստեղծելով նաև Ռուսաստանում (Աստրախանում, Մոսկվայում ևն)։

Գրկ․ Տեր-Հովհանյանց Հ․, Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան, հ․ 1, Նոր Ջուղա, 1881։ Խաչիկյան Շ․Լ․, Նոր Ջուղայի հայ վաճառականությունը և նրա առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ, Ե․, 1988։ ԸՐՎÿվՏ-ՐցրրՍՌպ ՏՑվՏՔպվՌÿ Չ XVII ՉպՍպ/ րո․ ՊՏՍ․/, Ց․ 1, ժ․, 1953․


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ (ՀԱԷԿ), ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Առաջին հերթի I բլոկը գործարկվել է 1976-ի դեկտ․ 28-ին, II-ը՝ 1979-ի դեկտ․ 31-ին։ ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը 5 մլրդ կՎտ․ժ էր։ Արտադրած էլեկտրաէներգիան 110 և 220 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերով հաղորդվում էր հայկ․ էներգահամակարգին։

1988-ի օգոստոսին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը, հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հասարակական կարծիքը, որոշում ընդունեց ՀԱԷԿ-ի աշխատանքը 1990_91-ին դադարեցնելու մասին։ Սակայն 1988-ի դեկտ․ 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո ընդունվեց նոր որոշում, որի համաձայն 1989-ի փետր․ 25-ին դադարեցվեց ՀԱԷԿ-ի I, իսկ մարտի 18-ին՝ II բլոկի աշխատանքը։ Սակայն երկրում խորացող տնտ․ և էներգիական ճգնաժամի պայմաններում, 1993-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀԱԷԿ-ի վերագործարկման մասին։ Վերականգնողական կարևորագույն միջոցառումներից (անվտանգության մակարդակի բարձրացում, շինությունների և սարքավորումների երկրաշարժադիմակայության ապահովում, բոլոր հանգույցների համակողմանի հետազոտում ևն) հետո 1995-ի նոյեմբ․ 5-ին վերագործարկվեց ատոմակայանի II բլոկը, որի առավելագույն հաշվարկային երկրաշարժադիմակայությունը 8 բալ է, հզորությունը՝ 815 հզ․ կՎտ, շահագործման ժամկետը՝ 30 տարի։ Ջերմային էներգիայի աղբյուրը հետերոգեն, երկրաշարժակայուն ռեակտորն է, որն աշխատում է ջերմային նեյտրոններով։ Որպես ջերմակիր և նեյտրոնների դանդաղեցուցիչ՝ օգտագործվում է սովորական ջուրը, ռեակտորի համար որպես վառելիք՝ թույլ հարստացված ուրանի երկօքսիդը։


«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ», ՀՀ պաշտպանության նախարարության ռազմագիտական եռամսյա հանդես։ Լույս է տեսնում Երևանում, 1995-ից։ Գլխ․ խմբագիրներ՝ Հ․Քոթանջյան, Ա․Սարգսյան (1998-ից)։ Նախատեսված է գերատեսչական ծառայողական օգտագործման համար։ Առաջին երեք համարներում միևնույն հոդվածները հրապարակվել են հայ․ և ռուս․, այնուհետև՝ միայն հայ․ (ռուս․ և անգլ․ ամփոփումներով)։ Հանդեսը հասցեագրված է հայկ․ բանակի բարձրագույն հրամանատարությանը, հետա