Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԴԵՎԻՍՈՆ (Davison) Ռենդել, Քենտրբերիի արքեպիսկոպոս, անգլիկան եկեղեցու պետ։ Եղել է լորդ Մեյորզի հայ փախստականների ֆոնդի փոխնախագահ. ակտիվորեն մասնակցել տեղահանված հայերին օգնություն կազմակերպելու գործին։ 1913-ի դեկտ. արտգործնախարար է. Գրեյին գրել է Թուրքիայում հայ բնակչությանը սպառնացող վտանգի և կառավարության կողմից եղեռնը կանխելու միջոցառումների անհրաժեշտության մասին։ Գտնում էր, որ 1915-ին Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ գործած հանցագործությունը իր նմանը չունի պատմության մեջ։ Հայ ժողովրդին նյութական օգնություն կազմակերպելու համար 1916-ի փետր. 6-ին երկրի շատ եկեղեցիներում անցկացված «Հայկական կիրակի»-ի նախաձեռնողներից էր։ 1919-ի դեկտ. Լորդերի պալատում հանդես է եկել հայկական հարցի նկատմամբ կառավարության քաղաքականության քննադատությամբ։ 1922-ի հոկտ., Լոզանի կոնֆերանսի նախօրեին, նամակ է հղել Անգլիայի վարչապետին, որում դատապարտել է կառավարության բռնած դիրքը հայ ժողովըրդի նկատմամբ, որին Մեծ Բրիտանիան բազմիցս խոստացել էր իր հովանավորությունը։

Ա. Կիրակոսյան

ԴԵՐՋԱՆ, Տ ե ր ջ ա ն, գավառ արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում, արևմտյան Եփրատի վերին հոսանքում, էրզրումից արևմտյան և հարավ-արմ.։ վարչական կենտրոնը Դերջան (թուրք. Մամախաթուն)։ Դ. համապատասխանում է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դերջան գավառին։

XIX դ. սկզբին գավառի մոտ 33 հազար հայերը բնակվում էին Մամախաթուն ավանում և 56 գյուղերում։ Մինչև XIX դ. սկիզբը, արտագաղթերի, բոնի մահմեդականացման և թուրք, իշխանությունների ու նրանց հովանավորությունից օգտվող քրդական ցեղերի կազմակերպած զանգվածային կոտորածների հետևանքով Դ-ի հայ բնակչության թիվը կրճատվել է մոտ երեք անգամ՝ կազմելով շուրջ 12 հազար մարդ։ Գավառի համար հատկապես ծանր հետևանքներ են ունեցել 1895-ի ամռանն ու աշնանը համիդեական գնդերի և նրանց միացած մոլեռանդ մահմեդական ամբոխի ձեռնարկած զանգվածային կոտորած ները։ Մի քանի ամսում հայերը լքել են երկու տասնյակից ավելի գյուղ, շատ բնակավայրերում հաստատվել են քուրդ և թուրք վերաբնակիչներ։ 1895-ի աշնանը Դ-ի հայկական գյուղերի մի մասի բնակչությանն էլ պարտադրվել է մահմեդականություն։ Առաջին համաշխ. պատերազմի նախօրյակին արդեն Դ-ի հայկական գյուղերի թիվը չէր անցնում 30-ից։

1915-ի ապրիլի սկզբին Դ-ում սկսվել են առաջին ջարդերը, մայիսի 1-ից մինչև 17-ը ժամանակահատվածում Դ-ի բոլոր հայկական բնակավայրերի բնակիչները տեղահանվել են և տարվել Երզնկայի և Կամախի ուղղությամբ։ Տարագրվածների մեծ մասը կոտորվել է Երզնկայի շրջակայքում և Կամախի կիրճում՝ Եփրատն անցնելու ժամանակ։ Մայիս-հուլիս ամիսներին Դ-ի գավառում ոչնչացվել է նաև Էրզրումի և Բաբերդի գավառներից տեղահանված հայության մի մասը։ 1916-ի փետր-մարտին Դ. գրավել են ռուս, զորքերը։ Հայ կամավորների և հայկական կազմակերպությունների ջանքերով եղեռնից մազապուրծ եղած դերջանցիների մի մասը վերադարձել է հայրենի բնակավայրերը։ 1918-ի փետր. 8-ին թուրքերը վերագրավել են Դ.։ Հայերի վերջին բեկորները կամավոր, ջոկատների հետ հեռացել են Անդրկովկաս։ Կոտորածից վերապրած դերջանցիներից մոտ հազարն էլ ապաստան է գտել Ռումինիայում, Բուլղարիայում և մասամբ՝ ԱՄՆ-ում։ Դ-ի Բագառիճ գյուղում է ծնվել ժող. վրիժառու Ս. Թեհլերյանը։

Գրականություն

U կ ու ն ի Ա, Միլիոն մը հայերոլ ջարդին պատմությունը, ԿՊ, 1921։

U. Մելքոնյան

ԴԻԱՐԲԵՔԻՐ, Ամիդ, Կ Ш ր Ш Ամիդ, Տիգրանակերտ, քաղաք արևմտյան Հայաստանում, Տիգրիս գետի աջ ափին։ Եղել է Մեծ Հայքի Չորրորդ Հայք (Ծոփք) նահանգի կազմում։

Հայկ. լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է. հիշվում է մ. թ. ա. II հազարամյակի վերջից։

Օսմանյան կայսրության տիրապետության տակ է անցել XVI դ. կեսին, սկզբում՝ Դիարբեքիր Էյալեթի, 1864ից՝ վիլայեթի կենտրոնը։ XX դ. սկզբին ուներ շուրջ 35 հազար բնակիչ (1878-ին 25,5 հազար), որից 15050-ը՝ հայեր։ Բնակվում էին նաև թուրքեր, քրդեր, ասորիներ. դմլիկներ (զազաներ), հույներ, հրեաներ ևն (ոչմահմեդականները կազմում էին 50 %-ից ավելին)։ Հյուսիսային Միջագետքը Պարսկաստանին կապող ճանապարհին ընկած Դ. գերազանցապես հայերի ձեռքում գտնվող առևտրի և արհեստագործության աչքի ընկնող կենտրոններից էր։ Լայնորեն տարածված էին շալագործությունը, գորգագործությունը. ասեղնագործությունը, ոսկերչությունը, զինագործությունը, կոշկակարությունը, շերամապահությունը և այլն։ Հայերն ունեին 2 եկեղեցի՝ Ս. Կիրակոս և Ս. Սարգիս։ Գործում էին մեկ տասնյակ դպրոցներ, կրթական և մշակութային ընկերություններ (Անձնվեր, Համազգային. Հայենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց)։ 1895-ի նոյեմբ. 1-3-ը հայկական առաջին կոտորածի ժամանակ, որին մասնակցել են նաև թուրք, կանոնավոր զորքերն ու ոստիկանությունը. զոհվել է 3000, վիրավորվել 1500 մարդ (այդ թվում՝ ասորիներ և հայեր)։ Ավերվել և կողոպտվել են 1800-ից ավելի տներ. 2433 խանութ ու կրպակ, որոնց մեծ մասը պատկանում էր հայերին։ Հիմնահատակ կործանվել են Դ-ի արվարձաններ Խթըրբըլ (Գթըրբըլ) և Ալիբունար (Ալիփունար) հայաբնակ գյուղերը։ Նյութ, վնասը, ըստ ֆրանս. հյուպատոս Գյուստավ Մեյրիեի, կազմել է 2 միլիոն թուրք, լիրա