Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քում և XX դ. սկզբին կոտորածների, արտագաղթերի, 1859-ի երկրաշարժի, բռնի մահմեդականացման հետևանքով է-ի գավառի հայ բնակչության թիվը նվազել է մինչ 40 հազար մարդ., է. քաղաքում՝ մինչև 15 հազար մարդ, հայկական գյուղերի թիվը՝ 48 (շուրջ 25 հազար մարդ)։ 1878ից հետո է. դարձել է թուրք, լծի դեմ ազատագրական պայքարի կենտրոններից։

1876- ի հունիսին քաղաքի հայերը բարենորոգումների մի ընդարձակ ծրագիր են ներկայացրել սուլթան, կառավարությանը։ 1881-ին Խ. Կերեքցյանի նախաձեռնությամբ հիմնվել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը։ 1890-ի հունիսի 20-ին, ի պատասխան զենք հայտնաբերելու նպատակով Սանասարյան վարժարանում և Ս. Աստվածածին եկեղեցում ոստիկանության կատարած խուզարկությունների, տեղի հայերը կազմակերպել են բողոքի ցույցեր, որոնք ավարտվել են զորքերի հետ բախումներով, զոհվել են բազմաթիվ հայեր։ Մի խումբ երիտասարդներ դիմել են զինված ինքնապաշտպանության։ 1891-ին է-ում ստեղծվել են հնչակյան և դաշնակցական կուսակցությունների կազմակերպություններ, որոնք զբաղվել են հայերի ինքնապաշտպանության խնդիրներով։ 1895-ի հոկտ. 18-ին մոլեռանդ մահմեդական ամբոխը սկսել է կոտորել պատահած հայերի ու կողոպտել նրանց խանութները։ Սուլթանի հրամանով է. ժամանած «համիդիե» (3000 զինվոր) գնդերը կրակ են բացել հայերի վրա։ Զոհվել է 316 մարդ։ Հոկտ.18 լույս 19-ի գիշերը բարբարոսաբար կոտորվել են Կես կամ Կհրզ գյուղի հայերը (փրկվել են միայն հինգ-վեց հոգի)։ Հոկտ. 22-ին քաղաքում սպանվել է 37, գյուղերում 6 հոգի։ Քաղաքում զինված դիմադրություն է կազմակերպել ֆիդայի Հ. Կորկոտյանը։ 1899-ին Արամ Արամյանը է-ում կախաղան բարձրացվեց, ինչը զայրույթի մեծ ալիք առաջացրեց արևմտյան Հայաստանում։ Հինձք գյուղի Կարմիր վանքը և Կարնո Սանասարյան վարժարանը դարձան ընդհատակյա պայքարի կենտրոններ։ Կապ ստեղծվեց Կարսի և այլ քաղաքների, ինչպես նաև Կովկասի կազմակերպությունների հետ։

1913- ի սեպտ. 18-ից թուրք, իշխանությունները զանգվածաբար զենք են բաժանել գավառի մահմեդական բնակչությանը։ է. ժամանած Բեհաէդդին Շաքիրի հրամանով բանտերից ազատվել են բոլոր քրեական հանցագործները, նրանցից կազմավորվել չեթենական գնդեր։ 1914-ի նոյեմբ., Թուրքիայի պատերազմի մեջ մտնելուց հետո, թուրք, բանակ են զորակոչվել կամ պաշտպան, աշխատանքների տարվել հազարավոր էրզրումցիներ։ Պատերազմական գործողությունների հենց սկզբում թուրք, զորքերը տեղահանել են է-ի դաշտի արևելյան շրջանի մի քանի գյուղերի բնակիչների՝ այն պատճառաբանելով ռազմական անհրաժեշտությամբ։ 1915-ի սկզբին, Մարիղամիշում թուրք, բանակի կրած պարտությունից հետո, հայերի հալածանքները սաստկացել են։ Սարիղամիշից է. փախած Էնվերի հրամանով զինաթափ են արվել բանակի հայ զինվորները, կալանվել հայ բժիշկները։ Նրանց մեծ մասին կոտորել են էրզրում-Երզնկա ճանապարհի վրա՝ այնտեղ աշխատող հայերի հետ մեկտեղ։ Ապրիլի 24-25-ին սկսվել են հայ մտավորականների ընդհանուր ձերբակալությունները։

Մայիսի 5-ին ստացվել է երիտթուրքական կառավարության գաղտնի հրամանը՝ ամբողջ նահանգի հայությանը տեղահանելու և կոտորելու մասին։ Գերմանացի սպաների մասնակցությամբ հրավիրված գաղտնի ժողովը մշակել է նահանգի հայության ջարդի իրականացման մանրամասն ծրագիր։ Որոշվել է մի քանի օր տարբերությամբ, մաս-մաս տեղահանել և տարբեր ուղղություններով բռնագաղթեցնել նախ գյուղերի, ապա՝ քաղաքի բնակչությանը։ Հանձնարարվել է նաև հատուկ քրեական հանցագործներից կազմված ջոկատներ դնել տարագրության ճանապարհին՝ կարավանների վրա հարձակվելու և կոտորելու համար։ Մայիսի 13-ին թուրք, զորքերը շրջափակել են դաշտավայրի գյուղերը։ Ովքեր հրաժարվել են տեղահանվել, ձերբակալվել և գնդակահարվել են։ Երեք կարավաններով տեղահանվել է ավելի քան 20 հայկական գյուղերի բնակչությունը։ Մինչև հունիս դատարկվել է գավառի գյուղերի մեծ մասը։ Է-ի գյուղական բնակչությունը հիմնականում ոչընչացվել է Էրզրում-Դերջան-Երզնկա և Էրզրում-Բաբերդ-Դերջան ճանապարհներին, Խարբերդի և Մալարիայի շրջակայքում, ինչպես նաև Դեյր էզ Զորում։ Մայիսի 26-ին մոլեռանդ մահմեդական ամբոխը քանդել է քաղաքի հայկական գերեզմանոցում կանգնեցված 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշարձանը։ Նույն օրը Երզնկայի ուղղությամբ տարված էրզրումցի 150 մտավորականների կարավանը Եփրատն անցնելիս ամբողջությամբ թուրք և քուրդ ավազակախմբերի զոհն է դարձել։ Հունիսի սկզբին քաղաքի հայերին կարգադրվել է անմիջապես պարպել քաղաքը։ Միայն էում ԱՄՆ-ի հյուպատոս Ռոբեր Սթեբլդի միջամտությունից հետո հայերին 15 օր ժամանակ է տրվել գաղթին նախապատրաստվելու համար։ Հունիսի 16-ին թուրք, բանակի մի զորագունդ վաղ առավոտյան ներխուժել է հայերի տները և զենքի ուժով ստիպել թողնել քաղաքը։ Գերմ. հյուպա-