Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զի չափերն են 120x150 սմ։

Երկու մեծ կիսագնդերում պատկերված է այն ժամանակվա հայտնի աշխարհը, համեմատաբար ճշգրիտ եվրոպ․ երկրները, Նեղոս գետը, Աֆրիկայի լճերը։ Հս․ Ամերիկայի հս-արմ․, Ասիայի հս-արլ․, Ավստրալիայի արլ․, Գրենլանդիայի հս․ մասերը, Նոր Զելանդիան ներառված չեն՝ ուսումնասիրված չլինելու պատճառով։ Վերևի 2 փոքր շրջաններում պատկերված է կենդ․ աշխարհը, ներքևինում, «հարաւ» և «հիւսիս» մակագրություններով՝ բևեռները։ Մեծ կիսագնդերի վերևի շրջանում տրված են աստղագիտ․ տվյալներ, ներքևինում՝ անվանացույցը։ Քարտեզի անկյունների ազատ մասերում կան տարվա 4 եղանակներին համապատասխանող դիցաբ․ պատկերներ։ «Հ․ա․» Վերածննդի գիտության ու արվեստի նմուշ է՝ կազմված ազիմուտային հասարակած շոշափող կամ նրան մոտ պրոյեկցիայով։ Աստիճանացանցի բաժանման ձևով տարբերվում է այժմյան կիսագնդերի քարտեզներից։ «Հ․ա․□-ի հայ․ անունները հիմք են հանդիսացել հետագայում հրատարակվող քարտեզներում օտար անունների տառադարձման համար։

Քարտեզից օգտվելու համար 1696-ին Վանանդեցիները հրատարակել են «Բանալի Համատարած Աշխարհացոյցին մերոյ նորածնի» գիրքը։

1784-ին Վենետիկում տպագրվել է նաև «Համատարած աշխարհացոյց» (քառակուսի)․ քարտեզի չափերն են 29x43 սմ։ Ներքևի ձախ անկյունում կա անվանացույց, աջ անկյունում՝ պայմ․ նշանների ցանկ, տեղեկություններ ժամերի, ամիսների ևնի մասին։ Ըստ Ս․Ղազիկյանի՝ քարտեզը փորագրել է Եղիա Էնտազյանը։


ՀԱՄԱՔՂԵՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Արևմտյան Հայաստանի Քղի (Գեղի) գյուղաքաղաքի և գավառի հայերի հայրենակցական միություն։ Հիմնվել է 1933-ին, Դետրոյտում՝ ԱՄՆ-ում և Կանադայում եղած ավելի քան 20 հայրենակց․ միությունների և խմբերի միավորումով։ 1934-35-ին մասնաճյուղեր են ստեղծվել ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի շուրջ 20 քաղաքներում։ Ի հիշատակ Արմ․ Հայաստանի Գեղիի՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագրով Աշտարակի շրջ․ Բազմավան գյուղը վերանվանվել է Նոր Գեղի (այժմ՝ Կոտայքի մարզում)։ Հ․մ․ երկրորդ համաշխ․ պատերազմի տարիներին դրամ․ միջոցներ է նվիրել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան, կարմիր բանակի օգնության, պատերազմից հետո ներգաղթի կազմակերպման հիմնադրամներին և այլ ձեռնարկումների։ Հ․մ-յան հետ գործակցում է Քղիի հայրենակց․ միությունը, որը մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Հունաստանում։


«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ», հասարակական-գրական շաբաթաթերթ։ Կովկասի հայոց բարեգործ․ ընկերության հրատ․։ Լույս է տեսել 1915_17-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ս․Հարությունյան։ Անդրադարձել է Արմ․ Հայաստանի սոց-տնտ․ իրավիճակին, հայության ծանր կացությանը։ «Արտաքին տեսություն», «Համաշխարհային պատերազմ» բաժինները լուսաբանել են միջազգ․ իրադարձությունները, տպագրել լուրեր ռազմաճակատներից։ Գրակ․ բաժնում տեղ են գտել հայ դասականների գործեր, Մ․Աբեղյանի, Լեոյի, Մ․Մատենճյանի և այլոց պատմաբանասիր․ ուսումնասիրություններ։ Հրատարակել է նաև ընկերության պաշտոն․ հաղորդագրություններ, կենտր․ խորհրդի և մասնաճյուղերի հաշվետվություններ։


«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ», «Համբավաբեր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Կենտրոնական գործադիր կոմիտեի, Ժողովրդական կոմիսարների խորհրդի, Աշխատանքի և պաշտպանության խորհրդի», տեղեկատու պարբերական։ Լույս է տեսել 1923_24-ին, Մոսկվայում, նախ՝ կիսամսյա, ապա՝ ամիսը մեկ անգամ։ Տպագրել է ԽՍՀՄ կառավարական և պետ․ որոշումներն ու կարգադրությունները։ Հրատարակվել է նաև ռուս․, ուկր․, բել․, վրաց․ և ադրբ․։


«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ ՌՈՒՍԻՈ», կիսամսյա պատկերազարդ լրագիր։ Լույս է տեսել 1861_64-ին, Մոսկվայում։ Խմբագիրներ՝ Մ․ և Զ․ Մսերյաններ։ Տպագրել է պաշտոն․ տեղեկություններ, կառավարական հաղորդագրություններ, լուրեր, կրոնաեկեղեց․ և բանասիր․ հոդվածներ։ «Կիրակնօրյա զվարճալիք» խորագրի տակ տպագրել է կենցաղ․, առօրեական հարցերին նվիրված երգիծ․ նյութեր։ Հայկ․ կյանքն արտացոլել է մակերեսորեն, ունեցել է շեշտված միապետ․ ուղղություն։ Արտատպումներ է կատարել ռուս․ մամուլից։