Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


կիսաբոլոր աշտարակներ են։ Մուտքը հվ-ից է։ Վանքի համալիրը միջնաբերդի նման խմբված է հս-արմ․ հատվածում՝ հվ-արլ․ անկյունային աշտարակով։ Հվ․ երկրորդ շարք պարսպապատերին ներսից կից են օժանդակ կառույցներ։ Վանքի բոլոր սենյակները թաղածածկ են, առանց լուսամուտների (լուսավորվում են երդիկներից) և բացվում են մեկը մյուսի մեջ՝ դժվարացնելով մուտքը դեպի գլխ․ Ս․Աստվածածին եկեղեցին, ուր հավանաբար պահվել է Տիրամոր պատկերը։

Ս․Աստվածածին եկեղեցին միանավ գմբեթավոր դահլիճ է, որին արմ-ից կից է հատակագծում ուղղանկյուն, մեկ զույգ որմնամույթերով երկու հավասար քառակուսի, գմբեթածածկ մասերի բաժանված գավիթը։ Այն հս-ից հաղորդակից է Ս․Սիոն եկեղեցուն՝ արլ-ից պայտաձև խորանով թաղածածկ դահլիճ, որի աղոթասրահը ընդլայնված է շնորհիվ հս․ և հվ․ կողմերում առաջացած, խորշանման թաղածածկ մասերի (հատուկ է Վասպուրականի միանավ դահլիճներին)։ Հ․վ․ XVII դ․ հայտնի գրչության կենտրոն էր (1669-ին, 1670-ին ծաղկված ավետարանները, 1696-ի բժշկ․ ձեռնարկը ևն), 1730_65-ին՝ վերակառուցվել, 1895-ին ավերվել, 1904-ին՝ վերանորոգվել, 1915-ին՝ լքվել։

Գրկ․ Ոսկյան Հ․, Վասպուրական _ Վանի վանքերը, մաս 1_3, Վնն․, 1940_47։ Thierry J․-M․, MonastՌres armռniens du Vaspurakan, in “Revue des ռtudes Armռniennes”, 1967, p․ 167_168; Cuneo P․, Architettura Armena dal quarto al diciannovesimo secolo, t․ 1_2, Roma, 1988․


ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն, որն ուսումնասիրում է օբյեկտիվ իրականության հոգեկան արտացոլումը մարդու գործունեության և կենդանիների վարքի պրոցեսում։ Հոգու և հոգեկանի մասին գիտելիքները միջնադարում ձևավորվել են փիլ-յան, աստվածաբանության, մանկավարժության շրջանակներում։ V դարից հայ մտածողները (Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ և ուր․) անդրադարձել են մարդու էության, մարմնականի ու հոգևորի փոխհարաբերության և այլ հարցերի։ Սոց-հոգեբ․ խնդիրներ են արծարծել Գրիգոր Նարեկացին, Ֆրիկը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը և այլք։ Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Սյունեցին զբաղվել են հոգու էության ծագման ու բնույթի հարցերով։ Սիմեոն Ջուղայեցին, Ստեփանոս Լեհացին, Մատթեոս և Ղուկաս Վանանդեցիները և ուր․ փորձել են համակարգել կուտակված գիտելիքները, ինչպես նաև նոր ձևավորվող հոգեբ․ պատկերացումները։ XIX դ․ կենսաբանության, ֆիզիոլոգիայի, հոգեբանության և մանկավարժության զարգացման շնորհիվ Հ․ Ստեփանյանը, Մ․Բժշկյանը, Ս․Վիչենյանը և մանավանդ Ս․Նազարյանը վերլուծել են հոգեկան երևույթները, խորացել դրանց առանձնահատկությունների իմացաբան․ և բնախոս․ էության մեջ։ Մ․Նալբանդյանն անդրադարձել է սոց․ հոգեբանության հարցերին։ Հ․, որպես ինքնուրույն գիտություն, Հայաստանում սկսել է զարգանալ 1920_ 1930-ական թթ․, երբ ձևավորվել է փորձարար․ մանկավարժ․ Հ(Գ․Էդիլյան և ուր․)։ 1940_50-ական թվականներից հետո ստեղծվել են բուժական համապատասխան ամբիոններ, երկու ԳՀ լաբորատորիա։ Ներկայումս (1999) հոգեբանության ամբիոններ և ԳՀ լաբորատորիաներ են գործում Երևանի Խ․Աբովյանի անվ․ հայկ․ պետ․ մանկավարժ․ ինստ-ում (ընդհանուր հոգեբանության և նախադպրոցական դաստիարակության հոգեբանության ամբիոններ), Ֆիզկուլտուրայի պետ․ ինստ-ում, ԵՊՀ-ում։ Մշակվել և կիրառվել են հոգեկան պրոցեսների և հատկությունների ուսումնասիրման արդյունավետ սկզբունքներ ու մեթոդներ։ Հոգեբ․ հիմնախնդիրների քննարկմանն են անդրադարձել Մ․Մազմանյանը, Ա․Կոստանյանը, Է․ Ալեքսանդրյանը, Հ․Թութունջյանը, Ե․Միլերյանը, Դ․ Հովհաննիսյանը, Ա․Նալչաջյանը, Ա․Լալայանը, Ս․Արզումանյանը և ուր․։ Ուսումնասիրվել են հատկապես երեխայի զգայական ըմբռնումները և դիտողականությունը, մտածողությունն ու հիշողությունը, կամքն ու բնավորությունը, մայրենի և օտար լեզուների յուրացումը, աշխ․ հմտությունները, միջառարկայական կապերի հոգեբ․ օրինաչափությունները, դպրոցում աշխատանքի ուսուցման մեջ կրտսեր դպրոցականի գործն․ մտածողության, ավագ դպրոցականի, պրոֆտեխ․ ուսումնարաններում սովորողների տեխ․ կարողությունների ձևավորման հոգեբ․ հարցերը։ Ճանաչում ունեն հայ հոգեբանների ուսումնասիրությունները՝ նվիրված ստեղծագործ․ հոգեբանության խնդիրներին, գեղ․, գիտ․ և երաժշտ․ ստեղծագործությունների մեջ զգացմունքների, ճանաչողության արտահայտման տարբեր ձևերին, ֆիզ․ դաստիարակության և սպորտի Հ-յան հարցերին։ Գրկ․ Էդիլյան Գ․Մ․, Հոգեբանության ուրվագծեր, Ե․, 1958։ Լալայան Ա․Ա․, Սպորտի հոգեբանություն, Ե․, 1966։ Մազմանյան Մ․Ա․, Մանկավարժական հոգեբանություն, Ե․, 1975։ Թութունջյան Հ․Մ․, Երեխայի հոգեբանության հարցեր, Ե․, 1980։ Նալչաջյան Ա․Ա․, Ազգային հոգեբանություն, Ե․, 1993։ Նույնի, Հոգեբանության հիմունքներ, Ե․, 1997։


ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, բժշկական գիտակարգ, ուսումնասիրում է հոգեկան հիվանդությունների պատճառները, էությունը, դրսևորման ձևերը, ընթացքը, բուժման և կանխարգելման միջոցները, հիվանդներին օգնություն կազմակերպելու համակարգը։ Դեռևս վաղ միջնադարյան հայ մատենագրության մեջ (Փավստոս Բուզանդ, Եղիշե և ուր․) հանդիպում են հոգեախտաբան․ տարբեր վիճակների և առանձին հոգեկան հիվանդությունների ուշագրավ նկարագրություններ։ Եզնիկ Կողբացին «Եղծ աղանդոց» (V դ․) երկում նյարդ․ ու հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառ է համարում նաև արտաքին միջավայրի վնասակար գործոնները։ Մխիթար Հերացին (XII դ․) «Ջերմանց մխիթարութիւն» աշխատությունում մեծ տեղ է հատկացրել հոգեբուժման մեթոդներին։ XIII դ․ Գրիգորիսը