Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պայքարում։ Հ․ գրել է նաև «Մետեորա» հանդեսը արևմտահայ լուսավորական-դեմոկրատական շարժման մեջ» (1977), «Զմյուռնահայ պարբերական մամուլը․ 1839_60 թթ․» (1984), «Զմյուռնահայ պարբերական մամուլը․ 1861_1880» (1987) ուսումնասիրությունները։


ՀԱԿՈԲՅԱՆ Ներսես Բաբայի [1892, գ․ Խնածախ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) _ 1954, Երևան], բժիշկ, հիգիենիստ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1937), պրոֆ․ (1938)։ Ավարտել է Կիևի համալսարանի բժշկ․ ֆակ-ը (1916)։ 1932-ին՝ ԵԲԻ ընդհանուր հիգիենայի ամբիոնի, 1934_54-ին՝ կոմունալ հիգիենայի ամբիոնի վարիչ,։ 1934_38-ին՝ սան-բակտերիաբան․ ինստ-ի, 1945_49-ին՝ ԵԲԻ տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են մթն․ օդի սան․ թույլատրելի նորմաների, ջրամատակարարման և թափոնների վնասազերծման հարցերին։ Հ-ի անունով է կոչվում (1971-ից) Երևանի ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ-ն։


ՀԱԿՈԲՅԱՆ Շահեն Հովհաննեսի (ծ․ 6․12․1920, Կ․Պոլիս), նկարիչ։ ՀՀ վաստ․ նկարիչ (1965)։ Ավարտել է ԵԳԻ (1951)։ Աշխատում է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, որտեղ հիմնադրել և ղեկավարել է գեղ․ ձևավորման աշխատանքները (1956_83-ին՝ գլխ․ նկարիչ)։ Ստեղծագործում է բեմանկարչության ասպարեզում։ Լավագույն աշխատանքներից են Տ․ Չուխաճյանի «Կարինե» (1950), Ժ․ Հարությունյանի «Գլխի գինն է 50 միլիոն» (1967, երկուսն էլ՝ Երևանի երաժշտ․ կոմեդիայի թատրոն), Ջ․ Վերդիի «Տրուբադուր» (1957, Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն), Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1974, Սունդուկյանի անվ․ թատրոն), Մ․ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» (1958), Ե․Օտյանի «Միջնորդ տեր պապան» (1970) և «Թաղականին կնիկը» (1982), Հ․ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1987, բոլորն էլ՝ Երևանի հեռուստատեսության ստուդիա) բեմադրությունների ձևավորումները։ Հեղինակ է մի շարք ցուցահանդեսների և հոբելյանական հանդեսների նկարչ․ ձևավորումների։


ՀԱԿՈԲՅԱՆ Պերճ Նավասարդի [15(28)․2․ 1905, գ․ Էվջիլար (Սուրմալուի գավառում) _ 27․10․1977, Երևան], գյուղատնտես։ Կենսբ․ գիտ․ դ-ր (1966), պրոֆ․ (1967), ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1974)։ Ավարտել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ-ը (1934)։ 1969_74-ին՝ նույն ինստ-ի ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են հողի մշակության, ցանքաշրջանառության, ինչպես նաև ՀԽՍՀ լեռնային շրջանների (Սևանի ավազան) երկրագործության համակարգերի ուսումնասիրությանը։

Երկ․ Երկրագործության սիստեմները Հայկական ԽՍՀ լեռնային գոտում, Ե․, 1972։


ՀԱԿՈԲՅԱՆ Պիոն Հովսեփի [ծ․ 24․10․1926, գ․ Ծղալթբիլա (Վրաստանի Ախալցխայի շրջանում)], գրականագետ, բնագրագետ։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1969), պրոֆ․ (1983)։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1950)։ 1954-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրակ-յան ինստ-ում (1975_89՝ բնագրագիտության բաժնի վարիչ), միաժամանակ, 1970-ից դասախոսում է ԵՊՀ-ում։ Հ-ի աշխատությունները նվիրված են հայ գրակ-յան և մշակույթի պատմության ու տեսության հարցերին, հայ-ռուս․, հայ-էստոն․ գրակ․ առընչություններին։ Լուրջ վաստակ ունի աբովյանագիտության բնագավառում։ Հայտնաբերել և գիտ․ շրջանառության մեջ է դրել հայ գրակ-յան ու հայագիտության պատմությանը վերաբերող բազմաթիվ նորահայտ սկզբնաղբյուրներ ու վավերագրեր։ Հրատարակվել են Հ-ի «Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը» (1955), «Խաչատուր Աբովյան․ կյանքը, գործը, ժամանակը (1809_ 1836)» (1967) մենագրությունները, «Արեվելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու արձագանքները հայ գրականության մեջ» (1978) ժող․։ Հ-ի «Վերելքը» (1982) գիրքը նվիրված է Ֆ․ Պարրոտի և Խ․ Աբովյանի՝ Արարատի գագաթը բարձրանալու պատմությանը։ Մասնակցել է Խ․ Աբովյանի, Մ․ Նալբանդյանի, Գ․ Տեր-Մկրտչյանի, Մ․ Աբեղյանի, Ա․ Բակունցի, Ղ․ Աղայանի երկերի գիտ․ հրատարակմանը։ Լրացրել և հրատ-յան է պատրաստել Ե․ Շահազիզի «Աշտարակի պատմությունը» (1987)։ 1993-ին Էջմիածնում տպագրել է «Հայ կաթոլիկությունը պատմա-քննական լույսի տակ» աշխատությունը, որը լույս է տեսել «Հրավեր ողջամտության» գրքում։ Աշխատությունը հետագայում թարգմանվել է անգլ․ (Նյու Յորք, 1994)։


ՀԱԿՈԲՅԱՆ Ռաֆիկ Եղիշեի (ծ․ 8․10․1931, Կրասնոդար), քիմիկոս։ Տեխ․ գիտ․ դ-ր (1985), պրոֆ․ (1986)։ Ավարտել է ԵՊԻ քիմիատեխնոլոգ․ ֆակ-ը (1954)։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստ-ում, 1968-ից՝