Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԹԵՈԴԻԿ (Լաբճինճյան Թեոդոս Գրիգորի) (1873, Կ. Պոլիս 1929, Փարիզ), գրող, բանասեր։ Կրթությունն ստացել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանում, Պերպերյան վարժարանում ե Ռոբերտ քոլեջում։ Աշխատակցել է Կ. Պոլսի հայ պարբ-ներին։ Հեղինակ է ուղեզր, նոթերի, նորավեպերի և գրականագիտ. գործերի։ 1907-ին հիմնադրել է «Ամենուն տարեցույցը» տարեգիրքը։ 1915ին թուրք, իշխանությունները Թ-ին շղթայակապ աքսորել են Դեյր էզ Զոր։ Հայ մարտիկների մի խմբի հաջողվել է ազատել նրան։ Թ. ուրիշի անվան տակ մինչև առաջին համաշխարհային պատերազմի ավարտն աշխատել է Տավրոսի թունելախորշի ռազմական շինարարությունում։ Կ. Պոլիս վերադառնալուց հետո գրել է Մեծ եղեռնին նվիրված «Հուշարձան ապրիլ տասնմեկին (24-ին)» (1919), «Զուլումը և մեր որբերը» (1920). «Գողգոթա» (հրտ.1Ց66) աշխատությունները։ «Ամենուն տարեցույցում» (1916-20 թթ.) Թ. հրապարակել է տեղեկություններ արևմտահայ 760 մտավորականների մասին, որոնք դարձել են 1915-ի ցեղասպանության զոհ։ 1923-ին Թ. հեռացել է Կ. Պոլսից, բնակվել Փարիզում, որտեղ և հրատարակել է «Ամենուն տարեցույցի» վերջին հատորները։

ԹԵՐԶԻԲԱՇՅԱՆ Ավետիս Հարությունի (1873, Վան 1947, Փարիզ), հասարակական-քաղաքական գործիչ, գրող։ Սովորել է Վանի Հիսուսյան և Երամյան վարժարաններում։ Երիտթուրք. հե ղաշրջումից (1908) հետո ընտրվել է Վանի քաղաքապեւո։ Մասնակցել է 1915-ի Վանի հերոսամարտին, որից հետո ռուս, զորքերի ու հայ գաղթականների հետ անցել արևելյան Հայաստան։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Թուրքիա, որոշ ժամանակ ապրել Կ. Պոլսում, որտեղ մասնակցել է ռամկավար ազատական կուսակցության հիմնադրմանը, այնուհետև հաստատվել է Փարիզում։ 1924-26-ին խմբագրել է «Ապագա» թերթը։ Հեղինակ է պատմահուշագրական երկերի՝ նվիրված Մ. Խրիմյանին («Արծիվը իր բույնի մեջ», 1938), Պողոս Նուբար փաշային («Նուպար», 1939), զորավար Անդրանիկին («Անդրանիկ», 1942)։ Գրել է նաև այլ գեղարվեստական գործեր՝ վեպեր, պիեսներ, պատմվածքներ։

ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ՓանոՍ Պողոսի (1865, Վան 1941, Երևան), նկարիչ, ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀԽՍՀ ժող. նկարիչ (1935)։ Մասնագիտ. կրթությունն ստացել է Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում (1895-97) և Փարիզի ժյուլիան ակադեմիայում (18991904)։ Սուլթան Համիդ ll-ի բռնությունների դեմ ակտիվորեն պայքարելու համար թուրք, կառավարությունը հետապնդել և հեռակա դատել է նրան։ Պատժից խուսափելու համար (1895ին) մեկնել է Թիֆլիս։ Թուրքական կառավա րության պահանջով ցարական ոստիկանությունը Թ-ին ձերբակալել է և աքսորել Իրան, որտեղից մեկնել է Փարիզ (1898)։ 1910-12-ին ապրել է Կ. Պոլսում, ապա՝ Վանում։ Եղել է 1915-ի Վանի հերոսամարտի ղեկավարներից։ 1915-ին գաղթել է Անդրկովկաս։

Հայ ժողովրդի զանգվածային ջարդերն իրենց արտացոլումն են գտել Թ-ի արվեստում։ 1904-ին Փարիզում բացված արևելագետների հատուկ ցուցահանդեսին Թ. ներկայացրել է «Հայ գաղթականը» նկարը։ Փարիզյան շրջանին են վերաբերում նաև «Հայկական կոտորածը». «Պատերազմի արհավիրքը», «Հայ գաղթականները լուսնյակ գիշերին ողբում են իրենց հայրենիքը»՝ ժողովրդի լուռ ցավի ընդհանրական մեծ ուժով օժտված էսքիզները։ Էջմիածնում կուտակված հազարավոր բնավեր, աստանդական դարձած գաղթականների թշվառ վիճակն է արտացոլված «Հայ գաղթականների աշնանային երգը» անավարտ պատկերում։ Բնօրրանը կորցրած անտունիների այդ սգավոր երգը իր իսկ նկարչի հոգու մորմոքն է՝ անդարձ, հեռվում մնացած հայրենի եզերքի համար։ Թեմատիկ կտավների կողքին մեծ հե տաքրքրություն են ներկայացնում նաև Կոմիտասի (1913), Մողոմոն Թեհլերյանի (1923) և Անդրանիկ զորավարի (1925) դիմանկարները։

Լ. Ձուգասզյան

«ԹԵՐՃՈՒՄԱՆԸ ԷՖՔՅԱՐ» («Մտքերի թարգման»), հայատառ թուրքերեն քաղաքական, գրական և ազգային օրաթերթ։ Լույս է տեսել Կ. Պոլսում, 1877 ին՝ «Մեճմուայի հավատիս»-ի փոխարեն։ Խմբագիրներ՝ Հ. Վարդանյան, Տ. ճիվելեկյան, տնօրեն՝ Ա. Մագայան։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի և դրան հաջորդած շրջանում բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Արևելյան հարցի առաջացման և սրման պատճառների, մեծ տերությունների միջև հակասությունների, Թուրքիայում նրանց քաղաքականության, հայկական հարցի. արևմտյան Հայաստանի գավառների բնակչության կենսական շահերի վերաբերյալ, պաշտպանել է արևմտյան Հայաստանում բարենորոգումներ կատարելու գաղափարը։ 1879-ին «Թ. է.» մերկացրել է թուրքերի բռնությունները Մուշի շրջակայքում, որով հարուցել է թուրք, մոլեռանդ լրագրության դժգոհությունը, մեղադրվել է «Հայկական խնդիր հարուցելու» և խռովարարության մեջ։ Թուրքական դատարանի վճոով 1880-ի հունվ. ձերբակալվել են թերթի տնօրենը և խմբագիր Տ. ճիվելեկյանը, սակայն ազատվել են Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի միջամտությամբ։ 1880-ի ապրիլին եվրոպական մամուլից հայկական հարցի վերաբերյալ հոդված տպագրելու համար թերթը փակվել է։ Վերահրատարակվելուց հետո զրկվել է հայկական հարցին անդրադառնալու հնարավորությունից։

U. Խաոատյան

ԹԵՔԵՅԱՆ Վահան Գալուստի (1878, Կ. Պոլիս 1945, Կահիրե), գրող, բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ։ նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Ներսեսյան, Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ 1896ին ընդունվել է հնչակյան կուսակցության շարքերը, հարել կուսակցության վերակազմյալ թևին. 1898-ին ընտրվել