Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեծ տերությունների" Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանների մշակած բարենորոգումների ծրագրերը, որոնք ներկայացվել էին Բ. դռանը՝ արևմտյան Հայաստանում իրականացնելու համար։

«Դ. գ.»-ի առանձին հատվածներ թարգմանվել են ռուս, և հրապարակվել «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (1897) ժող-ում։ «Դ.գ.»-ի նյութերը Օսմանյան կայսրությունում և արևմտյան Հայաստանում իրագործված հայերի ցեղասպանության անհերքելի ապացույցներ են։

Ռ. Սահակյան, վ Պողոսյան

ԴԵՅՎԻՍ Լեսլի Ամերտոն (1876-1960), ամերիկյան դիվանագետ։ Մասնագիտությամբ իրավաբան։ 1909-11-ին

եղել է փաստաբան Նյու Յորքում։ Դիվանագիտական ծառայությունը սկսել է 1912-ին, Բաթումում։ 1913-ին ճամփորդել է Ուզբեկաոանում և Կովկասում, սեպտ. 7-ին բարձրացել է Արարատ լեռը։ 1914-ի ապրիլին նշանակվել է ամերիկյան հյուպատոս Խարբերդում, ուր մնացել է մինչև 1917-ի ապրիլը։ 1918-ի մայիսին նշանակվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռուսաստանում սպիտակգվարդիականների մոտ և մեկնել Արխանգելսկ, որտեղից ամերիկյան զորքերի մեկնումից հետո տեղափոխվել է Հելսինկի։ 1941-ից թոշակառու։

1915-16-ին Դ. եղել է հայերի զանգվածային սպանդի տեղավայրերում, արել լուսանկարներ և կազմել այն հայերի անունների ցանկը, ում տեսել է ողջ տեղահանման նախօրյակին։ Հյուպատոսական իր տանը թաքցրել է շուրջ 80 հայ փախստականների։

Պետդեպարտամենտին և Կ. Պոլսում գտնվող ԱՄՆ-ի դեսպան Հ. Մորգենթաուին հղած բազմաթիվ զեկուցագրերում Դ. ընդգծել է, որ հայերի սպանություններն ու խոշտանգումներն առանձին պատահական դեպքեր չեն, այլ լայնածավալ, հետևողական, պետության կողմից իրականացվող քաղաքականություն։ Պատրաստել է զե կուցագիր (132 էջ) 1915-17-ին Խարբերդում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Փարիզի կոնֆերանսին ներկայացնելու համար։ Կցվել են նաև լուսանկարներ։ Փաստաթուղթը հանձնվել է ԱՄՆ-ի պետքարտուղարին (պահվում էր Պետդեպարտամենտի, իսկ 1945-ից՝ ԱՄՆ-ի ազգային արխիվներում. 1987-ի նոյեմբ. գաղտնազերծվել է և հրատարակվել 1989-ին՝ որոշ հավելումներով)։

Գրականություն

Davis Լ. A, The Slaughterhouse Province. An American Diplomat՝s Report on the Armenian Genocide, 1915-1917, ed. by Susan X Bleair, N. K, 1989.

Գ. ՄախմուրյաՕ

ԴԵՅՐ ԷԶ ԶՈՐ (արաբ, դեյր-վանք, զորանտառ, աղավաղված՝ Ղեյր էլ Զոր, Դեր էզ Զոր, Դեր Զոր, Տեր Զոր), քաղաք Աիրիայում, Եփրատ գետի աջ ափին, Ոաքքա-Բաղդադ գետային և Թադմոր-Ֆաջամի խճուղային ճանա պարհների խաչմերուկներում։ Միջին դարերում եղել է Եփրատի և Տիգրիսի միջև անապատային տարածություններում առևտր. կենտրոն։ Միջագետքում թուրք, տիրապետության ժամանակ մտել է Հալեպի նահանգի կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի (19141918) տարիներին Դ. է. Զ. և նրա շրջակա անապատը երիտթուրքական կառավարության ընտրությամբ դարձան արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ շրջաններից տեղահանված հայ գաղթականների համակենտրոնացման վայր։ 1915-ի հունիսին Հալեպում

ստեղծվեց կառավարական մարմին՝ Հայերի տեղահանման գործերի կոմիտե, որի խնդիրն էր իրագործել անապատներում հայերի ոչնչացման ծրագիրը։ Ամռանը և աշնանը Հալեպում, Բաբում, Մեսքենեում, Ռաս ուլ Այնում, Ռաքքայում, Հալեպի նահանգի մյուս բնակավայրերում և դրանց շրջակայքում կուտակվեցին հայ գաղթականների հոծ զանգվածներ՝ քշված Կ. Պոլսից և շրջանից, Ռոդոսթոյից, Նիկոմեդիայից, Պարտիզակից, Ադաբազարից, Անկարայից, Աեբաստիայից, Մալարիայից, Մուշից, Աասունից, Կիլիկիայից և այլ վայրերից։ 1915-ի սեպտ. 9-ին Հալեպի նահանգապետին հրաման տրվեց Դ. է. Զ-ից անապատները քշել բոլոր հայերին տղամարդկանց ու կանանց, ծերերին ու երեխաներին։ Հետագա 5-6 ամիսներին նման հրամանները կրկնվեցին՝ ամեն անգամ դառնալով հազարավոր հայերի մահվան պատճառ։ Կարգադրված էր անապատ տարվող գաղթականներից բռնագրավել սննդամթերքը՝ ստեղծելով արհեստական սով. Մարդիկ ստիպված կերել են ինչ պատահել է։ Թուրք պաշտոնյաները փորձել են հայերի դեմ տրամադրել արաբներին։ Սակայն Հալեպից մինչև Դ. է. Զ. արաբներն օգնել են, պատսպարել հայերին, հատկապես երեխաներինփրկելով անխուսափելի մահից։

16- Դ. է. Զ-ում և անապատներում 1915 ի ընթացքում զոհվեց շուրջ 200.000 հայ գաղթական։ Փոքրաթիվ փրկվածները հետագայում ի լուր աշխարհի ծանուցեցին թուրք, վայրագությունների իրական չափերի ու կիրառման, ապրած ու տեսած սարսափների մասին։

ԴԵՈՎԼԵԹՅԱՆ ՂուկԼԱԱ Ներսեսի, Ղ ՈԼ կաս Աղբար (1860-1915), ազգայիծ-ազատագրական շարժման գործիչ, Շապին Գարահիսարի հերոսամարտի (1915) ղեկավար։ Հնչակյան կուսակցության անդամ։ 1890-ից մասնակցել է հայդուկային շարժմանը։ 1896-ին թուրք, իշխանությունները դատապարտել են մահվան, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ Ազատվել է

1908- ին, երիտթուրք հեղաշրջումից հետո։ Չվստահելով երիտթուրքերի քաղաքականությանը՝ Դ. իր հայրենակիցներին հորդորել է զինվել և պատրաստ լինել դիմագրավելու ամեն անակնկալ։ Մեծ եղեռնի օրերին կազմակերպել է Շապին Գարահիսարի պաշտպանությունը և հերոսաբար զոհվել։