Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մերձավոր ազգականների երեք-չորս սերունդ՝ իրենց ընտանիքներով)։ Մինչկապիտալիստ․ դասակարգ․ հաստատություններում տիրապետող էր տնտ․ կապերի վրա հիմնված տարածքային գյուղ․ (հարևանային) Հ․, որը վերացվել է կապիտալիզմի ժամանակաշրջանում։


Հայկ․ լեռնաշխարհում ուշ քարի դարի շեմին առաջացել է մայրական տոհմ․ Հ․, որին բրոնզի դարի սկզբին փոխարինել է նահապետ․ հայրիշխան․ մեծ Հ․։ Ուշ բրոնզի դարաշրջանում առաջացած գույք․ անհավասարության, դասակարգերի ձևավորման պայմաններում հայրիշխան․ Հ-ին փոխարինել է գյուղ․, հարևանային Հ․։ Բնատնտեսության պայմաններում Հ․ ինքնաբավ տնտ․ միավոր էր, որի գոյությունը հայկ․ պետությանը ապահովում էր բնակչության հարկումը համերաշխիքի սկըզբունքով։ Հ․ կարգավորում էր հողային հարաբերությունները, հողատերերի, պետության հետ շինականների ունեցած կապերը։ Հ-ի հողերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր անդամների միջև՝ ըստ շնչաքանակի («հող երդոյ»), իսկ մի մասը մնում էր ընդհանուր օգտագործման համար (արոտավայրեր, անտառակներ, լճեր, խոտհարքներ ևն)։ Հ․ ղեկավարել է ընդհանուր ժողովը և նրա ընտրած գեղջավագը (տանուտերը)։ Գյուղ․ Հ-ների մեծ մասի բնակչությունն ավատ․ կախման մեջ էր, բայց անձնապես՝ ազատ, պետությանը և եկեղեցուն վճարել է հարկ, իսկ հողատերերին՝ հողային ռենտա։ Ազատ Հ-ների բնակչությունը վճարել է հարկ միայն պետությանը և եկեղեցուն, կատարել պետ․ պարհակներ։


Հայաստանում օտար տիրապետությունների ժամանակաշրջանում Հ․ եղել է հայ ժողովրդի գոյապահպանման հզոր միջոց։ Օտարները Հ․ հանդուրժել են իբրև ժողովրդին համապարտ սկզբունքով հարկելու միջոց։ Ուշ միջնադարում և նոր ժամանակներում, չնայած Հայաստանի տարանջատվածությանը, հայկ․ Հ-ների կյանքն ընթացել է նույն օրինաչափություններով։ Խորացել է ունեցվածքային շերտավորումը։ 1870-ի գյուղաց․ ռեֆորմով Արլ․ Հայաստանում վերացվել է համայնքային հողատիրությունը, և հաստատվել հողօգտագործման նոր ձև՝ ծխական-ժառանգականը։ Համայն․ օգտագործման համար մնացել են միայն արոտներն ու խոտհարքները։

Խորհրդ․ Հայաստանում առաջին տասնամյակներին պահպանվում էին հայկ․ Հ-ների ավանդույթները, սակայն գյուղատնտեսության կոլեկտիվացման հետևանքով Հ-ները վերացել են։

2․ Տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավոր ՀՀ-ում։ Կազմակերպվել է 1995-ի դեկտեմբերից։ Ներառվում է մարզի մեջ։ Ընդգրկում է մեկ կամ ավելի թվով բնակավայրեր, Երևան ք-ում՝ նաև առանձին թաղամասեր։ ՀՀ բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են Հ-ների մեջ։ Տարբերում են քաղաքային և գյուղական Հ-ներ։ Երևան ք-ի թաղամաս և բնակավայր ընդգրկող Հ-ները կոչվում են թաղային Հ-ներ։

Մեկ բնակավայր ընդգրկող Հ-ին տրվում է այդ բնակավայրի, երկու և ավելի բնակավայր ընդգրկող Հ-ին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը։ Մեկից ավելի բնակավայր ընդգրկող Հ-ի վարչ․ կենտրոն համարվում է առավել բնակչություն ունեցող բնակավայրը։


Հ-ի սեփականությունը տնօրինելու, համայնքային հարցեր լուծելու համար 3 տարի ժամանակով ընտրվում են տեղ․ ինքնակառավարման մարմիններ․ Հ-ի ավագանի՝ 5_15 անդամով, Հ-ի ղեկավար՝ քաղաքապետ, թաղապետ կամ գյուղապետ, որը ձևավորում է իր աշխատակազմը։ Հ-ի ավագանին ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Հ-ի բյուջեն, վերահսկում՝ դրա կատարումը։


ՀՀ-ում կա 930 Հ․, որից 871-ը՝ գյուղական (1999)։


Հ․ են անվանվում նաև հայկ․ տարբեր կազմակերպություններ (կրոն․ Հ․, քաղաքային Հ․, հայկ․ Հ-ները սփյուռքում ևն)։

Գրկ․ Սամուելյան Խ․, Հին Հայաստանի կուլտուրան, հ․ 3, Ե․, 1941։ Ադոնց Ն․, Հին հայ շինականությունը, տես նրա «Պատմական ուսումնասիրություններ», Փարիզ, 1948։ Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։ Համբարյան Ա․Ս․, Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856_1914), Ե․, 1965։


«ՀԱՄԱՅՆՔ», երկամսյա հանդես։ Լույս է տեսել 1894-ին (5 համար), Ժնևում (անվտանգության նկատառումով տպագրության վայր է նշվել Փարիզը)։ Ժնևի հայ անարխիստների հրատ․։ Հրատ-խմբագիր՝ Ա․ Աթաբեկյան։ Պրոպագանդել է անարխիզմը, հայ ժողովրդի երկու հատվածների ազատագրման հնարավոր ուղին համարել զինված ապստամբությունը, Ռուս․ կայսրության հպատակ ազգերի հեղ․ ուժերին համախմբվելու կոչ արել։


ՀԱՄԱՍԵԲԱՍՏԱՀԱՅ ՎԵՐԱՇԻՆԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Սեբաստիայի հայերի հայրենակցական միություն։ Հիմնվել է 1936-ին, Նյու Յորքում (ԱՄՆ)՝ Համասեբաստացիական շինարար միություն անվամբ, 1950-ից՝ Հ․վ․մ․։ Նպատակն էր