Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գահ՝ Ս․Կասյան) ստեղծվել է 1920-ի նոյեմբ․, որից հետո Հ․կ․ են ստեղծվել գավառներում, գավառամասերում և գյուղերում։ Դրանց նպատակն էր, ինչպես Ռուսաստանում, ամրապնդել տեղական նորահաստատ խորհրդ․ իշխանությունները, անխնա պայքար մղել ընդդիմադիր ուժերի դեմ։ Հ․կ․ նշանակվում էին ՀՍԽՀ հեղկոմի, իսկ 1921-ի մայիսից՝ նրան փոխարինած ՀՍԽՀ ԺԿԽ կողմից։ Հ․կ․ հիմնականում որդեգրել են բռնազավթումների, այլախոհ տարրերի հալածանքների, ձերբակալությունների, արտաքսումների, բանտարկությունների, սպանությունների գործելակերպ, ինչը դարձավ Հայաստանում ժող․ զանգվածների հակախորհրդ․ ելույթների ու 1921-ի փետրվարին բռնկած քաղաքաց․ պատերազմի գլխ․ պատճառը։ Հ․կ․ Հայաստանում լուծարվեցին 1921-ի վերջին՝ իրենց տեղը զիջելով իշխանության տեղական ընտրովի մարմիններին՝ խորհուրդներին։

ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱ, հիդրոաերոմեխանիկա, մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է հեղուկ կամ գազանման միջավայրերի շարժման և հավասարակշռության օրինաչափությունները, ինչպես նաև դրանց փոխազդեցությունը միմյանց և պինդ մարմինների հետ։ Հ․ և գ․մ-ի բնագավառի գիտ․ ուսումնասիրությունները ՀՀ-ում սկսվել են 1950-ական թթ․։ Դրանք նվիրված էին իրական հեղուկի՝ ընկղմված ազատ տուրբուլենտ շիթի շարժման օրինաչափություններին, դինամիկ․ օդերևութաբանության հարցերին, դիֆուզորներում և կոնֆուզորներում հեղուկի շարժման օրենքների ուսումնասիրմանը (Ա․Մ․ Մխիթարյան և ուրիշներ)։ 1960-ական թթ-ից հետազոտվել են խողովակներում (գազամուղներում) իրական հեղուկների (գազերի) շարժման առանձնահատկությունները։ Առանձնակի ուշադրության են արժանացել շարժման ոչ ստացիոնար դեպքերը, որոնք պայմանավորված են սպառողի կողմից գազի փոփոխական (ըստ ժամանակի) պահանջարկով։ Այդ նույն տարիներին սկսել է զարգանալ ծակոտկեն պատերով պարփակված տիրույթներում իրական հեղուկի (գազի) շարժման օրինաչափությունների ուսումնասիրման նոր ուղղություն։ Կատարվել են տարբեր բնույթի հոծ միջավայրերում ալիքների տարածման հետազոտություններ։ Ստացվել են ոչ մեծ ինտենսիվության ալիքների շրջակայքը նկարագրող ընդհանուր հավասարումներ, որոնցից մասնավոր դեպքում ստացվում են մագնիսագազադինամիկ․ կարճ ալիքները նկարագրող, ինչպես նաև գազ-հեղուկ քիմ․ ակտիվ միջավայրի, միկրոբևեռային մածուցիկ հեղուկի շարժումը նկարագրող հավասարումներ։ Վերջիններիս հիման վրա ստացվել են տարածվող ալիքների կայունության պայմանները, լուծվել են մագնիսագազադինամիկ․ ալիքների անդրադարձման բազմաթիվ խնդիրներ, ուսումնասիրվել հիդրոգազադինամիկայի՝ տես․ և գործն․ նշանակություն ունեցող մի շարք հարցեր։ Ստացվել են դանդաղ փոփոխվող ամպլիտուդով քվազիմոնոքրոմատիկ ալիքների մոդուլման ընդհանուր հավասարումները՝ հաշվի առնելով նաև միջավայրի մագնիս․ դաշտի ազդեցությունը։ Ուսումնասիրվել են հոծ միջավայրերի մեջ բարակ մարմինների ներթափանցման հարցերը՝ հաշվի առնելով եզրային և սկզբ․ տարբեր պայմանները։ Դիտարկվել է դանդաղ փոփոխվող ամպլիտուդով և փուլով ոչ գծային ալիքների տարածումը՝ հեղուկը պարփակող առաձգական թաղանթ-մակերևույթով, ինչպես նաև անվերջ խոր հեղուկի և թիթեղի բաժանման մակերևույթով (Ա․Գ․Բագդոև և ուր․)։ Հետազոտվել են բաց թեք ջրանցքների անցումային մասերում բուռն հոսանքների շարժման օրինաչափությունները։ Ուսումնասիրվել են հիդրոդինամիկայի հավասարումները լարվածության տենզորի ոչ սիմետրիկ դեպքերի համար։ Ստացված արդյունքները հիմք են ծառայել մի շարք երևույթների և օրինաչափությունների բացահայտման համար, որն անհնար էր դասական հիդրոդինամիկայի մեթոդներով (Լ․Գ․ Պետրոսյան)։ 1970-ական թթ․ ՀՀ-ում սկսվել են ոչ համասեռ հոծ միջավայրերում ոչ գծային գրգռումների և հարվածային ալիքների տարածման ուսումնասիրման աշխատանքներ։ Զարգացվել և ընդհանրացվել է գազադինամիկայի «կարճ ալիքների» մեթոդը կամայական միջավայրի համար։ 1980-ական թթ․ հետազոտվել են փոքր ինտենսիվության ալիքների տարածումը դիսպերսիոն միջավայրում, գրգռումների փնջի ինքնամոդուլման և ինքնակիզակետման հարցերը։ Տրվել են բնահողերում տարբեր խորություն և մածուցիկություն ունեցող հեղուկների (գազերի) շարժման հիմն․ հավասարումներն ու եզրային պայմանները և այդ հավասարումների լուծումները տարբեր դեպքերի համար։

Գրկ․ Багдоев А․Г., Пространственные нестационарные движения сплошной среды с ударными волнами, Е․, 1961; Նույնի, Распростронение волн в сплошных средах, Е․, 1981; Петросян Л.Г., Некоторые вопросы механики жидкости с несимметричным тензором напряжений, Е․, 1984․


«ՀԵՄ», գրական-հասարակական եռամսյա հանդես։ Պաղեստինի հայ երիտասարդների միության միջմասնաճյուղային մարմնի հրատ․։ Լույս է տեսնում 1940-45-ին և 1977-ից՝ Երուսաղեմում։ Խմբագիր՝ Ա․Սանճյան, 1977-ից՝ խմբագր․ կազմ։ Լուսաբանում է ազգ․ կազմակերպությունների գործունեությունն ու հայրենասիր․ ձեռնարկումները, հայ մշակութ․ կյանքի իրադարձությունները, ինչպես նաև Հայաստանի տնտ․, մշակութ․ ու գիտ․ կյանքը։ Տպագրել է հայ (Հ․Թումանյան, Մ․Մեծարենց, Վ․Թեքեյան և ուր․) և օտար (Ֆ․Շիլլեր, Գի դը Մոպասան, Մ․ Գորկի) դասականների գործեր,