ղատնտ․ ու անտառատնտ․ արտադրության կորուստների հատուցում, հողերի պահպանություն, հողերի օգտագործման և պահպանության պետ․ վերահսկողություն, պետ․ հողային կադաստր․ հողաշինարարություն, հողային վեճերի լուծում, հողային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվություն, միջազգ․ պայմանագրեր բաժինները։
Գրկ․ Հայաստանի Հանրապետության գործող օրենքների ժամանակագրական ժողովածու (1990-1995 թթ․), Ե․, 1995։
ՀՈՂԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, որոշակի հողամասի նկատմամբ տվյալ անձի (ֆիզիկական և իրավական) իրավունքի ճանաչում՝ պատմականորեն ձևավորված հիմունքներով (սեփականության, օգտագործման, տնօրինման իրավունք ևն), որոնք պայմանավորում են նրա համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։
Հայկ․ լեռնաշխարհում նախնադարյան համայն․ հասարակարգի քայքայումով և ստրկատիր․ կարգերի հաստատմամբ հողը (համայնքի սեփականությունը) հիմնականում կենտրոնացել է ստրկատերերի ձեռքին։ Արարատյան թագավորության (Ուրարտու) Հ-յան ձևերը [արքունի (պետ․), տաճարային, մասնավոր (ազնվական դասի, զինվորների և աստիճանավորների տնտեսությունները), համայնական] հիմնականում պահպանվել են նաև Երվանդունիների ժամանակաշրջանում։ Մ․թ․ա․ VI դ․ 2-րդ կեսից մինչև մ․թ․ա․ IV դ․, երբ Հայաստանը գտնվել է Աքեմենյան աշխարհակալության կազմում, հողի սեփականատերը եղել է նվաճող պետությունը։ Արտաշեսյան Հայաստանում (մ․թ․ա․ II-I դդ․), հելլենիստ․ մյուս պետությունների օրինակով, հողը բաժանվել է երկու մասի՝ միապետի անձն․ և տեղական տոհմապետ-իշխողների, թագավորի հարազատների, տոհմիկ ավագանու, քաղաքների, տաճարների, առանձին քաղաքացիների, քրմերի սեփականության։ Դաստակերտներն ու ագարակները, որոշ ձևափոխություններով, պահպանվել են նաև ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Գյուղ․ շահագործվող համայնքը (միջանկյալ օղակ էր տոհմատիր․ և ֆեոդ․ հարաբերությունների միջև) եղել է հելլենիստ․ Հայաստանում վաղ ֆեոդ․ հարաբերությունների հատկանիշների կրողը։ Ֆեոդ․ Հ-յան ձևավորման գործում զգալի դեր խաղացած պայմանական Հ․ զարգացել է Արշակունյաց Հայաստանում (I-V դդ․), երբ Մեծ Հայքի թագավորության ամբողջ տարածքը հայոց թագավորի ժառանգ․ սեփականությունն էր («Երկիր արքունի»)։ Երկրի կենտր․ գավառը (Արտաշատ մայրաքաղաքով) եղել է թագավորի անմիջական սեփականությունը (ոստան)։ Վերջինս հողը որպես պարգևական բաժանել է աստիճանավորներին և զինվորականներին։
Քրիստոնեության հաստատումից (301) հետո զարգացել է եկեղեց․ Հ․։ Հռոմ․ և պարսկ․ նվաճող․ քաղաքականության պայմաններում Հայաստանում ձևավորվել է ժառանգ․ Հ․ (հայրենիք)։ Հողը կենտրոնացել է աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների ձեռքին, գյուղացի-համայնականն ընկել է ֆեոդ․ կախվածության մեջ։ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո Սասանյան Պարսկաստանը ճանաչել է հայ նախարարների հողատիր․ իրավունքները, իսկ Բյուզ․ կայսրությունը Հայաստանի իր տիրապետության տակ գտնվող մասում (հատկապես VI դ․) փորձել է վերացնել