Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գային շահերի» պաշտպանությամբ և «Ռուսաստանին սահմանակից վիլայեթներում Հայկական պետության ստեղծմանը» խոչընդոտելու ձգտումով։ 1918-ի հոկտ. 7-ին Թ. ընդունել է երիտթուրքերի քաղաքականության ձախողումը, հրաժարվել իշխանությունից և փախել Գերմանիա։ Հեռակա կարգով մահվան է դատապարտվել իբրև պատերազմի հանցագործ և հայերի տեղահանության ու ցեղասպանության կազմակերպիչ (տես Երիւոթուրքերի դատավարություն 1919-20)։ Թ-ին Բեռլինում սպանել է ժող. վրիժառու Ս. Թեհլերյանը.

Գրականություն

Դատավարություն Թալեաթ փաշայի, Վնն, 1921։

Մ. Բոջոլյան

ԹԱՎԱՔԱԼՅԱՆ Բագրատ (Գևորգ) վարդապետ (1850, Դերբենդ 1902, Բաքու), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայդուկային շարժման առաջին կազմակերպիչներից։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Թիֆլիսի ուսուցչական սեմինարիայում, Պե տերբուրգի զինվորական դպրոցում։ Թիֆլիսում մտերմացել է Գ. Արծրունու, Րաֆֆու հետ։ 1880-ական թթ. սկզբից սկսել է ազատագրական, հեղափոխական գործունեություն (Վասպուրական, Տարոն, Իգդիր)։ Գործակցել է և աջակցել հայ նշանավոր հայդուկներ Հունոյին, Սևքարեցի Սաքոյին, Նիկոլ Դումանին։ Ենթարկվել է։ հետապնդումների։ 1889-ին Ալաշկերտի Ս. Հովհաննես վանքում ձեռնադըրվել է վարդապետ և շարունակել հեղափոխական գործունեությունը։ Թ-ի շնորհիվ պարսկա-թուրքական սահմանի Դերիկի Ս. Աստվածածին ավերված վանքը (որի վանահայրն էր դարձել) վերածվել է հայդուկային շարժման կարևոր հենակետի արևմտյան Հայաստան անցնելու և ազատագրական գործունեություն ծավալելու համար։ 1898-ից Թ. հոգևոր ծառայությունը շարունակել է Ալեքսանդրապոլում և Գանձակում։

Գրականություն

Վ ր ա ց յ ա ն Ա, Բագրատ վրդ. Թավաքալյանի նամակները, էՀայրենիք», Բոստոն, 1933, հ. 12, N 1, էջ 103-110, հ. 12, N2, էջ 98-112, 1934, հ. 12, N 3, էջ 84-95։

Գ. Խուդինյան

ԹԱՐԽԱՆՅԱՆ ԿՈԼՈՈ (1896, Շուշի 1944, Բուխարեստ), ազգային ազատագրական շարժման գործիչ։ Ավարտել է Մոսկվայի Զինվորական վարժարանը։ Առաջին աշխարհամարտի ժամանակ որպես ռուս, բանակի սպա կռվել է գերմ. ճակատում, ապա իր խնդրանքով փոխադրվել Կովկասյան ճակատ, մասնակցել (1917-18-ին) Բաղեշի, Խնուսի և Ալաշկերտի ճակատամարտերին։ Հայաստանի Հանրապետության շրջանում եղել է Դրոյի օգնականներից, մասնակցել հայ-վրաց. միջադեպին։ 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ Կոտայքի շրջանի ուժերի հրամանատարն էր, իսկ Հայրենիքի փրկության կոմիտեի իշխանության օրոք նշանակվել է հայկական բանակի ընդհանուր պետ։ Ապստամբության պարտությունից հետո անցել է Եվրոպա, հաստատվել Բուխարեստում։

ԹԵՀԼԵՐՅԱՆ Աողոմոն Խաչատուրի (1896, գ. Ներքին Բագառիճ (էրզրումի նահանգի Դարանաղ գավաոում)1960, Սան Ֆրանցիսկո), ազգայինազատագրական շարժման գործիչ, ժողովրդական վրիժառու։ 1912-ին ավարտել է Երզնկայի Կեդրոն, վարժարանը։ Ուսումը շարունակելու նպատակով 1913-ին մեկնել է Եվրոպա, սակայն առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան։ Մտել է գործող բանակ, կռվել Անդրանիկի գնդում։ 1918-ին, մարտում վիրավորվելով, տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ Հյուսիսային Կովկաս։ 1919-ին մեկնել է Ստամբուլ։ Զինվորագրվել է «Նե մեսիս» գործողության իրականացմանը։ 1919-20-ին երիտթուրքերի դատավարությունն ավարտվել է հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթին հեռակա մահվան դատապարտելու վճռով։ Պատիժը իրագործելու նպատակով Թ., անպատիժ մնացած Թալեաթին հետևելով, անցել է մի շարք երկրներ և, վերջապես, 1921-ի մարտի 15-ին Բեռլինում սպանել նրան։ Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանը արդարացրել է Թ-ին, իսկ գերմ. մամուլը պահանջել դատ հարուցել Թուրքիայում գերմ. դեսպան Հ. Վանգենհայմի դեմ հայկական կոտորածներում նրա ունեցած հանցանքի համար։

Երկեր Վերհիշումներ (Թալեաթի ահաբեկումը), Կահիրե, 1956.

Գրականություն

Դատավարություն Թալեաթ փաշայի։ Սղագրական զեկուցում, Վնն., 1921։

«ԹԵՇՔԻԼԱԹ-Ը ՄԱՀԱՈէՍԵ» (Teskilat-i mahsuse հատուկ կազմակերպություն), առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) սկզբին «Միություն և առաջադիմություն» կուսակցության նախաձեռնությամբ ստեղծված երկու գաղտնի կազմակերպության անվանումը։ Մեկը եղել է զինվորական և ստեղծվել է ռազմական նախարարության հովանավորության ներքո (ղեկավարՍուլեյման Ասքերի բեյ, կենտրոնը’ Կ. Պոլիս)։ Այդ կազմակերպությունը, Կովկասի մահմեդականներին Ռուսաստանի դեմ հանելու նպատակով, հավաքագրել է Կովկասի տարածքին ծանոթ, տեղի ժողովուրդների լեզուներին տիրապետող մարդկանց և խմբերով, գաղտնի ուղարկել Ռուսաստան։ Ունեցել է մասնաճյուղեր այլերկրների համար։

Երկրորդ կազմակերպությունը գտնվել է ՆԳՆ անմիջական տրամադրության տակ. Բեհաէդդին Շաքիրի ղեկավարությամբ, բանտերից հավաքագրելով քրեական հանցագործներին, նրանցից ստեղծել է հրոսակախմբեր, որոնք գործնականում իրականացրել են արևմտահայերի տեղահանությունն ու կոտորածները։

Գրականություն

Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթոլրքերի դատավարության փաստաթղթերի, Ե., 1988։