Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1534-ը կազմել է ընդարձակ Էյալեթ՝ մոտավորապես 70-80 հազար կմ2 տարածությամբ։

XVI-XIX դդ. որոշ փոփոխություններով է. ն. բաժանվել է էրզրում, Դերջան, Բաբերդ, Երզնկա, Գայլ գետ (Կելկիթ), Շապին Գարահիսար, Քըղի, Սպեր, Թորթում, Վերին Բասեն, Ստորին Բասեն, Խնուս, Ալաշկերտ, Խամուր, Դիադին, Բայազետ գավառների։ 1846-ին Շապին Գարահիսարը միացվել է Սեբաստիայի նահանգին։ Ըստ XVII դ. հայ հեղինակ Հակոբ Կարնեցու՝ XVII դ. 1-ին կեսին է. ն. գերազանցապես հայաբնակ էր։ XVI-XVIII դդ. Պարսկաստանի. XIX դ. նաև Ռուսաստանի դեմ ուժեղ բուֆերային իշխանություն ստեղծելու նպատակով թուրք, կառավարությունը կայսրության հվարմ. շրջաններից բազմաթիվ քրդական ցեղեր է վերաբնակեցրել է. ն-ում։ Մի շարք գավառների (հատկապես Բաբերդի, Երզնկայի, Թորթումի, Վերին Բասենի) հայ բնակչությունը ենթարկվել է բռնի մահմեդականացման կամ դուրս մղվել եկվոր թուրքերի, հյուսիսկովկասյան լեռնականների ու քրդերի կողմից։ Այնուամենայնիվ, XIX դ. 1-ին քառորդին է. ն. շարունակում էր մնալ արևմտյան Հայաստանի ամենահոծ հայաբնակ նահանգ։ Այդ ժամանակահատվածում նրա տարածքում կար ավելի քան 400 հազար հայ, որից 35 հզ-ը՝ կիսամահմեդականացած հայեր՝ կեսկեսներ։ Շուրջ 308 հազար հայ գյուղացիներ բնակվում էին 976 գյուղերում, իսկ 93 հազար քաղաքացիներ՝ 14 քաղաքներում և քաղաքատիպ բնակավայրերում։ 1821-22-ի զանգվածա յին բռնագաղթի, 1829-30, 1854-55, 1877—78-ի արտագաղթերի, մշտապես կրկնվող ջարդերի (հատկապես 1894—96-ին), պանդխտության, բռնի մահմեդականացման հետևանքով մինչև XX դ. սկիզբը է. ն-ի հայ բնակչության թիվը նվազել է մինչև 203 հազար։

1908- ին նահանգում (առանց Շապին Գարահիսարի) հաշվվում էր ընդամենը 389 հայաբնակ գյուղ։ Խիստ կրճատվել էր նաև քաղաքային հայ բնակչությունը։

1915-ի մայիս-հոկտ. է. ն-ի կենտրոնական և արևմտյան գավառների հայ բնակչության մեծամասնությունը տեղահանվել և կոտորվել է կամ մահացել սովից ու համաճարակներից, հիմնականում Դերջան-Երզնկա-Կամախ ճանապարհին, Եփրատի Կամախ-Բոդազի կիրճում, Բաբերդի, Ակնի. Մալաթիայի, Խարբերդի շրջակայքում, Հալեպում, Սուրուճում և Դեյր Էզ Զորում։ Արևելյան գավառների, հատկապես Ալաշկերտի, Վերին Բասենի, Բայազետի, Սպերի բնակչության մի մասը ռուս, բանակի առաջխաղացման շնորհիվ կարողացել է արտագաղթել արևելյան Հայաստան և Անդրկովկասի այլ շրջաններ։ 1916-17-ին է. ն-ի հայ գաղթականներից մի քանի հազար մարդ վերադարձել է իրենց բնակավայրերը։ Սակայն, 1918-ի փետրմարտին թուրք, բանակի կողմից արևմտյան Հայաստանի վերագրավման նախօրյակին, նրանց մեծ մասը նորից արտագաղթել է Անդրկովկաս։ Տեղում մնացած հայությունը գազանաբար ոչնչացվել է։ Ըստ դ-ր Լեփսիուսի, 1915-ին է. ն-ի ավելի քան 200 հազար հայերից փրկվել է 40 hq-ը։ է. ն-ի տարած քում, որը հիմնականում համընկնում է ժամանակակից Թուրքիայի Էրզրում, Երզնկա (Էրզինջան), Աղրի (Կարաքյոսե) իլերին, ապրող հայերի մասին պաշտոն, տեղեկություններ չկան, հայերի մեծ մասն ապրում է ծպտյալ վիճակում՝ թուրք, ազգանուններով։

Գրականություն

Հակո բ Կար 0 ե ց ի, Տեղագիր Վերին հայոց, Վաղ-պատ, 1903։ Ի ն 6 ի 6 յ ա ն Դ, Աշխարհագրոլթիլն չորից մասանց աշխարհի, հ. 1, Վետ., 1806։ Ս -Դ ո, Վանի, Բիթւիսի և էրզրումի վիլայեթները. ե., 1912։

U. Մելքոնյան

ԷՐՄԱԿՌՐԱ Ֆելիքս (Ermacora Felix) (ծ. 1923), ավստրիացի իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ։ Ավստրիայի ԳԱ թղթ. անդամ։ Աշխատակցել է մարդու իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ին, Եվրոխորհրդարանին կից) հետ։ հայկական հարցին նվիրված հրապարակությունների հեղինակ Է։ Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները (191516-ին) դիտարկելով միջազգային իրավունքի տեսանկյունից՝ է. այդ չարագործությունը որակել է որպես ցեղասպանություն։ Գրել է 1988-ին Գերմանիայում հրապարակված «Հայերի ցեղասպանությունը» փաստաթղթերի ժող-ի 2-րդ հատորի նախաբանը։

երկ Das armenische Volk und die Selbslbeslimmung. GedankenUber einen VOIkermord, Wien, 1985.

U. Օհանջանյան (Ավստրիա)

Թ

ԹԱԼԵԱԹ (Talaat), Թ ա լ ա ա թ. Մեհմհդ փաշա (1874-1921), թուրք պետական գործիչ, հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ։ Երիտթուրք. «.Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից։ 1908ի երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է մեջլիսի պատգամավոր, հետագայում եղել Թուրքիայի ներքին գործերի, փոստի և հեռագրության նախարար։ Բալկանյան պատերազմների (1912-13) ժամանակ ծառայել է բանակում։ 1913-ի հունվ. 23-ին պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներից։ Հեղաշրջումից հետո՝ դարձյալ ներքին գործերի նախարար և միաժամանակ՝ երիտթուրքական կուսակցության ԿԿ նախագահ։ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժո ղովուրդների ձուլման և բոնի թրքացման կողմնակից։ Եղել է հայերի տեղահանումը և ցեղասպանությունը կազմակերպող «եռապետության» (Թ., Էնվեր, Ջեմալ) անդամ։ Իր հուշերում (լույս են տեսել 1946-ին) Թ. խոստովանել է հայերի բռնի տեղահանման և բնաջնջման փաստը, սակայն դա բացատրել է բացառապես թուրքերի «ազ