Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջազգ․ ելքի հնարավորություն։

Տես նաև Կապ։

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, հեռուստատեսային արվեստի տեսակ։ Օգտվելով թատրոնի և կինոյի արտահայտչամիջոցներից՝ Հ․ թ․ ձևավորել է արտահայտման իր կերպը՝ որպես բազմահազար հանդիսատեսի մտքի ու հոգեբանության վրա անմիջականորեն ներազդող, «երկխոսության» միջոցով զանգվածների հետ շփման, հաղորդակցման թատրոն։ Հայկ․ հեռուստաբեմադրություններ են ստեղծվում 1957-ից։ 1973-ից կիրառվում է տեսագրման տեխնիկան, 1975-ից՝ գունավոր տեսագրությունը։ Ենթարկվելով հեռուստաթատրոնի զարգացման ընդհանուր օրինաչափություններին՝ հայկ․ Հ․ թ-ի զարգացման ուղին միաժամանակ պայմանավորված է ազգ․ թատերարվեստի ավանդներով։ Հիմնադրման օրից հայկ․ Հ․ թ․ ստեղծել է կայուն խաղացանկ ազգ․ գրակ․ արձակի և դրամատուրգիայի նմուշներից՝ «Միջնորդ տեր պապան» (ըստ Օտյանի, 1970, ռեժ․ Կ․ Արզումանյան), «Երկիր Նաիրի» (ըստ Չարենցի, 1980, ռեժ․ Կ․ Վարժապետյան), «Թաղականին կնիկը» (ըստ Օտյանի, 1982, ռեժ․ Հ․ Աշուղյան), «Մամփրե արքան» (ըստ Գալշոյանի, 1986, ռեժ․ Օ․ Մելիք-Վրթանեսյան), «Մատյան եղելության» (ըստ Խանզադյանի, 1986, ռեժ․ Զ․ Տատինցյան), «Մահը» (ըստ Նար-Դոսի, 1988, ռեժ․ Գ․ Մկրտչյան), Հ․ Մելքոնյանի «1946 թվականը» (1982, ռեժ․ Հերբ․ Գասպարյան, հեռուստաներկայացումների համամիութ․ փառատոնի մեծ մրց․), Հ․ Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (1983), Հ․ Վարդանյանի «Կիբոսա․ 7-րդ դար» (1984, երկուսն էլ՝ ռեժ․ Կ․ Վարժապետյան) ևն։ Ուշագրավ են Գ․ Զոհրապի, Շ․ Շահնուրի, Վ․ Սարոյանի մի քանի նովելների բեմադրությունները։ Հ․ թ․ անդրադարձել է նաև այլազգի հեղինակների գործերին․ լավագույններից են՝ «Մարդու ճակատագիրը» (ըստ Շոլոխովի, 1957), Պուշկինի «Քարե հյուրը» (1959, երկուսն էլ՝ ռեժ․ Մ․ Մարինոսյան), Պանյոլի «Տոպազ» (1971, ռեժ․ Ռ․ Սարգսյան), Դրուցեի «Կասամարե» (1973, ռեժ․ Ս․ Ջանիբեկյան), Խուգաևի «Անդրոն ու Սանդրոն» (1973, ռեժ․ Օ․ Մելիք-Վրթանեսյան), Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» (1974), Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (1979, երկուսն էլ՝ ռեժ․ Թ․ Բիտյուցկայա-Էլիբեկյան), Չապեկի «Մայրը» (1975, ռեժ․ Գ․ Արզումանյան), Շտոկի «Սատանայի ջրաղացը» (առաջին գունավոր տեսագրված ներկայացումը, 1975, ռեժ․ Ռ․ Հախվերդյան), Բրեխտի «Շվեյկը երկրորդ համաշխարհային պատերազմում» (1985), Վեբերի «Գործարք» (1994, առաջին բազմամասանոց ներկայացումը, երկուսն էլ՝ ռեժ․ Է․ Բադալյան), «Մուսա լեռան քառասուն օրը» (ըստ Վերֆելի, 1986, ռեժ-ներ՝ Գ․ Չալիկյան, Հերբ․ Գասպարյան) ևն։ Մանկ․ և երգիծ․ ներկայացումներ ստեղծելու գործում մեծ ներդրում ունեն Կ․ Արզումանյանը, Ա․ Թորոսյանը, Օ․ Մելիք-Վրթանեսյանը, Ռ․ Շիրինյանը, Ա․ Մինասյանը, Ռ․ Երիցյանը, Է․ Հեքեքյանը և ուր․։ Հեռուստաթատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են օպերատորներ Գ․ Տիրոսյանը, Վ․ Ղարիբյանը, Ռ․ Գալստյանը, Ֆ․ Մկրտչյանը, Ռ․ Բաղդասարյանը, Պ․ Սիմիթյանը, Ռ․ Կարիկյանը, Ա․ Ղազանչյանը, Ռ․ Գիդաչյանը, նկարիչներ Շ․ Հակոբյանը, Ա․ Չիֆլիկյանը, Գ․ Ասատրյանը, Գ․ Գասպարյանը, Ջ․ Սանթելյանը, Տ․ Փենեսյանը, հնչյունային ռեժ-ներ Ա․ Սարաֆյանը, Լ․ Շահնազարյանը, Ա․ Հակոբյանը, երաժշտ․ ձևավորողներ Մ․ Պետրոսյանը, Ա․ Շեկունցը, դերասաններ Վ․ Փափազյանը, Գ․ Ջանիբեկյանը, Դ․ Մալյանը, Մ․ Սիմոնյանը, Ս․ Սարգսյանը, Խ․ Աբրահամյանը, Վ․ Վարդերեսյանը, Մ․ Մուրադյանը, Ի․ Ղարիբյանը, Է․ Էլբակյանը, Ա․ Մանուկյանը, Վ․ Մսրյանը, Գ․ Մանուկյանը, Վ․ Գևորգյանը, Շ․ Ղազարյանը, Զ․ Տեր-Կարապետյանը, Է․ Շահիրյանը, Ա․ Ութմազյանը, Կ․ Երիցյանը, Ա․ Թոփչյանը, Ռ․ Քոթանջյանը, Ս․ Չալոյանը, Ա․ Սանթրոսյանը և ուր․։

