Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատ, «Հաղթանակ» պարտիզանական ջոկատ, Քառասունմեկերորդ պարտիզանական ջոկատ)։ Բազմաթիվ հայ մարտիկներ գործում էին հակաֆաշիստ․ ընդհատակյա կազմակերպություններում։ Հայ շատ ռազմագերիներ մասնակցեցին Ֆրանսիայի (տես Խորհրդային առաջին պարտիզանական գունդ Ֆրանսիայում), Իտալիայի, Հունաստանի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Բուլղարիայի, Լեհաստանի և այլ երկրների Դիմադրության շարժմանը։ Սփյուռքահայ բազմաթիվ կազմակերպություններ լայն աշխատանք ծավալեցին խորհրդ․ զինված ուժերին օգնելու և Խորհրդ․ Հայաստանի հետ ամուր կապեր հաստատելու ուղղությամբ․ սփյուռքահայերի զգալի մասը մասնակցեց Դիմադրության շարժմանը (Մ․Մանուշյան, «Ազատություն» հայկ․ պարտիզանական ջոկատը Հունաստանում)։

Գրկ․ Հարությունյան Կ․, Հայկական ազգային զորամիավորումների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ․), ՊԲՀ, 1995, № 1։ Советская Армения в годы Великой Отечественной войны (1941-1945), Сборник документов и материалов, Е․, 1975․


ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1812, Ռուսաստանի ազատագրական պատերազմը նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ը աշխարհակալության ճանապարհին, Ռուսաստանը նվաճելու համար, ստեղծեց այսպես կոչված «Մեծ բանակը» և, առանց պատերազմ հայտարարելու, 1812-ի հունիսի 12(24)-ին անցավ ռուս․ սահմանը՝ Նեման գետը (պատերազմի սկզբին ֆրանսիացի զինվորները՝ մոտ 610 հզ․, ռուսները մոտ 240 հզ․ էին)։ Օգոստ․ 4-6-ին տեղի է ունեցել Սմոլենսկի ճակատամարտը, որով խափանվել է ռուս․ զորքի հիմն․ ուժերը ջախջախելու Նապոլեոնի փորձը։ Օգոստ․ 8-ին Մ․Ի․ Կուտուզովը նշանակվել է ռուս․ բանակի գլխ․ հրամանատար․ օգոստ․ 26-ին տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը, սեպտ․ 1-ին ֆրանս․ բանակը մտել է ռուսների կողմից թողնված Մոսկվան, որը հրդեհվել է սեպտ․ 2-6-ին։ Սեպտ-հոկտ․ Կուտուզովն անց է կացրել Տարուտինյան ռազմերթը և հարկադրել ֆրանսիացիներին հեռանալ Մոսկվայից ու նահանջել։ Ծավալվել է նաև պարտիզանական պայքար։ Նոյեմբ․ 14-16-ին տեղի է ունեցել Բերեզինոյի ճակատամարտը, նոյեմբ-դեկտ․ ջախջախվել է ֆրանս․ բանակը, դեկտ․ 14-ին Ռուսաստանից դուրս են շպրտվել «Մեծ բանակի» վերջին բեկորները։ Պատերազմը ցրել է Նապոլեոնի անպարտելիության առասպելը, խթանել Եվրոպայում ազատագր․ պայքարը, նպաստել ռուս ժողովըրդի ազգ․ ինքնագիտակցության աճին ու դեկաբրիստների գաղափարախոսության ձևավորմանը։

Հ․պ-ին մասնակցել են շատ հայ զինվորականներ և կամավորներ։ Աչքի են ընկել գեն-մայորներ Վ․Մադաթովը, Դ․Դելյանովը (հուսարական գնդի հրամանատար), Դ․ Ախշարումովը, Պ․Մելիքյանցը (ռոտմիստր-կապիտան)։ Բորոդինոյի ճակատամարտում սպանվել է գվարդիայի կապիտան Պ․ Շախնավազյանը (Երևանից), Ա․Լազարևը զոհվել է Լայպցիգի ճակատամարտում։ Ռազմ․ գործողություններին մասնակցել են նաև Աբամելիք եղբայրները, Հայրապետովը, Մանվելովը, Մելիք-Օսիպովը, Լալաևը, Բեհբութովը, Վարժապետյանը, Աղամբարովը, Թումանովը, Սումբատովը և ուր․։ Ռուսաստանի և Կովկասի շատ քաղաքների հայ բնակիչներ նյութական օժանդակություն են ցույց տվել պատերազմից տուժածներին․ Աստրախանի հայերը 1812-ին հավաքել են 100․000 ռ․, նախիջևանցիները՝ ավելի քան 300․000 ռ․, նվիրատվություններ են արել Մոսկվայի, Ս․Պետերբուրգի, Ղզլարի, Մոզդոկի, Գրիգորիուպոլսի, Թիֆլիսի ևն հայերը։

Մեծ թվով հայեր արժանացել են զինվորական պարգևների, պարգևատրվել «1812 թ․ համար» մեդալով։

Գրկ․ Нерсисян М. Г., Отечественная война 1812 года и народы Кавказа, Е․, 1965․


ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից արտագաղթած համերկրացի հայերին միավորող կազմակերպություններ։ Առաջացել են XIX դ․ 80-ական թթ․, ԱՄՆ-ում։ Նպատակն էր միմյանց սատարել օտարության մեջ, օգնել հայրենիքում մնացած հայրենակիցներին և նպաստել կրթ․ գործին։

Առաջին Հ․մ․ էին Հյուսեյնիկի ուսումնասիրացը, Քեսիրիկի երկսեռ ուսումնասիրաց ընկերությունը, Մալաթիայի կրթասիրաց ընկերությունը ևն։ Մինչև 1920-ական թթ․ Հ․մ․ գլխավորապես կրել են «կրթասիրաց» և «ուսումնասիրաց» անունները, հետագայում, վերանայելով իրենց ծրագրերը՝ «վերաշինական», «վերաշինաց»՝ ընդունելով «Հայաստանի վերաշինման ու կառուցման» նշանաբանը։ Դրանով Հ․մ-ի առաջնահերթ խնդիրն է դարձել ոչ միայն օգնել եղեռնից փրկված իրենց համերկրացիներին, այլև կազմակերպել նրանց ներգաղթը Հայաստան, օժանդակել Հայաստանում ներգաղթողների համար ավաններ հիմնելուն։ Նրանց աջակցությամբ ծնունդ են առել Նոր Արաբկիրը, Նոր Սեբաստիան, Նոր Մալաթիան, Նուբարաշենը, Նոր Մարաշը, Նոր Հաճնը, Նոր Երզընկան, Նոր Կեսարիան, Նոր Գեղին, Բալահովիտը ևն։ Հ․մ․ երկրորդ համաշխ․ պատերազմի ժամանակ դեղորայք և պարեն են ուղարկել խորհրդ․ բանակի զինվորներին, միջոցներ տրամադրել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման և 1946-48-ի ներգաղթի