Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արագացրել է հայերի տեղահանության և ցեղասպանության ծրագրի իրագործումը։ Պատերազմում Թուրքիայի

պարտությունից հետո է. ապաստանել է Գերմանիայում։ Կապեր է հաստատել խորհրդային Ռուսաստանի ղեկավար շրջանների հետ, փորձել ստանալ նրանց աջակցությունը՝ խոստանալով իր միջնորդությունը խորհրդա-գերմ. տնտեսական հարաբերությունների զարգացման գործում։ Փայփայել է Այսրկովկասի և Միջին Ասիայի մահմեդականներից «կանաչ բանակ» ստեղծելու և իբրև «փրկիչ» Թուրքիա վերադառնալու ծրագրեր։ 1919-ին հեռակա կարգով մահվան է դատապարտվել (տես Երիտթուրքերի դատավարություն 1919-20)՝ իբրև պատերազմի հանցագործ և հայերի ցեղասպանության կազմակերպիչ։

1919-ին անցել է Միջին Ասիա, գլխավորել բասմաչների գործողությունները։ Սպանվել է բասմաչների և խորհրդային զորքերի միջև բախման ժամանակ։

Մ. ԲոջոԱան

ԷՌՔԵ (Оке) Միմ Քեմալ (ծ. 1955). թարք պատմաբան, հրապարակախոս։ Թուրքիայի նոր և նորագույն պատմության մասնագետ։ Գրել է «Հայկական հարցը 1914-1923» (1986) գիրքը, որտեղ, օգտագործելով օղմ. դիվանից հատուկ ընտրված փաստաթղթեր, փորձել է ապացուցել, որ հայկական հարցն իրական հիմք չունի, և արհեստականորեն ստեղծել են մեծ տերությունները՝ Օսմանյան կայսրությունը թուլացնելու նպատակով։ Ըստ հեղինակի, հայ ժողովրդի պայքարը թուրք, տիրապետության դեմ երբեք չի ունեցել ազգ-ազատագրական բնույթ, այլ առանձին ահաբեկչական գործողությունների մի շղթա է՝ հրահրված դրսից։ Հատկապես ժխտում է հայերի ցեղասպանության փաստը։ է. հեղինակել է նաև «Արյունը քարի վրա» թուրք, բազմամաս հեոուստաժապավենի սցենարը, որը հայկական հարցի ու հայերի ցեղասպանության պատմության նենգափոխված վարկածը զանգվածների գիտակցության մեջ մտցնելու մի փորձ է։ «ԷՋՄԻԱԾԻՆ», կրոնաբարոյական, պատմաբանասիրական պարբ,. Ամե նայն հայոց կաթողիկոսության ամսագիր։ Լույս է տեսնում 1944-ից, Էջմիածնում (մինչև 1961-ը տպագրվել է Երևանում)։ Խմբագիրներ՝ Ա. Առաքելյան, Լ. Կիսիբեկյան, Ա. Հատիտյան, Ե. Մելքոնյան։ Լուսաբանում է Մայր աթոռ Ս. էջմիածնի, հայ եկեղեցու թեմերի, հոգևոր-կրթական հաստատությունների կյանքը, հայ առաքելական եկեղեցու աոընչությունները քույր եկեղեցիների հետ։ Տպագրում է նյութեր հայոց պատմության ու մատենագրության, ձեռագրագիտության, միջնադարյան վանքերի ճարտարապետության, հոգևոր ու ժող. երաժշտության վերաբերյալ, անդրադառնում հայոց լեզվի հարցերին։ 1940-ական թթ. զետեղել է բազմաթիվ հոդվածներ ու փաստաթղթեր Հայ դատի և հայոց պահանջատիրության վերաբերյալ. պարբերաբար ներկայացրել սփյուռքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Մերձ. Արլ-ի հայաշատ կենտրոնների ազգային խորհուրդների ջանքերը՝ ուղղված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։ Արժանահիշատակ են նաև Ա. Վեռնոյի (Ա. Մալաքյան) «Հայերը և իրենց պահանջները» (1946, N 4-5), Մեծ եղեռնի ժամանակ ոչնչացված մշակույթի արժեքներին վերաբերող Ս. Քոչանջյանի «Մեր ձեռագրական կորուստները» (1965, N 2-7, 1966, N 8-10, 1967, N 56), Ա. Նասիբյանի «1915 և անգլիական հայրենասերներ» (1990, N 4) հոդվածները։

Տ. Վարդանյան

ԷՐԴԵՆ (Erden) Ալի Ֆուադ ( “ 1957), թուրք զինվորական գործիչ, գեներալ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914 ժամանակ ծառայել է Ջեմալ փաշայի 4-րդ բանակում և ականատես եղել Թուրքիայում և արևմտյան Հայաստանում հայերի տեղահանությանն ու կո տորածներին։ 1954-ին հրատարակել է հուշեր՝ «Սիրիական հուշեր առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում» խորագրով (լատինատառ թուրք.)։ է. մանրամասն անդրադարձել է հայերի տեղահանության խնդրին, տվել իրադարձությունների կողմնակալ գնահատականը՝ ձգտելով մեղմացնել թուրք, ջարդարարների հանցանքը։ է. հայերի ինքնապաշտպան, մարտերը համարել է ապստամբական շարժում և մեղադրել հայ քաղաքական կուսակցություններին, որոնք, իբր, իրենց գործողություններով վտանգել են թուրք, բանակի թիկունքը։ Ավելին, նրա ասելով Ջեմալ փաշան և ինքը իբրև թե ձգտել են ամեն կերպ թեթևացնել Սիրիա աքսորված հայերի վիճակը։ է-ի հուշերի նպատակն է հայերի ցեղասպանությունը բացատրել որպես հարկադրական միջոցառում։

U. Փափազյան

ԷՐԶՐՌՒՄ, Կարին, քաղաք և գավառ արևմտյան Հայաստանում, էրզրումի նահանգում, արևմտյան Եփրատի վերին հոսանքի շրջանում։ Համապատասխանում է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Կարին գավառին։ Կենտրոնը՝ էրզրում քաղաք։

XV դ. 2-րդ կեսին գրավել են օսմանյան թուրքերը։ Հնագույն ժամանակներից է. Հայաստանի ամենահոծ հայաբնակ գավառներից էր։ XIX դ. սկզբին գավառում բնակվում էր 68 հազար հայ, որոնցից 41 հզ-ը 128 գյուղերում։ XIX դ. ընթաց