Գրկ․ Գրիգորյան Վ․, Հեռուստատեսային արվեստի գործիչները, Ե․, 1986։ Մութաֆյան Լ․, Կապույտ էկրանի թատրոն, Ե․, 1987։


ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԿԻՆՈ, հեռուստատեսային արվեստի տեսակ։ Օգտվում է կինեմատոգրաֆի հնարքներից (մոնտաժ, դիտակետ, տարբեր չափերի պլան, կադր ևն), որոնք հարմարեցվում են հեռուստաէկրանի տեխ․ հնարավորություններին և հեռուստալսարանի առանձնահատկություններին։

Հայկ․ առաջին հեռուստաֆիլմերը (վավերասյուժե, ակնարկ) նկարահանվել են Հայաստանի հեռուստաստուդիայում՝ նրա ստեղծման առաջին օրերից (1956)։ 1957-ին բեմադրվել է «Մարդու ճակատագիրը» (ըստ Շոլոխովի, ռեժ․ Մ․ Մարինոսյան) հեռուստաներկայացումը, որի նախաբանն ու վերջաբանը նկարահանվել է։ Այդ կադրերը հայկ․ հեռուստատես․ գեղ․ խաղարկային ֆիլմի նկարահանման առաջին փորձերն են։ Այնուհետև ստեղծվել են «Դեպի բարձունքներ» (1958), «Քայլեր» (ըստ Ա․ Լիյվեսի, 1960, երկուսն էլ՝ ռեժ․ Ժ․ Ավետիսյան), «Խղճի ձայնը» (1958, ռեժ․ Վ․ Զաքարյան), «Սայաթ-Նովա» (1960, ռեժ․ Կ․Արզումանյան) և այլ ֆիլմեր։ 1968-ին հեռուստաստուդիայում կազմակերպվել է հեռուստաֆիլմերի կինոմիավորում, որի հիման վրա, 1970-ին, ստեղծվել է «Երևան» ստուդիան։ Գեղ․ հեռուստաֆիլմերը՝ «Ձախորդ Փանոսը» (ըստ Թումանյանի, 1970, ռեժ․ Ն․ Հովհաննիսյան), «Մորգանի խնամին» (ըստ Շիրվանզադեի, 1970, ռեժ․ Ա․ Մանարյան), «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» (ըստ Սարոյանի, 1979, ռեժ․ Մ․ Վարժապետյան), «Ձորի Միրոն» (ըստ Գալշոյանի, 1981, ռեժ․ Ժ․ Ավետիսյան) ևն հիմնականում գրակ․ երկերի էկրանավորումներ են։ Ուշագրավ են նաև «Շրթներկ դ 4» (1964, ռեժ․ Ժ․ Ավետիսյան), «Հարսնացու հյուսիսից» (1975, ռեժ․ Ն․ Հովհաննիսյան) կատակերգությունները, «Անուշ» (1982, ռեժ․ Մ․ Վարժապետյան) կինոնկար-օպերան, «Կորիոլան» (1982, ռեժ․ Ա․ Հայրապետյան) կինոնկար-ներկայացումը, ինչպես և «Սերոբի ծառը» (1978, ռեժ․ Հ․ Հախվերդյան), «Գարնան երկար օրը» (1975, ռեժ․ Մ․ Վարժապետյան) ժա