գաղափարից, գիտելիքից, բարոյական հատկությունից, իսկ միտքը լցվում և հարստանում է իմացության ընթացքում։
Բնությունը և՛ փիլ-յան, և՛ արվեստի ուսումնասիրության առարկա է։ Այն բազմազանությամբ և ներդաշնակությամբ մարդու մեջ առաջացնում է գեղագիտ․ զգացմունքներ, նրան մղում վերարտադրելու այդ ամենը գեղ․ ստեղծագործություններում։ Արվ․ կրկնօրինակում է բնությանը՝ ոչինչ չավելացնելով վերարտադրվող առարկային։ Հ․Ե․ երաժշտ․ արվ․ համարել է մարդկային իմացության ձևերից մեկը, որն անմիջաբար կապված է «լսողական», այսինքն՝ ձայնային աշխարհի հետ։ Նա նորովի է բացահայտել մարդու հոգու և մարմնի վրա երաժշտության ներգործության ուժի մասին հինավուրց դրույթները, տեսականորեն հիմնավորել երաժշտությամբ հիվանդներ բուժելու փորձը։ Լրացնելով Դավիթ Քերականի մտքերը երաժշտարվ-ի եռակի բաժանման մասին՝ Հ․Ե․ այն բաժանել է երկու տեսակի՝ «աստվածային», որ կատարվում է տաճարներում, և «մարդկային», որ կատարվում է «ուրախական» հանդեսներում։ Նա ստեղծել է ուսմունք երաժշտի գիտակցության մեջ ծագող «անմարմին» ելևէջների (ինտոնացիաների) ու կատարման ընթացքում մարմնավորող «մեծ և փոքր», «ծանր և թեթև», «սուր և բութ», «սուղ և երկար» և այլ ձայների մասին, կազմել ձայների տեսակների՝ միջնադարյան չափանիշներով հարուստ մի աղյուսակ, որտեղ պատշաճ տեղ է գրավում «չափ» ու «կշռով» աչքի ընկնող «արուեստավոր» (այն է՝ երաժշտ․) ձայնը, խորացրել է տաղային արվ-ի աշխարհականացման ընթացքը, կարևոր ավանդ ներդրել հոգևոր երաժշտության զարգացման մեջ։ Հ․Ե․ Գրիգոր Լուսավորչին և Ներսես Մեծին նվիրել է շարականներ, որոնց զուտ աղոթական հատվածներում շարադրել է ազգ-հաս․ առումով էական մաղթանքներ ու խնդրվածքներ։ Հ․Ե․ օժտված է եղել երգչային գեղեցիկ ձայնով և կատարող․ շնորհքով։ Հ․Ե․ 1291-ին ավարտել է «Հաւաքումն մեկնութեան քերականին» աշխատությունը, որն առանձնապես կարևոր է քերականագիտության պատմության համար։ Այն նյութեր է պարունակում Դավիթ Անհաղթի, Անանուն Մեկնիչի, Ստեփանոս Սյունեցու, Համամ Արևելցու և այլոց անհետ կորած քերակ․ մեկնությունների մասին։ Հ․Ե․ կրոն․, աշխարհիկ, գիտ․ բնույթի բազմաթիվ տաղերի, քառյակների, ողբերի, շարականների հեղինակ է։ Ուսումնասիրել է նաև բժշկությունն ու դեղագործությունը, գաղափար տվել մարմնի և ուղեղի կառուցվածքի ու գործունեության, ներքին օրգանների, մկանների, արյան շրջանառության, զգայարանների մասին։ Նա մարդու հոգեկանի հետ կապված երևույթները բացատրել է մարմնում կատարվող նյութ․ փոփոխություններով և արտաքին ազդակներով, ընդգծել հոգու սերտ կապը նյութականի հետ։ Հ․Ե․, լինելով մանկավարժ, մշակել է դաստիարակչական մեթոդներ՝ հաշվի առնելով մարդու (հատկապես երեխաների) ֆիզիոլոգ․, հոգեբ․ ու տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաև հաս․ պայմաններն ու միջավայրը։ Ըստ նրա, երեխայի դաստիարակությունը պետք է սկսել մանուկ հասակից, նախ՝ ընտանիքում, ապա՝ դպրոցում։
