նրա կենտրոնի անդամ։ 1896-ին, խույս տալով օսմ. ոստիկանությունից, անցել է Եվրոպա. 1904-ին տեղափոխվել Եգիպտոս, որտեղ հրատարակել է «Շիրակ» ամսագիրը (Մ. Կյուրճյանի հետ, 1905-07), ապա «Նոր ժամանակներ» շաբաթաթերթը։ 1908-ին, երիտթուրքական հեղաշրջումից հետո, վերադարձել է Կ. Պոլիս, մասնակցել հայ սահմանադրական ռամկավար կուսակցության ստեղծմանը, ընտրվել նրա կենտրոնական մարմնի անդամ։ 1911-ին, իբրև եգիպտահայերի պատգամավոր այցելել է Էջմիածին՝ մասնակցելու Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը, եղել է Երևանում ու Թիֆլիսում։ 1914-ի ապրիլին մեկնել է Երուսաղեմ՝ իբրև պատրիարքին առընթեր Կ. Պոլսի ազգային ժողովի ներկայացուցիչ, ապա անցել Եգիպտոս պատահաբար փրկվելով 1915-ի բռնագաղթից ու կոտորածներից։ Գործուն մասնակցել է ազգային պատվիրակության աշխատանքներին և Հայկական լեգեոնի կազմավորմանը։
1914- ին Երևանում բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հետ՝ միացյալ հայկական կառավարություն ստեղծելու համար։ 1920-22-ին ապրել է Կ. Պոլսում, մասնակցել ռամկավար ազատական կուսակցության հիմնադրմանը. եղել նրա «ժողովրդի ձայն» թերթի խմբագիրը։ Թ.. իբրև ազգային պատվիրակության լիազոր-ներկայացուցիչ, արևմտահայ գաղթականների և որբերի տեղավորման հարցերով շրջագայել
Վ. Թեքեյան
է Հունաստանում, Միրիայում, Եգիպտոսում և Շվեյցարիայում։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը դիմավորել է որոշ վերապահությամբ, սակայն հետագայում դրականորեն է գնահատել այն։ Կյանքի վերջին տարիներին բնակվել է Փարիզում և Կահիրեում։ «Զարթոնք» (Բեյրութ) օրաթերթի հիմնադիրներից։ Զբաղվել է նաև մանկավարժ, գործունեությամբ։
U. Սանջյան (Լիբանան)
ԹԼԿԱՏԻՆՑԻ (Հարությունյան Հովհաննես), (1860, գ. Թլկատին (Արևմտյան Հայաստանում) 1915, Մեծ եղեռնի զոհ(, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։ Ավարտել է Խարբերդի Ամբատյան վարժարանը։ 1887-ին հիմնադրել է Խարբերդի ազգային կեդրոնական վարժարանը և մինչև կյանքի վերջը եղել նրա տնօրենը։ Արևմտահայ մամուլում տպագրվել են Թ-ու ակնարկները, նորավեպերը։ Թ-ու գեղարվեստական ստեղծագործություններն արտացոլում էին 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո արևմտյան Հայաստանում տիրող քաղաքական և սոցիալական բարդ ու լարված իրավիճակը։ «Գլխուդ ջուր դիր» (1896), «Գեղի նամակներ» (1892) շարքում, «Վերջին տեղը» (1900), «ճախրակին առաջքը» (1900) գործերում պատկերված է արևմտահայ գյուղացու ողբերգությունը՝ հատկապես 1894-96-ի կոտորածներից հետո, նրա անպաշտպանվածությունը թուրք, իշխանություններից ու խուժանից։
1915-ին թուրք ջարդարարները թաքստոցից գտել են Թ-ուն, կնոջն ու երեխաներին և սպանել։
ԹՈԽՄԱԽՅԱՆ Արսեն (Հարություն) (1843, Վան 1891), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Ավարտել է Վարագավանքի ժառանգավորաց վարժարանը։ Մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» գաղտնի կազմակերպության հիմնադրմանը (1872)։ Արևմտահայերի ազատագրության հարցով զբաղվել է դեռևս 1877 ի ռուս-թուրքական պատերազմից առաջ։ Հրատարակել է գրքույկներ («Հայրենիքի պահանջներ և հայ գյու ղացին», 1881, «Մասիս լեռների հարավային ստորոտներ», 1882)՝ արևելահայությանը արևմտահայերի ծանր կացությանը ծանոթացնելու նպատակով։ Թիֆլիսում միացել է «Արծրունու խմբակին»։ 1883-ին, Թիֆլիսի նարոդնիկ. խմբակի հանձնարարությամբ, անցել է Վան։ 1884-ին Աղբակի Ս. Բարդուղիմեոսի վանքի վանահայրն էր։
1885- ին Շատախում ձերբակալվել է, բանտարկվել (մեղադրվել է «Մշակին» թղթակցելու մեջ)։ Բանտից ազատվել է. սակայն Չուխ Գեդուկի կռվից (1889) հետո նորից է ձերբակալվել։ Հետագայում անցել է Պարսկաստան (Դերիկի վանք), այնուհետև Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի վանահայրն էր։ 1891փն. սխալմամբ մեղադրվելով մատնության մեջ, ահաբեկվել է յուրայինների կողմից։
Գրականություն
Ավդալբեգյան Թ., Արսեն Թոխմախյան, Ե., 1926։
Գ. Խոլդինյան
ԹՈՅՆԲԻ (Toynbee) Առնոլդ Ջոզեֆ (1889-1975), անգլիացի պատմաբան և սոցիոլոգ։ 1919-55-ին՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, որպես միջազգային հարաբերությունների փորձագետ, մասնակցել է Փարիզի հաշտության (1919-20 և 1946) և այլ կոնֆերանսների։ Թ-ին համաշխարհային համբավ է բերել «Պատմության հետազոտություն» երկը (հ. 1-12, 1934-61)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո Թ. առանձին աշխատություններ («Հայկական սարսափները. մի ազգի բնաջնջումը», 1915 և այլն) և բազմաթիվ հոդվածներ ու հրապարակային ելույթներ է նվիրել արևմտահայերի 1915-16-ի ողբերգությանն ու երիտթուրքական կառավարության ազգայնամոլ քաղաքականությանը, հանդես եկել Հայաստանի ազգային անկախության պաշտպանությամբ, որը, ըստ նրա, արդարացված է առնվազն երեք հանգամանքով՝ Բեռլինի դաշնագրի վավերացումով, Հայաստանին բաժին ընկած դժբախտություններով և սեփական արժանապատվությունը պահպանելու հայ ժողովրդի ունակությամբ, որը նա ապացուցել է իր «զարմանահրաշ վերապրումով»։ Մեկ այլ աշխատության մեջ Թ., մերկացնելով թուրք, կառավարության հայասպան գործելա