Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ստեֆանոյի պայմանագրի դեմ։ 1878-ի մայիսին ռուս, կառավարությանը հարկադրել է ստորագրել Սնգլո-ռուսական համաձայնագիրս. Միաժամանակ Բ. դռանը պարտադրել է գաղտնի համաձայնագիր (տես Կիպրոսի կոնվենցիա 1Q78), որով Անգլիան, արևմտյան Հայաստանում Ռուսաստանի «մեքենայությունները» խափանելու գործում Թուրքիային օգնելու փոխարեն, հնարավորություն է ստացել գրավել Կիպրոս կղզին։ Եռանդուն մասնակցություն է ունեցել 1878-ի Բեռլինի կոնգրեսին, որտեղ արտասանված առաջին իսկ ճառում հայտարարել է, որ Բեռլին է եկել թուրք, սուլթանի գործերը «կարգավորելու» ե նրան «լիակատար հնարավորություն ընձեռնելու՝ իր իշխանությունը Թուրքիայում լիովին իրականացնելու» համար։ Նա հատկապես խիստ է արտահայտվել Ալաշկերտի դաշտը Ռուսաստանին հանձնելու դեմ՝ պատճառաբանելով. թե դրանով, իբր, «կփակվեր անգլիական առևտրական ճանապարհը Փոքր Ասիայում»։ Գերմ. դիվանագետ Հոհենլոեն նշում է. որ Դ. իր ամենազգացմունքային, ամենաթունդ հակառուս. ճառը արտասանել է արևմտյան Հայաստանի տարածքային հարցերը քննելիս։

Գրականություն

Կ ի ր ա.կ ո ս յ ա 0 ՏԱ, ԲուրժուակաՕ դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դարի 70-ական թթ), ե., 1978։ Set о ո Watson A, Disraeli, Gladstone and the Eastern Question, L., 1935.

U. Կիրակոսյան

ԴԻԼՌՆ (Dillon) Էմիլ (1854-1933), իռլանդացի գիտնական ու լրագրող։ Արևելյան լեզուների և համեմատական լեզվաբանության մասնագետ։ 1880-ական թթ. սկզբին աշխատել է Ռուսաստանում՝ Պետերբուրգի, ապա Խարկովի համալսարաններում։ Ուսումնասիրել է հայոց լեզուն ու գրակ-ը, պարապել Գենետիկի Մխիթարյան միաբանությունում։ Գրել է հայոց լեզվին նվիրված մի շարք աշխատություններ, թարգմանել հին հայկական սկզբնաղբյուրներ։ 1895-ին, որԴՈՔՄԵՅՅԱՆ պես Լոնդոնի «Դեյլի թելեգրաֆ» թերթի թղթակից, եղել է Թուրքիայում, այցելել արևմտյան Հայաստան՝ այնտեղի իրադարձությունները լուսաբանելու համար։

Չնայած թուրք, իշխանությունների հարուցած դժվարություններին, հավաքել է մեծ քանակությամբ արժանահավատ տեղեկություններ, որոնք վկայում են թուրք, կառավարող շրջանների մեղավորությունը հայ բնակչության զանգվածային ջարդերում։ Այդ տվյալների հիման վրա գրել է հայկական հարցին վերաբերող հոդվածաշար, որը տպագըրվել է անգլ. մամուլում։ «Հայաստանը և հայ ժողովուրդը» (1890), «Իրադրությունը Հայաստանում» (1895), «Հայաստան. դիմում» (1896), «Ձախողում Հայաստանում» (1896) և այլ հոդվածներ անգլ. ընթերցողին ծանոթացնում են հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, փաստական հարուստ նյութ պարունակում թուրք, կառավարության XIX դ. ՑՕ-ական թթ. հակահայկական քաղաքականության մասին, ղրանցում տրվել է նաև եվրոպական տերությունների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի հայկական հարցում վարած քաղաքականության վերլուծությունը։ Դ-ի հրապարակումներում արտահայտվել է անգլ. հասարակական շրջաններում ժամանակին լայն տարածում գտած այն կարծիքը, թե թուրք, լծից հայերի ազատագրման համար անհրաժեշտ է Ռուսաստանին իրավունք տալ գրավել արևմտյան Հայաստանը։

Դ. գրում է, որ Մեծ Բրիտանիան, աչք փակելով հայ ժողովրդի նկատմամբ «թուրքական դաժանությունների» վրա, դրանով խրախուսել է Բ. դռանը զանգվածային ջարդեր կազմակերպելու։ Նրա կարծիքով հայերը դարձել են Մեծ Բրիտանիայի շահադիտական քաղաքականության «անմեղ զոհը»։

Երկեր Положение дел в Турецкой Армении, в кн. Положение армян в Турции до вмешательства держав в 1895 гщу, М., 1896։ Armenia and the Armenian People, The Fortnightly Review", 1890, v. 54; The Condition of Armenia, The Contemporary Review", 1895, v. 68; The Fiasco in Armenia, The Fortnightly Review", 1896, v. 65.

U. Կիրակոսյան

ԴՅՈՒԿՈԼՈՆԵ (Ducolon6) Գի (ծ. 1920), ֆրանսիացի քաղաքական գործիչ։ Ֆրանսիայի կոմկուսի ԿԿ անդամ։ Լինելով ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում՝ բազմիցս կառավարությունից պահանջել է դատապարտել հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ 1985-ի դեկտ. ազգային ժողովի 35 կոմունիստ պատգամավորների անունից ներկայացրել է գրավոր առաջարկություն՝ «Ցեղասպանության ճանաչման մասին, որի զոհ դարձել է հայ ժողովուրդը 1915թ.»։ Դ. գլխավորել է 1985-ի դեկտ. ստեղծված Հայերի ցեղասպանության ճանաչման ֆրանս. կոմիտեն, որի մեջ մտել են ֆրանս. Դիմադրության մարտիկներ, ֆաշիստ, ճամբարների նախկին կալանավորներ։ Իբրև ազգային ժողովի պատգամավոր, մասնակցել է տարբեր ցույցերի, որոնցում դատապարտվել է 1915-ի ցեղասպանությունը՝ իբրև մարդկության դեմ հանցագործություն։

Ո. Սահակյան

ԴՈԲՄԵՋՅԱՆ 2որջ (Դյոկմեջյան Գուրգեն Ջորջ կրտսեր) (ծ. 1928, Ալբանի, Նյու Յորք), հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ։ Ավարտել է Աիենա քոլեջը (1949), Նյու Յորքի Աենթ Տոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1952)։ 1955-ին տեղափոխվել է Նահանգապետ Ջ. Դոքմեջյանի հայտարարությունը՝ 1915թ. ապրիլի 24-ը Կալիֆոոնիայում հիշատակի պետական օր հոչակելու մասին Կալիֆոռնիա, ուր զբաղվել է փաստաբանությամբ։ 1963-67-ին՝ Կալիֆոռ նիայի նահանգային ժողովի անդամ,