նախարար․ տների ժառանգ․ Հ․։ Արաբ․ տիրապետության ժամանակաշրջանում նախարար․ ժառանգ․ Հ-յան կողքին առաջացել է ռազմաավատականը՝ հանձինս արաբ․, հետագայում նաև ռազմածառայողական ավագանու։ Ի տարբերություն նախարարների՝ վանքերը ենթարկվել են մահմեդ․ իրավունքային նորմերին՝ շարիաթին, եկեղեց․ Հ․ ավելի է ամրապնդվել։ IX դ․ 2-րդ կեսին՝ Հայաստանում Բագրատունիների թագավորության օրոք երկիրը թևակոխել է զարգացած ֆեոդալիզմի փուլը, թագավորը ճանաչել է նախարար․ տների հողատիր․ իրավունքները վասալ․ պարտավորությունների հիման վրա։ Ձևավորվել է եկեղեց․ խոշոր Հ․։ Սելջուկյան տիրապետության ժամանակաշրջանում (XI-XII դդ․) վերականգնըվել է Արաբ․ խալիֆայության օրոք ստեղծված ռազմաավատ․ Հ․։ Զինվոր․ ծառայողներին տրվող հողային տիրույթները (իքտա), ժառանգաբար փոխանցվելով, վերածվել են սեփականատիրականի (ավելի ուշ Հ-յան այդ տեսակը կոչվել է մուլք)։ Զաքարյանների օրոք Հայաստանում (XIII-XIV դդ․) վերականգնվել և ավելի են ամրապընդվել զարգացած ֆեոդալիզմին բնորոշ Հ-յան նախկին ձևերը։ Զաքարյան տոհմի երեք ճյուղերը պարգևականի ձևով տիրացել են Հս-Արլ․ Հայաստանին՝ այդ հողերից մեծ տիրույթներ նվիրաբերելով իրենց վասալներին։ Պայման․ Հ․ շուտով վերածվել է ժառանգականի՝ հայրենիքի, ամրապնդվել և ընդարձակվել է նաև եկեղեց․ Հ․։ Հայաստանում մոնղ․ (իլխանական) տիրապետության ժամանակաշրջանում գերակշռել է ինջուի ձևերից մեկը՝ իքտան։ Հարքունիս գրավված հողերի մեծ մասը հայտարարվել է մոնղոլ իլխանների կամ պետության սեփականություն։ Հայերի ժառանգ․ սեփականություն համարվող հողերը դիտվել են մուլք, որոնք ենթակա էին օտարման, եթե տվյալ ընտանիքում զինվոր․ ծառայող չկար, իսկ հայ եկեղեցու հողերը՝ անձեռնմխելի և անօտարելի սեփականություն։ Կարակոյունլուների և ակկոյունլուների տիրապետության ժամանակ (XIV-XV դդ․) Հ-յան իշխող ձև էր պարգևականը (սոյուրղալ), որը հարկային իմունիտետի իրավունքով տրվել է զինվորականությանը, ամիրներին, թուրքմ․ և քրդ․ ցեղերի առաջնորդներին։ Սեֆյան Պարսկաստանի տիրապետության պայմաններում երևան է եկել թիուլը։ XVI-XVII դդ․ Արլ․ Հայաստանում գերիշխել են Հ-յան 5 հիմն․ ձևեր․ արքունի, պետ․ (դիվանի), մասնատիրական (մուլք), վանքապատկան կամ մզկիթապատկան (վակֆ) և համայնապատկան հողեր։ Պետ․ հողերը զանազան ավատների (թիուլ, համեսալե ևն) ձևով ծառայության դիմաց տրվել են պաշտոնյաներին։ XVI-XVII դդ․ օսմ․ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արմ․ Հայաստանում լավագույն հողերը (խաս) պատկանել են սուլթան․ ընտանիքին, պետ․ հողերը (մերի կամ մեմլեքե) զիամեթ կամ թիմար անուններով՝ որպես ավատ տրվել են զինվոր․ և պետ․ ծառայության դիմաց։ Եկեղեցապատկան հողերն ապահարկ էին և անօտարելի։ Մասնատիր․ (մալիքանե) հողերը հաստատվում էին սուլթանի հրովարտակով։ Հ-յան այդ ձևերը Արմ․ Հայաստանում պահպանվել են (մասնակի փոփոխություններով) մինչև XIX դ․։
XIX դ․ և XX դ․ սկզբին ցար․ Ռուսաստանի կազմում գտնվող Արլ․ Հայաստանում Հ-յան հիմն․ ձևերն էին․ պետ․ (91,4%-ը), կալվածատիր․ (մուլքադարական, թիուլդարական,