ջատար քաղաքագետների մեծ մասը հայերին դիտում էր որպես վտանգավոր գենք Ռուսաստանի ձեռքում։ Նույնիսկ այն փոքրաթիվ ազդեցիկ գործիչները (հրապարակախոս Պ. Ռորբախը, բողոքական քահանա Յո. Լեփսիուսը և ուրիշներ), որոնք հանդես էին գալիս հայերի պաշտպանությամբ, քարոզում էին տնտեսական ներթափանցում, ճանապարհների շինարարություն, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական դաշինք թուրքերի հետ, թեպետ հայերին համարում էին հուսալի, ավելի բարձր կանգնած և այդ իսկ պատճառով Գերմանիայի համար ավելի ձեռնտու «կուլտուրական տարր» Արևելքում։
1913-ի նոյեմբերից գերմանաթուրք. հարաբերությունների միջուկը դարձավ ռազմական դաշինքը։ Այն սկսվում էր XIX դ. սկզբից, երբ գեն-ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկեն 1835-39-ին ծառայում էր սուլթանական արքունիքում։ Ավելի ուշ նրան է հետևել գեն-ֆելդմարշալ Կոլմար ֆոն դեր Գոլցը, որին երիտթուրքերը վերստին հրավիրեցին
1909- ի ապրիլին՝ թուրք, ցամաքային զորքերը վերակառուցելու համար։
1913- ի դեկտ. միևնույն նպատակով գեներալ Օտտո Լիման ֆոն Սանդերսի գլխավորությամբ Թուրքիա ուղարկվեց գինվ. պատվիրակություն, որի մեջ նախապես մտնում էին մի քանի տասնյակ սպաներ ու 3 հազար զինվոր, իսկ պատերազմի վերջում՝ 800 սպա և 25 հազար զինվոր (տես Սանդերսի առաքելություն).
1915- ի օգոստ. 2-ին ստորագրվեց ռազմական աջակցության մասին երկկողմ համաձայնագիր, որը նախ և առաջ ուղղված էր Ռուսաստանի դեմ։
Այն ժամանակ, երբ Գերմանիան նախապատրաստում էր թուրք, ցամաքային զորքերը Ռուսաստանի դեմ ապագա պատերազմին, արտգործնախարար ֆոն Յագովը (դեռևս 1912-13-ի Բալկանյան պատերազմների ընթացքում) յուրատեսակ երկակի ռազմավարության շրջանակներում փորձում էր արևմտահայերի համակրանքը Ֆրանսիայից ու Անգլիայից շեղել Գերմանիայի կողմը։ «Հայերի մեջ գերմանական մշակութային ազդեցության մասին հոգատարությանն»(Պ.Ռորբախ) էր ծառայում 1914-ին կազմված Գերմանա-հայկական ընկերությունը. Դրանից մեկ տարի առաջ Գերմանիան, առաջին անգամ, ակտիվորեն հանդես էր եկել հօգուտ «հայկական բարենորոգումների»՝ չցանկանալով այլևս այդ գործը թողնել Անտանտի երկրներին։ Ենիքյոյի (Կ. Պոլիս) դեսպանաժողովի ձախողումից (1913-ի հուլիս) հետո գերմ. դեսպան Հ. Վանգենհայմը առաջարկեց Գերմանիայի միջնորդությունը թուրք, ղեկավարության հետ խճողված բանակցություններում։ Որպես միջնորդ պետություն, Գերմանիան այժմ Ռուսաստանի հետ սկսեց աշխատել բարենորոգումների փոխզիջողական տարբերակի վրա (տես Հայկական բարենորոգումներ 1912-14)։
Օսմանյան կայսրությունում 1915-ին սկսված հայերի կոտորածները անսպասելի չէին Գերմանիայի համար։ Ավելին, Գերմանիան սկզբունքորեն օրինական էր համարում քաղաքականապես «անվստահելի» հայերի բռնի արտաքսումը ռազմական գործողությունների շրջաններից։ Թուրքամետ դեսպան Հ. Վանգենհայմը օրինաչափ էր համարում թուրքերի «պաշտոնական միջոցառումները» նրանց սպառնացող հայկական ապստամբության դեմ։ Եվ միայն թուրք, վիլայեթների գրեթե բոլոր գերմ. հյուպատոսարաններից ստացված ու դեսպանության բազմաթիվ հաղորդագրությունների տպավորության տակ փոխվեց Վանգենհայմի կարծիքը։
