Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլոր համայնքներում։ 1821-ին հայերի նվիրատվությամբ հավաքված դրամով բացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը (1999-ին ճեմարանը հանձնվել է Մայր աթոռ Ս․Էջմիածնի տնօրինությանը), 1846-ին՝ Ս․ Սանդխտյան դպրոցը, որին զուգահեռ գործել է հայ աղջիկների տնային դպրոցը, 1922-ին՝ Դավթյան օրիորդաց վարժարանը (1949-ին միավորվել է Հայոց մարդասիրական ճեմարանին)։ 1843_60-ին հայկ․ դպրոց է գործել Մադրասում։ 1828-ին Հովհաննես Ավդալի ջանքերով Հայոց մարդասիրական ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը։ Գործել են մշակութ․ ընկերություններ՝ Օճանասփյուռ ժողովը (1815), Իմաստախնդրական միաբանությունը (1821), Արարատյան ընկերությունը (1945), ՀԲԸՄ Հ-ի մասնաճյուղը (գործում է 1916-ից), Հայկական գեղարվեստասիրաց միությունը (1930), Մարզական միության ակումբը։

Հիմնվել են տպարաններ (Մադրասում, Կալկաթայում)։ 1794-ին Մադրասում լույս է տեսել հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը» (խմբագիր՝ Հարություն Շմավոնյան), և այնուհետև՝ շուրջ 19 պարբ․ (հայ․ և անգլ․, Կալկաթայում)։ Վերջին պարբերաթերթը՝ «Նոր ազդարարը», լույս է տեսել Կալկաթայում, 1950_80-ին (խմբագիր՝ Զ․Հանանյան)։ 1998-ին Հ-ում բնակվում էր 250 հայ՝ կենտրոնացած Կալկաթայում (այստեղ գործում է հայկ․ ծերանոց) և Բոմբեյում։

ՀՆԵՎԱՆՔ, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Լոռու մարզում, Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Այժմ կիսավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտ․ և օժանդակ շինություններ։ Գլխ․ եկեղեցին (VII դ․) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է (արմ․ ուղղանկյուն խաչաթևը չի պահպանվել)։ Ավագ խորանին կից ուղղանկյուն ավանդատներից հվ-ը ծածկված է խաչային, իսկ հս-ը՝ կիսագլանային թաղերով։ Գմբեթային փոխանցումը երկշարք տրոմպներով է։ Թմբուկը դրսից ութանիստ է՝ հատած զույգ կիսասյուներին հենվող որմնակամարներով, որոնց կամարամիջոցներում քանդակներ են։ Գմբեթի քիվի ստորին գոտու վրաց․ արձանագրության համաձայն, եկեղեցին 1154-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Արմ-ից կից գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր։ Համեմատաբար լավ է պահպանվել եկեղեցուն հվ-ից կից, կիսաշրջանաձև խորանով, գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին (ըստ հվ․ մուտքից վեր վրաց․ արձանագրության, կառուցվել է XIII դ․ սկզբին)։ Գավթի հս․ կողմի միանավ թաղակապ եկեղեցուց պահպանվել են խորանի մասը և պատերի երկու շարքը։ Գրկ․ Շախկյան Գ․, Լոռի․ պատմության քարակերտ էջերը, Ե․, 1986։

ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն երկրաբանական ժամանակաշրջանների օրգանական աշխարհի, դրա զարգացման օրինաչափությունների մասին՝ կապված երկրի զարգացման պատմության հետ։ Հ․ ուսումնասիրում է ապարաշերտերի մեջ պահպանված օրգանիզմների բրածոները և դրանց կենսագործունեության հետքերը։ Ըստ հետազոտման առարկայի Հ․ կենսբ․ գիտություն է՝ սերտորեն կապված երկրբ․ գիտությունների հետ (կենսաշերտագրություն, երկրաբանություն, լիթոլոգիա)։ Հ-յան տվյալների վրա են հիմնված ապարների հարաբ․ հասակի որոշման կենսաշերտագր․ մեթոդը, երկրբ․ պատմության պարբերացումը, մասամբ՝ անցյալ ֆիզիկաաշխարհագր․ պայմանների պատկերի վերականգնումը։ Հ․ բաղկացած է հնակենդանաբանություն և հնաբուսաբանություն բաժիններից։ ՀՀ տարածքը կազմող տարբեր հասակի ապարաշերտերը պարփակում են բազմատեսակ ու բազմաթիվ բրածոներ (ֆորամինիֆերներ, բուստեր, օստրակոդներ, ուսոտանիներ, փորոտանիներ, երկփեղկանիներ, գլխոտանիներ, փշամորթներ, կաթնասուններ, ծաղկավոր բույսեր)։ ՀՀ տարածքի մինչքեմբրիի ապարներում բրածոներ չեն հայտնաբերվել։ Հայկ․ լեռնաշխարհին վերաբերող առաջին հնէաբան․ տեղեկությունները տրված են Հ․Աբիխի, Վ․Մյոլերի, Կ․Ռեդլիխի, Ա․Ղուկասովի, Պ․Բոնեի աշխատություններում (XIX դ․ 2-րդ կես)։ ՀՀ տարածքում հնէաբան․ ուսումնասիրություններով զբաղվել են Բ․Մեֆերտը, Վ․Ռենգարտենը, Գ․Կրիմհոլցը, Մ․Աբրահամյանը, Ա․Գաբրիելյանը, Ն․Ազարյանը, Ա․Աթաբեկյանը, Ս․Մեժլումյանը և ուր․ (բրածո կենդանիներ), Ա․ Թախտաջյանը, Ս․ Կրիշտոֆովիչը և ուր․ (բրածո բույսեր)։ Հանրապետության հնէաբան․ (հնակենդբ․) ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «ՀԽՍՀ բրածո ֆաունայի ատլաս» մենագրությունում (ռուս․, 1974)։ Հնէաբան․ գիտ․ աշխատանքներ տարվում են ՀՀ ԳԱԱ երկրբ․ գիտությունների ինստ-ում, ԵՊՀ-ում, ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանական վարչությունում։

ՀՆՁԱՆ, մզարան, առագաստ, խաղող ճզմելու և հյութը զատելու կառույց։ Մեծ մասամբ նկուղում, երբեմն՝ այգում քար ու կրով կամ ցեմենտով պատրաստված թեք հատակով ավազան, ուր բոբիկ ոտքերով տրորվում է խաղողը, անջատված քաղցուն խողովակով հոսում է Հ-ին կից տակառաձև հորի (տաքար, գուբ) մեջ։ Երբեմն Հ․ ունենում է 2 տաքար, որոնցից առաջինի հատակը փոսորակով է՝ դիրտը հավաքելու համար։ Այնուհետև զատված քաղցուն խողովակով անցնում է երկրորդ տաքարի մեջ։ Փոքրածավալ Հ-ի տաքարին փոխարինում է քարե գուռը։ Մեծ Հ-ներին զուգահեռ օգտագործվում են նաև քարե և փայտե շարժական Հ-ներ (խաղողի տաշտ, նով)։ Հաճախ Հ․ ծառայում է նաև որպես գինու մառան։

Հայաստանում Հ․ առաջին անգամ հիշատակում է Ագաթանգեղոսը՝ III դ․ վերջի և IV դ․ դեպքերի առնչությամբ։ 1958-ին