(մեկ այլ տվյալներով՝ 10 միլիոն ոսկի)։ Տեղ-տեղ հայերը, ինքնապաշտպանության դիմելով, հետ են շպրտել մոլեռանդ ամբոխին, մի քանի հազար էլ ապաստանել են ֆրանս. հյուպատոսարանի շենքում, ասոր. Ս. Աստվածամայր և կապուցիների կաթոլիկ եկեղեցիներում։
Մեծ եղեռնի ժամանակ Դ-ի հայերը նոր բռնությունների են ենթարկվել։ 1915-ի հունիսին ոչնչացնելով առավել ազդեցիկ անձանց (այդ թվում՝ առաջնորդափոխանորդ, վարդապետ Մկրտիչ Ձլղատյանին)՝ թուրք, իշխանությունները մինչև հոկտ. Ռաս ուլ Այն են քշել և գազանաբար կոտորել հայերի մեծագույն մասին։ 1960-ական թթ. Դ-ում մնացել էր ընդամենը 200, իսկ 1989-ին՝ 8-10 ընտանիք հայ։ Գործում է Ս. Կիրակոս եկեղեցին։
Գրականություն
Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Փաստաթղթերի և նյութերի ժող. Մ. Գ. Ներսիսյանի խմբ., Ե., 1991։ Ակ ու ն դ S., Սմիտայի արձագանքներ, հ. 1, Նյու Ջերսի, 1950։
Գ. Բագարան
ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՆԱՀԱՆԳ, Դ ի Ш ր բ եՔ Ի Ր Ի վիլայեթ, Տիգրանակերտի վիլայեթ, վարչատարածքային միավոր արևմտյան Հայաստանում։ Կենտրոնը՝ Դիարբեքիր։ Ընդգրկում էր Աղձնիքի զգալի մասը, Օոփքի հվարլ-ը, Հայոց Միջագետքը, Շավդեքը, Արվաստանը։
XVI դ. սկզբին գրավել են օսմանյան թուրքերը։ Մինչև XIX դ. 40-ական թթ. զբաղեցրել է գրեթե ամբողջ Օոփքը և Աղձնիքը, Հյուսիսային Միջագետքի որոշ մասը։ 1870-80-ական թթ. Դ. ն. վարչական լուրջ փոփոխություններ է կրել։ XXդ.uկqբին ուներ 3 գավառ Դիարբեքիր (Բշերիկի. Դհրիկի, Դիարբեքիր ի. Լըճեի, Սևերեկի, Սիլվանի կամ Սլիվանի գավառակներով), Արղնի կամ Արղնա-Մադեն (Բալուի, Մադենի, Ջերմուկի գավառակներով) և Մարդին (Միդիաթի, Նիսիբինի, Ջեզիրեի, Սավուրի գավառակներով)։ Տարածությունը 47220 կմ2 էր (մեկ այլ տվյալի համաձայն՝ 49-609 կմ2)։ Աոաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Դ. ն. ուներ ավելի քան 470 հազար բնակիչ՝հայեր, ասորիներ (հակոբիկյան, քլդանի, նեստորական), քրդեր, դմլիկներ (զազաներ), թուրքեր, արաբներ, եզդիներ, հույներ, հրեաներ և այլն։ Օսմ. ծանր տիրապետության տարիներին կրոն, և ազգային հալածանքները, պարբերաբար կրկնվող միջցեղային ընդհարումները, կոտորածներն ու արտագաղթը ծանր հարված են հասցրել նահանգի քրիստոնյա, այդ թվում՝ հայ բնակչությանը։ Շատ շրջաններ ամբողջովին հայաթափվել են։ Մարդինի, Նիսիբինի (Մծբինի), Բալուի, Արղնիի գավառակներում մեծ թվով հայերի բռնությամբ մահմեդականություն են պարտադրել։ 1880-ական թթ. Դ. ն-ում բնակվող 150 հազար հայերը նորանոր հալածանքներ են կրել հետագա տարիներին։ Հատկապես աղետալի հետևանքներ են ունեցել 1894-95-ի կոտորածները, երբ հազարավոր հայեր զոհ են գնացել օսմ. կառավարության որդեգրած ցեղասպանության հրեշավոր քաղաքականությանը։ Կ. Պոլսի պատ րիարքարանի տվյալներով. 1912ին Դ.ն-ի 124 հազար հայերից շուրջ 106 հազար ապրում էր հս. գավառակներում՝ կազմելով տեղի բնակչության մոտ 35 %-ը (ամենամեծաթիվ էթնիկ, խումբը)։
Մեծ եղեռնի տարիներին նահանգի հայությունը վայրագարար բնաջնջվել է (հիմնականում՝ տարագրության ճանապարհներին)։ 1921-ի տվյալներով նահանգում բնակվում էր ընդհամենը 3 հազար հայ։
Գրականություն
Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. փաստաթղթերի և նյութերի ժող. Մ. Գ. Ներսիսյանի խմբ., ե., 1991։ Թ ե ո դ ի կ, Սմենուն տարեցոյցը, ԺՁ տարի, ԿՊ, 1922։
Գ. Բագարան
ԴԻԶՐԱՅԵԼԻ (Disraeli) Բենջամին, լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881), անգլիական պետական և քաղաքական գործիչ, գրող, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության հիմնադիրներից։ 1852, 1858-59, 1866-68 ին՝ ֆինանսների նախարար. 1868; 1874-80-ին՝ պրեմիեր մինիստր։ Վարել է եռանդուն գաղութատիրության, կայսրության տնտեսական և քաղաքական ամրապնդման քաղաքականություն։ Օսմանյան կայսրությունում անգլ. դիրքերը ամրացնելու նպատակով արդարացրել է ազգ-ազատագրական շարժումները դաժանորեն ճընշելու թուրք, քաղաքականությունը։
1875—78-ի մերձավորարլ. ճգնաժամի ժամանակ աջակցել է Ավստրո-Հունգարիային ու Թուրքիային՝ պաշտպանելով Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Հանդես է եկել 1878-ի Սան