Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը։ Հ․կ-ի այդ համակարգը պահպանվեց մինչև 1920-ը։ Հ․կ․ զարգացավ հատկապես հետպատերազմյան տարիներին, երբ ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ) հիման վրա սկսվեց ընդարձակվել ու կատարելագործվել ՀՀ քաղաքների ու շրջկենտրոնների հեռախոսացանցը։ 1948-ին շահագործման հանձնվեց 6 հզ․ համար ունակությամբ հանրապետությունում առաջին ԱՀԿ։
1971-ին հանրապետության կապի բնագավառում առաջին անգամ կիրառվեց ԷՀՄ՝ Երևանի բաժանմունքների միջքաղաքային հեռախոսակայանի սպասարկման ծառայության հաշվարկներն ավտոմատացնելու համար։ ՀՀ քաղաքային հեռախոսացանցերի ավտոմատացումն ավարտվեց 1975-ին, գյուղ․ վայրերինը՝ 1988-ին։
1974-ից հանրապետության քաղաքային հեռախոսացանցերում սկսվել է կոորդինատային ԱՀԿ-ների առավել կատարելագործված համակարգերի ներդրումը, որով մեծացել են կոմուտացիոն հնարավորությունները և նշանակալիորեն բարելավվել է կապի որակը։
Երևանի քաղաքային հեռախոսացանցը սպասարկում է 32 ԱՀԿ։ Քաղաքային հեռախոսացանցերն ունեն 96 ԱՀԿ՝ 524,3 հզ․ ընդհանուր կարողությամբ, իսկ գյուղ․ վայրերում շուրջ 392 ԱՀԿ՝ 137,8 հզ․ համարով։
Միջքաղաքային Հ․կ․ իրականացվում է կաբելային և օդային հեռախոսագծերով։ Հանրապետությունում կապի բարձրհաճախային կիսահաղորդչային սարքավորումների օգտագործումը հնարավորություն տվեց բազմաթիվ ուղղություններով ստեղծել կապի գծերի հզոր ցանց։ 1982-ին Երևանում շահագործման հանձնվեց հարավսլավ․ «Մետակոնտա-10 Ս» տիպի քվազի էլեկտրոնային համակարգերի ծրագրային կառավարմամբ միջքաղաքային ԱՀԿ-ի առաջին, իսկ 1991-ին՝ երկրորդ հերթը, որոնցով հնարավոր դարձավ ստեղծել երկկողմանի ավտոմատ կապ ՀՀ բոլոր քաղաքների ու շրջկենտրոնների միջև և 2400-ով ավելացնել միջքաղաքային հեռախոսային կապուղիների քանակը։ 1991-ին արտասահմանյան մասնագետների ղեկավարությամբ շահագործման հանձնվեց ամերիկյան «ԱՏ ընդ S» կորպորացիայի նախագծած 5-ESS տիպի միջազգ․ էլեկտրոնային կայանը, որը միջազգ․ տիեզ․ արբանյակային «Ինտելսատ» (միջազգային․ ընկերակցություն) համակարգի միջոցով ապահովում է երկկողմանի ուղիղ կապ ԱՄՆ-ի հետ և ԱՄՆ-ով՝ ելք աշխարհի բոլոր երկրներն ու քաղաքները։ Նույն կայանով իրագործվում է ուղիղ ելք Ֆրանսիա (1992-ի ապրիլից) և Կանադա (1993-ի հուլիսից)։ Երևանի քաղաքային հանգուցային հեռախոսակայանները լուսաթելքային մալուխով (շուրջ 42 կմ) 1996-ից կապված են միջազգ․ և միջքաղաք․ կայանների հետ։
1995-ին ԱՄՆ-ի «Trans-World Telekom» (TWT) ընկերության հետ ստեղծվել է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («ԱրմենՏել») համատեղ ձեռնարկությունը, որը 1998-ին սեփականաշնորհվել է հուն․ Hellenic Telecommunication Organization S․A․-ի (OTE) կողմից։ 1995-98-ին տեղակայվել են Siemens արտադրության EWSD տիպի նոր թվային հեռախոսային կայաններ՝ 113600 բաժանորդային գիծ ընդհանուր ունակությամբ։ Նախկին 44, 45, 52, 53, 56, 58, 55, 57, 36, 39, 42, 46 անալոգային կայանները վերամիացվել են նոր թվային կայանների։ 1996-ին ՀՀ-ում տեղադրվել է առաջին փեյջինգային ռադիոհեռախոսային կայանը՝ 50 հզ․ բաժանորդ ունակությամբ։ 1997-ին Երևանում կառուցվել է GSM 900 բջջային ցանցը՝ 10 հզ․ բաժանորդ ունակությամբ, որը 1999-ին ընդլայնվել է մինչև 30 հզ․ բաժանորդ ունակությամբ։ 1999-ին բջջային ցանցի մեջ ընդգրկվել է նաև ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ ք․։
TAOS-s (Տրանս-հայկ-օպտիկաթելքային-համակարգ-հարավ) ծրագրով անցկացվել է 450 կմ օպտիկաթելքային մալուխ, որն ընդգրկում է Կապան, Գորիս, Սիսիան, Վայք, Եղեգնաձոր, Արարատ, Վեդի, Արտաշատ, Մասիս և Երևան ք-ները։ 1999-ին սկսվել է TAOS-n (-հյուսիս) ծրագրի իրականացումը, որը նախատեսում է մոտ 250 կմ օպտիկաթելքային մալուխի անցկացում և ընդգրկում է Աբովյան, Նոր Հաճն, Չարենցավան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Աշտարակ, Վաղարշապատ, Արմավիր, Բաղրամյան, Թալին, Մարալիկ, Արթիկ, Գյումրի, Սպիտակ ք-ները։ 1999-ին Երևանում տեղադրվել են նոր տիպի քարտային հեռախոսներ, որոնք, ի տարբերություն տաքսաֆոնների, ունեն միջքաղաք․ և