հայոց պատրիարք 1715-ից, մշակութային գործիչ։ Եղել է Բաղեշի (Բիթլիս) Ամրդոլու վանքի դպրոցի սան։ 1705-ին տեղափոխվել է Մշո Ս․Կարապետ վանքը, սկսել Գլակի մայրավանքի շինությունը։ Պատրիարքության ժամանակ Կ․Պոլսի Սկյուտար թաղամասում հիմնել է նոր դպրոց (փաստորեն Ամրդոլու վանքի դպրոցն է տեղափոխված) Գում Գափուի մատենադարան-գրադարանը։ Նրա աջակցությամբ հրատարակվել են Ագաթանգեղոսի, Հովհան Մամիկոնյանի, Փավստոս Բուզանդի, Մեսրոպ Վայոցձորեցու, Գրիգոր Տաթևացու և այլոց ստեղծագործությունները, կատարվել մի շարք թարգմանություններ։
Գրկ․ Կյուլեսերյան Բ․, Կոլոտ Հովհաննես պատրիարք, Վնն․, 1904։ Լեո, Երկ․ ժող․, հ․3, գիրք 2, Ե․, 1973։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄՇԵՆՑԻ (ծ․թ․ անհտ․, Համշեն - 1497, Կապոսի վանք, Երզընկայից արմ․, Գոհանամ լ․ ստորոտին), մանկավարժ, փիլիսոփա։ Կրթությունն ստացել է Ավագ վանքի դպրոցում։ Հետագայում ստանձնել է դպրոցի րաբունապետությունը։ Հ․Հ․ համարվել է «քաջ հռետոր և բանիբուն վարդապետ»։ Նրա մոտ սովորելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից։ Հ․Հ-ու սաների ընդօրինակություններից և հիշատակարաններից հայտնի է, որ նրա աշակերտներից շատերը դարձել են նշանավոր բանաստեղծներ, նկարիչներ, երաժիշտներ (Գրիգոր Կաֆայեցի ծաղկող, Ներսես Բաղիշեցի,
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ (ծ․թ․ անհտ․ - 1787, Շուշի), Գանձասարի կաթողիկոս (1763-87), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Եսայի Հասան-Ջալալյանի եղբորորդին։ Հայաստանի ազատագրության նպատակով կազմակերպական գործունեություն է ծավալել Արցախում և Արլ․ Հայաստանի մյուս գավառներում։ Գործակցել է Հովսեփ Էմինին, կապ պահպանել Էջմիածնի կաթողիկոսության, հնդկահայ ազատագր․ խմբակի (Շահամիր Շահամիրյան, Մովսես Բաղրամյան) և ռուսահայ գործիչների (Հովհաննես Լազարյան, Հովսեփ Արղության) հետ։ Հ․Հ-Ջ-ի նախաձեռնությամբ գումարվել են Արցախի մելիքների ու հոգևոր գործիչների ժողովներ, նամակներ հղվել ռուս․ արքունիք՝ օսմ․ բռնապետության դեմ կռվելու պատրաստակամության հավաստիացումներով։ Հ․Հ-Ջ-ի ռուս․ կողմնորոշումը հարուցել է Շուշիի Իբրահիմ խանի թշնամանքը, որը, օգտվելով Կովկասյան պատերազմներում Ռուսաստանի զբաղվածությունից, 1787-ի գարնանը հարձակվել է Գանձասարի վրա, կողոպտել կաթողիկոսարանը, կալանավորել Հ․Հ-Ջ-ին և սպանել տվել Շուշիի բանտում։
Գրկ․ Иоаннисян А.Р., Россия и армянское освободительное движение в 89-х гг. XVIII столетия, Е․, 1990․
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԵՐՄՈՆԵՑԻ, Կոլոտիկ (ծ․թ․ անհտ․ - 1440-ական թթ․ վերջ), եկեղեցական գործիչ։ Կրթությունն ստացել է Վայոց ձորի Հերմոն վանքում, ապա աշակերտել Գրիգոր Տաթևացուն։ Վերջինիս մահից հետո հիշվում է որպես Տաթևի դպրոցի ուսուցչապետ և մեծ վարդապետ։ 1430-ական թթ․ Թովմա Մեծոփեցու հետ պայքարել է Հայոց կաթողիկոսությունը Սսից Էջմիածին տեղափոխելու համար։ Վճռական դեր է ունեցել կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցու գահընկեցության և Գրիգոր Ջալալբեգյանցի կաթողիկոս ընտրվելու գործում։ Ընդօրինակել է մի ճառընտիր, երկասիրել Եսայու մեկնությունը և Լուծմունք Դիոնիսիոսի։
Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․2, ԿՊ, 1914։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈԼՈՎ (Հակոբ Կոստանդնուպոլսեցի, 1635 - 24․11․1691, Վենետիկ), քերական, թարգմանիչ, հոգևորական գործիչ, վարդապետ։ 1660-67-ին սովորել է Հռոմի և Լիոնի դպրոցներում, զբաղվել գիտ․, թարգմանչ․, քարոզչ․ աշխատանքով։ Եղել է Ոսկան Երևանցու առաջին գրաքննիչը, իր գործունեությամբ պաշտպանել հայ տպագրիչների շահերը։ Ունի շուրջ 15 ինքնուրույն և թարգման․ գրքեր։ Հ․ Հ-ի առաջին տպագիր գիրքը «Պարտէզ հոգեւոր» (1670) երկի թարգմանությունն է։ «Զտութիւն հայկաբանութեան կամ Քերականութիւն հայկական» (լատ․ և հայ․, 1674) գրքի համար, ըստ ավանդության, նրան անվանել են «Հոլով»։ «Համառօտութիւն ճարտասանականի արուեստի» (1674) աշխատությամբ Հ․ Հ․ փաստորեն հիմնել է նոր շրջանի ինքնուրույն գիտ․ ոճագիտությունն ու ճարտասանությունը, «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» (1687) գրքով նոր մակարդակի հասցրել աշխարհաբարի մշակումը և առաջին անգամ հրապարակայնորեն պաշտպանել նրա դատը։
Երկ․ Քերականութիւն լաթինական հայերէն, Հռոմ, 1675։ Հայելի ճշմարտութեան, Վնտ․, 1680։ Պատասխանատրութիւնք, թղթոյ, Վնտ․, 1687։
Գրկ․ Ջահուկյան Գ․Բ․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974։ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմություն, հ․ 1, Ե․, 1977։ Ճեմճեմյան Ս․, Մարսիլիո հայկական տպարանը, Վնտ․, 1986։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆԿԱՍԱՐԵՆՑ (1415, Արճեշ - 1501, Վան), գրիչ։ Սովորել է Արճեշում, ապա՝ Մեծոփավանքի դպրոցում։ Աշխատել է նախ իր ուսուցչի՝ պատմիչ Թովմա Մեծոփեցու մոտ, այնուհետև Արճեշում հիմնել է գրչության դպրոց, որտեղ սովորելու էին գալիս Վասպուրականի տարբեր շրջաններից։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Վանում։ 72 տարի զբաղվել է գրչությամբ, ընդօրինակել է 40 հայսմավուրք ու տարեգիրք, 50-60 ձեռագիր, 32 ավետարան։ Հ․Մ-ի ընդօրինակությունները մեզ է հասել 30 գրչագիր, որից 13-ը պահվում է Մատենադարանում, 5-ը՝ Վենետիկի, 2-ը՝ Նոր Ջուղայի մատենադարաններում։