1917- ի հուլիսի 7-ին նա ռայխսկանցլերին հայտնեց, որ այժմ արդեն արտաքսվում է նաև ռազմաճակատի գծից հեռու գտնվող հայ բնակչությունը, և որ «տեղահանման մեթոդները ցույց են տալիս, որ կառավարությունը փաստորեն հետամուտ է թուրքական պետության մեջ հայ ռասայի բնաջնջման նպատակին»։ Նույնիսկ գիտակցելով թուրք ջարդարարների այդ նպատակը՝ Վանգենհայմը 1915-ի օգոստ. 4-ին մեծ վեզիրին հղած իր հուշագրում նշում էր, որ թուրք, «պատժիչ միջոցառումները» օրինական են, և լոկ նախազգուշացնում էր Թուրքիայի միջազգային հեղինակության հնարավոր անկման մասին, որին կարող են հանգեցնել «վերահըսկոդությունից դուրս զանգվածային տեղահանությունները»։ Գերմանիան ոչինչ չձեռնարկեց՝ խանգարելու Թուր- քիայում հայերի ցեղասպանության իրագործմանը։ Պաշտպանելով իր դաշնակցին՝ Գերմանիան նույնիսկ փորձեց թուրք, «պատասխան միջոցառումների» համար մեղադրել Անտանտին, որը, իբր, հայերին տրամադրում էր Օսմանյան կայսրության դեմ։ Պատերազմի ժամանակ ամեն մի հաղորդագրություն հայերի ու հայկական հարցի մասին Գերմանիայում անպայման ենթարկվում էր գինվ. գրաքննության։ Այդ իսկ պատճառով քննադատական հաղորդագրությունները կարող էին երևալ միայն արտասահմանում (օր., Շ տ յ ու ր մ եր ի Գ., «Երկու տարի Կոստանդնուպոլսում. գերմանական ու երիտթուրքական բարոյականության ու քաղաքականության ակնարկներ», 1917), կամ կասեցվում էին գրաքննական մարմինների կողմից, ինչպես, օրինակ. Յո. Լեփսիուսի, Մ. Նիպագեի ելույթները 1916-ին։
Գերմանիայի վերաբերմունքը հայերին ու հայկական հարցին չփոխվեց նաև այն ժամանակ, երբ թուրք, զորքերը 1918-ին ներխուժեցին Անդրկովկաս, թեպետ Կովկասում գերմ. պատվիրակության ղեկավար գեներալ ֆոն Կրեսենշտայնը 1918-ի հուլիսի 11-ին ռայխսկանցլերին ահազանգում էր, թե «թուրքերը հաճախ են գնում այն բանին, որպեսզի հետևողականորեն ոչնչացնեն, սովի մատնեն դեռևս ողջ մնացած մի քանի հարյուր հազար հայերին»։ Ձախողվեցին նաև 1918-ի հունիսին Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության՝ Հ. Օհանջանյանի գլխավորած պատվիրակության բոլռր ջանքերը՝ կայսերական կառավարությանը հորդորելու միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն հայերի։ Գերմա նիան, որն այդ ժամանակ 1918-ի Բրեստի հաշտությամբ արդեն համաձայնել էր Թուրքիային հանձնել Կարսը, Արդահանն ու Բաթումը, այժմ արդեն, նկատի առնելով նաև խորհրդային Ռուսաստանը. պատրաստ չէր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո գերմ. սուզանավը Թուրքիայից դուրս բերեց երիտթուրքական ղեկավար գործիչներին, այդ թվում՝ էնվերին, Թալեաթին, Ջեմալին ու Նազիմին։ Գերմ. կառավարության համաձայնությամբ էն