Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


է Սևանի ավազանում, հատկապես լճի հվ․ մասում։ Լեռն․ շրջաններին բնորոշ են նաև ֆյոն (վարընթաց տաք) քամիներ, որոնք հաճախ ուղեկցվում են արագ ձնհալքով։ Արևադարձային օդային հոսանքների թափանցման հետ են կապված շոգ եղանակներն ու առավելագույն ջերմաստիճանները (ցածրադիր վայրերում՝ 42°C, բարձրադիրում՝ 20°C)։ Արկտիկ․ օդային հոսանքների ազդեցությունն զգալի է հատկապես ձմռանը։ Դրանք առաջացնում են ցածր ջերմաստիճաններով (ցածրադիր վայրերում _20°C, բարձրադիրում՝ մինչև _46°C) չոր եղանակ։

Լեռնային ռելիեֆով ու ռելիեֆի ձևերի դիրքադրությամբ է պայմանավորված տեղական օդային կոնվեկցիան, որի հետևանքով հողմահայաց լեռնալանջերին թափվում են շատ, փակ գոգավորություններում ու սարահարթերում՝ քիչ մթն․ տեղումներ։ Առավելագույն տեղումներ (մինչև 1000 մմ) լինում են Արագածում, Ջավախքի ու Գեղամա լ-շղթաների հողմահայաց լանջերին, նվազագույնը (200 մմ)՝ Արարատյան դաշտում։ Տեղումներով օրերի թիվը 80-ից (Արարատյան դաշտ) 180 է (Արագած բարձր․ լեռն․ կայան)։ Ձնածածկույթի հաստությունը ցածրադիր վայրերում 10_20 սմ է, բարձրադիրում՝ ավելի քան 2 մ, ձնածածկույթով օրերի թիվը, համապատասխանաբար՝ 70 և 270 օր։ Ամռանը տեղ-տեղ պահպանվում են ձյան մշտական բծեր, Արագածի վրա՝ նաև փոքր սառցադաշտեր։ ՀՀ տարածքում բավականաչափ զգալի են մթն․ երևույթները (մառախուղ, ձնաբուք, ամպրոպ, կարկուտ ևն)։

Կապված ռելիեֆի առանձնահատկությունների, տեղանքի բարձրության, օդի ջերմաստիճանի, օդային զանգվածների շարժման հետ, տարվա ընթացքում մթն․ ճնշման տարեկան միջին արժեքները տատանվում են 940,5_686,6 մբ սահմաններում։

Կլիմայի ձևավորման գործում կարևոր նշանակություն ունի ջերմաստիճանի ու խոնավության բարձունքային գոտիականությունը։ Ամենաբարձր տարեկան միջին ջերմաստիճանը (13,8°C) դիտվում է Մեղրիում, ամենացածրը (_2,7°C)՝ Արագածում (բարձր․ լեռն․ կայան)։ Ամենացուրտ ամիսը հունվարն է (նվազագույն ջերմաստիճանը՝ _46°C, Շիրակի մարզ, Պաղակն), ամենատաքը՝ հուլիսն ու օգոստոսը (առավելագույն ջերմաստիճանը`