Երկ․ «Տետրակ համառօտ և լի իմաստնախոհ բանիւք․․․», Յաղագս երկնային շարժմանց․․․, Նոր Նախիջևան, 1792։ Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղեալ բանք Յովհաննես Երզնկացին, ԲՄ, 1958, դ 4, էջ 302-313։ Բանք չափավ, Ե․, 1986։
Գրկ․ Խաչիկյան Լ․, Դիահերձումը Հին Հայաստանում, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ», 1947, № 4։ Քյուրտյան Հ․, Երիզա և Եկեղյաց գավառ, հ․ 1, Վնտ․, 1953։ Սրապյան Ա․, Հովհաննես Երզնկացի, Ե․, 1958։ Նույնի, Հովհաննես Երզնկացի Պլուզ, Ե․, 1993։ Գրիգորյան Գ․, Հովհաննես Երզնկացու փիլիսոփայական հայացքները, Ե․, 1962։ Թահմիզյան Ն․, Էջեր միջնադարի հայկական երաժշտական գեղագիտությունից, «Էջմիածին», 1963, № 11։ Բաղդասարյան Է․, Հովհաննես Երզնկացին և նրա խրատական արձակը (բնագրեր և ուսումնասիրություն), Ե․, 1977։ Очерк развития эстетической мысли в Армении, М․, 1976․
ՀՈՎՀԱՆՆԵՍ Զ ՍՍԵՑԻ (ծ․թ․ անհտ․ - 2․5․1219), Հայոց կաթողիկոս 1203-ից։ Եղել է Սսի (Կիլիկիա) արքեպիսկոպոս, Դրազարկի վանքի վանահայր։ Գումարներ է հատկացրել Հռոմկլայի բերդի ամրացման համար։ 1208-ին ամիրսպասալար Զաքարե Զաքարյանը դիմել է նրան՝ խնդրելով պարզաբանել դավանական որոշ խնդիրներ, մասնավորապես՝ վիրահայկ․ զորքի հայ ռազմիկների համար մատուցվող պատարագների, հաղորդության հետ առնչվող միջոցների (շարժ․ սեղան, խորանաձև վրան ևն) հայթայթման հետ կապված հարցեր։ Հ․ Զ Ս․ կատարել է Զաքարեի խնդրանքը։ 1218-ին նա կաթողիկոս․ աթոռը Հռոմկլայից տեղափոխել է Դրազարկի վանք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ Է ԱՋԱԿԻՐ (ծ․թ․ անհտ․ - 17․10․1506, Կ․Պոլիս), Հայոց կաթողիկոս 1474-84-ին։ 1470-74-ին եղել է Սարգիս Բ Աջատարի աթոռակալը։ Հ․ Է Ա-ի օրոք Աղթամարի կաթողիկոսարանից Էջմիածին է վերադարձվել Գրիգոր Լուսավորչի աջը, որի համար էլ նա ստացել է «Աջակիր» մականունը։ Ակկոյունլուների տիրապետության պայմաններում նրա գործունեությունն ուղղված է եղել Էջմիածնի և ընդհանրապես հայ հոգևոր դասի համար հարկային արտոնություններ ձեռք բերելուն։ 1484-ին Էջմիածնի համար հանգանակություն հավաքելու նպատակով ուղևորվել է հայկ․ գաղթավայրերը (Կաֆա, Մոլդովա, Սուչավա, Լվով, Ակքերման, Կ․Պոլիս)։ Մահվան հանգամանքները անհայտ են։ Նահատակվել է (ըստ Օրմանյանի) Կ․Պոլսում, 1506-ին, ուրացության առաջարկը մերժելուց հետո։
Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։
ՀՈՎՀԱՆՆԵՍ Ը ԿԱՐԲԵՑԻ (1762 - 26․3․ 1842), Ամենայն հայոց կաթողիկոս 1831-ից։ Նրա օրոք հաստատվել է հայ