Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռուս․, 1955, Բ․ Առաքելյանի և Ս․Մնացականյանի հետ՝ «Հայկական ճարտարապետության պատմության մի քանի հարցեր», ռուս․, 1969, Մ․ Հասրաթյանի և Ա․ Մելիքյանի հետ՝ «Երևան», ռուս․, 1968 և «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը», ռուս․, 1972, Մ․Ս․Հասրաթյանի հետ՝ «Հայաստանի հուշարձանները», Բեյրութ, 1975), որոնց ամփոփումն ու երկար տարիների գիտ․ ուսումնասիրությունների պսակն է «Հայկական ճարտարապետության պատմություն» (1992) հիմնարար գործը։

Հայկական հանրագիտարանի գիտահրատարակչական խորհրդի անդամ (1974_87), Էջմիածնի Մայր աթոռի ճարտ-շին․ հանձնաժողովի (1972-ից) նախագահ, Վրաստանի տեխ․ համալսարանի պատվավոր պրոֆ․ (1995-ից), «Վասպուրական» հայրենակցական միության նախագահ (1986_90), պատվավոր նախագահ (1990-ից)։ ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվ․ մրց․ (1978)։ Պարգևատրվել է Գրիգոր Լուսավորչի շքանշանով (1997)։

Երկ․ Դվինի 5_7-րդ դդ․ ճարտարապետական հուշարձանները, Ե․, 1950։ Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե․, 1960։ Անի քաղաքը, Ե․, 1964։ Հին աշխարհի ճարտարապետությունը, Ե․, 1978։ Եկայք շինեսցուք, Էջմիածին, 1988։ Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Էջմիածին, 1996։ Makaravank, Milano, 1994 (հեղինակակից)․

Գրկ․ Վ․Մ․ Հարությունյան, Բիբլիոգրաֆիա, կազմող՝ Ա․ Բադալյան, Ե․, 1982։ Հասրաթյան Մ․Մ․, Վարազդատ Հարությունյան, Ե․,1989։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վիլեն Միլիտոսի (ծ․ 10․3․1933, ք․ Իջևան), բժիշկ, թերապևտ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1974), պրոֆ․ (1976)։ Ավարտել է ԵԲԻ (1956)։ Աշխատել է Տուլայում, Մոսկվայում, 1962-ից՝ Երևանում, 1967_88-ին՝ ԵԲԻ ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնում, 1988-ից՝ թիվ 2 ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են ներզատական գեղձերի, ստամոքսաղիքային համակարգի, երիկամների, պարբերական հիվանդության, նյութափոխանակության խանգարումներով ընթացող հիվանդությունների հարցերին։ ՀՀ առողջ․նախ-յան գլխ․ թերապևտ (1988-ից), ՀՀ թերապևտ ինտերնիստների ասոցիացիայի նախագահ (1996-ից)։

Երկ․ Ռևմատիկ հիվանդություններ (համահեղինակ՝ Գ․Ա․Գրիգորյան), Ե․, 1991։ Актуальные вопросы эндокринной и висцеральной патологии при сахарном диабете, Е., 1982; Иммунокомпетентная система при амилоидозе и некоротых эндокринных нарушениях /соавтор Г.А. Еганян/. Е., !986; Гастроэнтерологические аспекты переодической болезни /соавтор Г.А. Еганян/. Е., 1994.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վիլիկ Մարգարի (ծ․ 5․3․1936, Երևան), ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1972), պրոֆ․ (1974)։ ՀՀ գիտ․ վաստ․ գործիչ (1981)։ Հ․Մ․ Հարությունյանի եղբայրը։ Ավարտել է ՄՊՀ (1959)։ 1967_72-ին՝ ՀՀ ԳԱԱ ֆիզ․ հետազոտությունների ինստ-ի տնօրենի տեղակալ, 1972-ից՝ ԵՊՀ-ի քվանտային էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ և պրոբլեմային լաբորատորիայի ղեկավար, 1979-ից՝ ԵՊՀ-ի կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ինստ-ի տնօրեն, 1988-ից՝ այդ ինստ-ի, նրա ԿԲ-ի և փորձն․ արտադրության հիման վրա ստեղծված «Լազերային տեխնիկա» ՊՓԲԸ գլխ․ տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են մաթ․ ֆիզիկային, պոտենցիալային ցրման տեսությանը, գազերում ոչ գծային օպտիկ․ երևույթներին, լազերային ճառագայթման և էլեկտրոնների փոխազդեցությանը, քվանտային դաշտի տեսությանը, օպտիկ․ քվանտային գեներատորների տեսությանը, ոչ գծային բևեռացման երևույթներին։ ՀԼԿԵՄ մրց․ (1967)։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վիրաբ Հմայակի [26․4(9․5)․1916, գ․ Ռեհանլու (այժմ՝ գ․ Այգավան․ ՀՀ Արարատի մարզում) _ 2․1․ 1998, Երևան], դերասան։ ՀՀ ժող․ արտիստ (1985)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնին կից դրամատիկ․ ստուդիան (1936)։ 1936_40-ին՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1940_42-ին՝ Կոտայքի միջշրջանային, 1945_91-ին՝ Երևանի տիկնիկային թատրոնների դերասան։ Լավագույն դերերից են՝ Պիգմալիոն («Չքնաղ Գալատեա», ըստ Շոուի), Արամ Սեմյոնիչ (Քոչարյանի «Կույր երաժիշտը»), Վարժապետ («Ծաղկի փողոց թիվ 2», ըստ Պարոնյանի), Բարին քարոզող (Ա․Այվազյանի «Դիպլիպիտո»), Սաքո (Դեմիրճյանի «Քաջ Նազար»)։ 1988-ից տիկնիկային թատրոնի գործիչների միջազգ․ միության (ՈՒՆԻՄԱ) անդամ։ Իր տիկնիկներով ելույթներ է ունեցել Կանադայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վլադիմիր Հարությունի [ծ․ 17․3․1931, գ․ Սուլդա (ՎՀ Ախալքալաքի շրջանում)], գրող։ Սովորել է ԵԳԹԻ-ում (1954_58)։ Ավարտել է Մոսկվայի Մ․Գորկու անվ․ գրակ-յան ինստ-ի գր․ բարձրագույն դասընթացները (1969)։ 1989-ից «Արամե» մշակութ․ ընկերության նախագահն է։ 1992-ին հիմնադրել է «Հայաստանի Հանրապետության բնակավայրերը» մատենաշարը, հրատարակել այդ բնակավայրերին նվիրված մի շարք գրքեր։ Հեղինակ է վեպերի՝ «Ատլանտիդա» (1965), «Վայոց ձոր» (հ․ 1_2, 1970_ 1974), «Արևադարձ» (1977), «Անմահության նախօրեին» (1987), ինչպես նաև պատմվածքների, վիպակների («Բողոք լեռներում», 1962, «Նաիրյան աստվածներ», 1982, ժող-ներ)։

Երկ․ Որտե՞ղ եք, տղաներ, Ե․, 1988։ Каменные колокола, М.,1986․

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վլադիմիր Միքայելի (ծ․ 30․8․1940, Երևան), ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1979), պրոֆ․ (1981)։ ՀՀ ԳԱԱ ակադ․ (1996)։ Ավարտել է Կիևի պոլիտեխ․ ինստ-ը (1964)։ 1969_72-ին՝ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի