տոս Շոյբները Թահսիին հայտնել է իր դժգոհությունը բռնագաղթի կապակցությամբ, սակայն շուտով, ստանալով Կ. Պոլսում Գերմանիայի դեսպանի հրամանը, ինքն է նպաստել տեղահանությանը։ Հունիսի 7-ին առաջին կարավանը քաղաքից դուրս է եկել Երզընկայի ուղղությամբ։ Մինչև Խարբերդ հասնելը նրանց մեծ մասը կոտորվել Է։ Երկրորդ կարավանը 400 ոստիկանների ուղեկցությամբ տարվել է Բաբերդի ճանապարհով։ Բաբերդում կարավանը ենթարկվել է չեթենների հարձակմանը, մեծ մասը նահատակվել է, մնացածներն էլ զոհվել են Կամախ-Ակն-Արաբկիր-Մոսուլ ճանապարհին։ Երրորդ կարավանից (շուրջ 3 հազար մարդ) շատերը զոհվել են մինչև Կամախ հասնելը, չորրորդ կարավանը (9 հազար հոգի) նահատակվել է Եփրատի կիրճում՝ ԿամախԲողազի վայրում։ «Նախատեսված» վայրը՝ Մոսուլ են հասել 400-500 հիվանդ ու կմախքացած մարդիկ։ Հինգերորդ կարավանը (շուրջ 7 հազար մարդ), հուլիսի 18-ին դուրս գալով Է-ից, արժանացել է նախորդ չորսի ճակատագրին։ 1915-ի օգոստ. Է-ում մնացել էին 50 հայեր, որոնց մի մասը իբրև լավ արհեստավորներ պահվել էր թուրք, բանակի պետքերի համար։ Մյուսները կաթոլիկներ էին և տեղահանությունից խուսափել էին Թուրքիայի դաշնակից Ավստրո-Հունգարիայի դեսպանի միջնորդությամբ։ Կաթոլիկներն էլ տեղա հանվել են նոյեմբերին։ Վտանգելով կյանքը՝ ԱՄՆ-ի հյուպատոս Ռ. Սթեբլդը իր տանը թաքցրել է 19 հայուհիների, գյուղերից հավաքել հայ որբերի։
1914- ի փետր. է. մտան ռուս, զորքերը։ 1916-ի ամռանը Է-ում ստեղծվեց Գաղթականական կոմիտե, որը մեծ աշխատանք կատարեց տարագիր էրզրումցիներին օգնելու և իրենց բնակավայրերը վերադառնալու ուղղությամբ։ Մոսկվայի հայ մեծահարուստների միջոցներով է-ում սկսեց գործել Մոսկվայի հայկական կոմիտեն, որը բացեց հիվանդանոց, որբանոց-դպրոց։ Որոշակի հայանպաստ աշխատանք ծավալեցին նոր հիմնված Քաղաքների միությունը (ղեկավար՝ Տ. Աղամալյան), Եղբայրական օգնության միությունը, Բաքսթըն եղբայրների որբանոց-դպրոցը և այլն։
1916- ին է-ի զինկոմ նշանակված Կ. Չաքրյանը հարյուրավոր գաղթականների տեղավորեց քաղաքում և գյուղերում։ 1918-ի սկզբին էրզրումցիներից ստեղծվեց 500 հոգիանոց պաշտպանական ջոկատ՝ Ա. Միրոյանի գլխավորությամբ։ Ստեղծվեցին նաև զինվորական միության կոմիտե և Կամավոր, կոմիտե։ 1918-ի հունվ. 30-ին գնդապետ Թորգոմը (Արշակ Երվանդյան) հատուկ հռչակագրով ազդարարեց Հայկական պետականության վերականգնումը՝ է. մայրաքաղաքով։ Սակայն ռուս, բանակի հրամանատարությունը չընդունեց այդ փաստը, ձերբակալեց Թորգոմին և դատ. գործ հարուցեց նրա դեմ։ 1918-ի սկզբին թուրք. բանակը, օգտվելով Կովկասյան ճակատի փլուզումից և խախտելով 1917-ի դեկտ. 5-ի ռուս-թուրքական զինադադարը, անցավ հարձակման։ Ինքնապաշտ պան. գունդը ի զորու չէր դիմադրել։
1918- ի փետր. 18-ին է. ժամանեց Անդրանիկի փոքրաթիվ զորքը, որը չկարողացավ դիմակայել թուրք. 25 հզ-անոց բանակին և հարկադրված նահանջեց՝ իր հետ Անդրկովկաս հասցնելով էրզրումցի գաղթականների։ Քաղաքի վերագրավումից հետո թուրք ասկյարները սրի քաշեցին մնացած բոլոր հայերին։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո որոշ էրզրումցիներ վերադարձան։ 1930-ին այնտեղ ապրում էին 250 հայեր, մեծ մասամբ՝ թրքախոս։
Գրականություն
Կարնո հիշատակին, Վնն., 1896։ Բ ա ր բ ի Հ., Սարսափի երկրին մեջ։ Նահատակ Հայաստան, ԿՊ„ 1919։ U կ ու ն ի Ա, Միլիոն մը հայերու ջարդի պատմությունը, ԿՊ, 1920։ Ձ ա ր ը գ Ղ, Հուշամատյան Բարձր Հայքի, Կարինապատում, Բեյրութ, 1957.
U. Մելքոնյան
ԷՐԶՐՈՒՄԻ ՆԱՀԱՆԳ, էրզրումի Էյալեթ, Կարնո նահանգ, վարչատարածքային միավոր արևմտյան Հայաստանում։ վարչական կենտրոնը՝ էրզրում (Կարին) քաղաք։ Համապատասխանում է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգին՝ իր մեջ ներառնելով գավառներ (հարակից) Տայքի, Աղձնիքի և Տուրուբերանի նահանգներից։
XV դ. 2-րդ կեսին-XVI դ. սկզբին նվաճել են օսմանյան թուրքերը, մինչև