առարկա։
Հայաստանում Հ․, որպես բնագիտության ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է XX դ․ սկզբին։ 1920-30-ական թթ․ հայ հողագետները ծրագրված ուսումնասիրել են տարբեր շրջանների հողածածկույթի առանձնահատկությունները, գյուղատնտ․ արտադրությունում հողատեսքերի օգտագործման հնարավորության, հողերի ոռոգման, հողաբարելավման, հողապաշտպան համալիր միջոցառումների մշակման հարցերը, Սևանա լճի ավազանում զարգացող հողերի աշխարհագր․ տարածման օրինաչափությունները, ծագումը, մորֆոգենետիկ․ առանձնահատկությունները (Բ․Գալստյան, Ա․Նալբանդյան, Ս․Խաչատրյան և ուր․)։ 1929-ին Հայաստանի հողժողկոմատի ջրային տնտեսությանը կից կազմակերպվել է «Հողային խումբ» (Ա․Նալբանդյան, Պ․Պողոսով, Ա․ Չիթչյան, Հ․Անանյան և ուր․), որը մշակել է «Մեծ Սարդարապատի» և Արազդայանի տափաստանների, Լամբալուի հարթավայրի, Կարճևանի և այլ վայրերի հողային զանգվածների իրացման, ոռոգման, հողաբարելավման միջոցառումներ և դրանց քարտեզագրման հարցեր։ 1926-1934-ին կազմվել են Հայաստանի հողածածկույթի (առաջին անգամ) և հողագիտ․ քարտեզներ (Բ․Գալստյան)։ 1930-1940-ական թթ․ Արարատյան գոգահովտի նախալեռն․ և հարթավայրային տարածքների հողային ու քարտեզագր․ հետազոտություններից բացի հողաաշխարհագր․ աշխատանքներ են ծավալվել նաև լեռնատափաստանային գոտու հողերի ուսումնասիրման ուղղությամբ (Խ․Միրիմանյան, Ս․Զախարով, Բ․Գալըստյան, Ա․Չիթչյան, Մ․Դունամալյան, Հ․Սմբատյան և ուր․)։
1946-55-ին հետազոտվել են Արարատյան դաշտի աղուտ-ալկալի ու ճահճային հողերի տարածման, օգտագործման, բարելավման և իրացման հնարավորությունները (Գ․Աղաջանյան, Ա․Չիթչյան, Ռ․Այդինյան, Վ․Աղաբաբյան, Հ․Անանյան, Հ․Պետրոսյան և ուր․), Սևանա լճի առափնյա (ջրից ազատված) գրունտների ծագման, տարածման, դրանց քիմ․, ֆիզքիմ․ և ագրոմելիորատիվ առանձնահատկությունները (Ռ․Էդիլյան), գրունտների լուծույթների աղային կազմը, ռեակցիան և ճահճային հողագրունտների թթվության պատճառները (Ն․Ավագյան) ևն։ «Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» ՊՓԲԸ-ում աշխատանքներ են կատարվել հողերի ծագման և աշխարհագրության, սոդային աղուտ-ալկալի հողերի իրացման, հողապաշտպան միջոցառումների մշակման, հողերի բերրիության բարձրացման, պարարտացման հարցերի գիտ․ հիմնավորման, պետ․ ֆոնդի հողերի քարտեզագրման և հետազոտման շուրջ։ Կազմվել է հանրապետության երկրագործության գոտու հողերի ագրոարտադր․ քարտեզը (Ռ․Էդիլյան, Կ․Մելքոնյան, Ի․Փարսադանյան)։ Հ-յան հարցերով զբաղվում են նաև Հայկ․ գյուղատնտ․ ակադեմիայի հողագիտության, ԵՊՀ ագրոքիմիայի և հողագիտության ամբիոններում ու «Հայպետհողշիննախագիծ» ինստ-ում։
Գրկ․ Միրիմանյան Խ․Պ․, Հողագիտության հիմունքները, Ե․, 1971։ Հայրապետյան Է․Մ․, Պետրոսյան Հ․Պ․, Մելիորատիվ հողագիտություն, Ե․, 1987։ Почвы армянской ССР, Е․, 1976․
ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ (ֆրանս․ cadastre - ամփոփագիր, հաշվեմատյան), հողի բնական, տնտեսական, իրավական վիճակի մասին հավաստի տվյալների ամբողջություն։ Հողի մասնավոր սեփականության պայմաններում դասական Հ․կ․ ծառայում է հարկային քաղաքականության իրականացման, հողային շուկայի ձևավորման, մասնավոր սեփականության ձևակերպման նպատակներին։ Հ․կ․ կազմելիս հողի տարբեր տիպերը խմբավորում են ըստ որակի, տեղադրման, օգտագործման։ Յուրաքանչյուր խմբի համար որոշում են միավոր մակերեսից ստացվող միջին եկամուտը և ըստ այդմ որոշում սեփականության չափը, հողի գինը, հարկի չափը։ Հ․կ․ կազմվում է պետ․ գանձարանի մարմինների միջոցով ինքնուրույն կամ հողի սեփականատիրոջ մասնակցությամբ։ Տարբերում են պարցելային (կամ ֆրանս․) և իրական (ավստր․) Հ․կ․։ Պարցելայինն արտահայտում է հողամասի իրավական կամ ֆիզ․ անձին պատկանող յուրաքանչյուր մասի (վարելահող, մարգագետին, անտառ) եկամտաբերությունը, իրականը՝ տվյալ սեփականատիրոջ ամբողջ հողի ընդհանուր եկամտաբերությունը։ Հայաստանում կազմվել է 1981, 1986 և 1991-ին (այժմ գործող) Հ․կ․։ ՀՀ-ում հողի սեփականաշնորհումից հետո, երբ հողօգտագործման գերակշիռ ձևը մասնավոր սեփականությունն է, կազմվում է նոր Հ․կ․, որը կհիմնվի դասական Հ․կ-ի սկզբունքների վրա։
ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ, ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1991-ի հունվարի 29-ին։ Բաղկացած է 10 բաժնից և 78 հոդվածից։ Օրենսգիրքը կարգավորում է հողային հարաբերությունները ՀՀ տարածքում և նպատակ ունի ապահովել հողերի գիտականորեն հիմնավորված արդյունավետ օգտագործումն ու պահպանումը, բնական միջավայրի ու պատմամշակութ․ նշանակության հողերի պահպանումն ու բարելավումը, սեփականության բազմաձևության հիման վրա տնտեսավարման բոլոր ձևերի իրավահավասար զարգացման համար պայմանների ստեղծումը, քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների իրավունքների պահպանությունը, հողային հարաբերությունների բնագավառում օրինականության ամրապնդումը։ Ներառում է ընդհանուր դրույթներ, գյուղատնտ․ և այլ նշանակության հողեր, հողի սեփականատերերի, հողօգտագործողների վնասների և գյու