Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թուրքիայում և Ադրբեջանում հայերի U-մ. ե-ի նպատակն է հայ ժողովըրդի ստվար զանգվածներին կոտորելուն, հայկական տարածքները յուրացնելուն զուգընթաց՝ վերացնել և յուրացնել հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները, հայկական քաղաքակրթության գոյության նյութական արտահայտությունները, որպեսզի չմնան «անհետացած» ժողովրդի վկաները։

Հայկ. մշակույթի պահպանության խնդիրն ունի կարևոր նշանակություն համաշխարհային մշակույթի համար։ 1987-ի հունիսի 18-ի Եվրոպական խորհրդարանի բանաձևի 6-րդ կետում ասված Է, որ թուրք, կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի հայ ժողովրդի յուրօրինակությանը,

Թուրքիայում ապրող հայերի լեզվին, կրոնին, մշակույթին, կրթ. համակարգին։ Միաժամանակ եվրոխորհրդարանը պահանջում է պատշաճ վերաբերմունք այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ։ ԽՍՀՄ, Թուրքիայի և Իրանի (այստեղ, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, կարևոր ուշադրություն է դարձվում հայկական մշակույթի հուշարձաններին) տարածքում հայկական մշակույթի հուշարձանների պահպանության խնդիրներին էր նվիրված 1990-ի ապրիլին Մտրասբուրգում (Ֆրանսիա) տեղի ունեցած «Հայ ճարտապապետական ժառանգության պաշտպանությունը» թեմայով միջազգային գիտաժողովը։ Ընդունվեցին բանաձևեր (միաժամանակ դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԽՍՀՄ և Թուրքիայի կառավարություններին) «Հայկական հուշարձանների փրկության մասին», «Անիի հուշարձանների մասին» և 1988-ի երկրաշարժից ավերված հուշարձանների մասին։

Գրականություն

Սրվանձտյան Գ, Հնոց և նորոց, ԿՊ, 1874։ Աճաոյան Հ., Ցուցակ հայերեն ձեոագրաց Սանասարյան վարժարանի ի Կարին, Վնն , 1900։ Լ ա լ ա յ ա ն և , Ցուցակ հայերեն ձեոագրաց Վասպուրականի, պր 1, Թ, 1915։ Ոսկյ ա ն Հ, Տարոն Տոլրոլբերանի վանքերը, Վնտ , 1953։

Ս ա ր գ ս յ ա ն Ե., U ա հ ա կ յ ա ն Ո., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, ե., 1963։ Ս աֆ ր ա ս տյան Ա. Խ , Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի կողմից Թուրքիայի Արդարադատության և դավանանքների մինիստրության ներկայացված եկեղեցիների և վանքերի

ցուցակներն ու թաքրիրները (1912-1913 թթ), «էջմիածին», 1965, Բ1։Քոլանջյան Ս., Մեր ձեռագրական կորուստները, «էջմիածին», 1965, N 2-7, 1966, N8-10, 1967, N5-6։ Այվազյա ն Ա, Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե, 1978։ Ն ու յ ն ի, Памятники

Армянской архитектуры Нахичеванской АССР, Е„ 1981։ 3 у л а л я н М., Вопросы дровней и средневековой истории Армении в освещении современной турецкой историографии, Е., 1970,՝ L е m k i n R., Axis Rule in Occupied Europe, W., 1944; U r a s E., Tarihte Ermeniler ve ermeni meselesi, Istanbul, 1950; E n g i n A., Eti tarihi, Istanbul, 1953; К u p e г L, Genocide։ Its Political Uses in the Twentieth Century, New Haven, 1981; Genocide, Social Sciences Record, v. 24, issue 2, N.Y., 1987; The Armenian Question Today,

Glendale, 1988.

Ա Հովհաննիսյան

Մ. Հասրաթյան

Սեդ Կրկյաշարյան

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Հայկական հարցը միջազգային տարբեր համաժողովներում ու բանակցություններում արծարծելու և պաշտպանելու համար հայ քաղաքական և եկեղեցական շրջանների կազմած պատվիրակություններ։ Իրենց բեղուն գործունեությամբ առանձնապես հայտնի են Մ. Խրիմյանի ղեկավարությամբ 1878-ի Բեռլինի կոնգրեսին մասնակցած, 1912-13-ի Բալկանյան պատերազմների ժամանակ հայկական բարենորոգումների նոր արծարծման շրջանում ստեղծված Պողոս Նուբար փաշայի պատվիրակությունը, որն իր գործունեությունը շարունակեց նաև հետպատերազմյան շրջանում (Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-20, Սան Ռեմոյի կոնֆերանս 1920, Լոնդոնի կոնֆերանս 1921, Լոգանի կոնֆերանս 1922-23 և այլն), ինչպես նաև Ա. Ահարոնյանի գլխավորած Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որը 1919-ին միավորվեց Պողոս Նուբարի պատվիրակության հետ։

Մ. Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը կազմվել Է Կ. Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանի նախաձեռնությամբ՝ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի կոնգրեսում պաշտպանելու և ըստ հնարավորին այն բարելավելու համար։ Տակավին կոնգրեսի նախօրեին պատվիրակության անդամները՝ Մ. Խրիմյանը և Մինաս Չերազը, այցելել են Հռոմ, Փարիզ, Լոնդոն, Խ. Գալֆա- յանլ7՝ Պետերբուրգ, հանդիպումներ ունեցել այդ երկրների պետական ու դիվանագիտական գործիչների հետ՝ հօգուտ հայկական հարցի բարենպաստ կարծիք ստեղծելու նպատակով։ Բայց պատվիրակությանը հնարավորություն չտրվեց մասնակցել կոնգրեսի աշխատանքներին, և մեծ դժվարությամբ միայն հաջողվեց մասնակից պետություններին հանձնել արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու կից հուշագիրը, որոնք, սակայն, մնացին անհետևանք։ Բեռլինի դաշնագրի ստորագրմամբ այդ պատվիրակությունը փաստորեն դադարեց գոյություն ունենալ։

Պողոս Նուբար փաշայի պատվիրակությունը կազմվեց 1912-ի նոյեմբ., Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի կոնդակով՝ Բալկանյան պատերազմի ընձեռած բարենպաստ պայմաններում հայկական հարցը Բեռլինի կոնգրեսի մասնակից պետությունների ուշադրությանը ներկայացնելու նպատակով։ Բանակցությունների և հայկական բարենորոգումների (տես Հայկական բարենորոգումներ 1912-14) շուրջ ստեղծված դիվանագիտական ամբողջ քաշքշուկի ընթացքում Ա. պ. (որի մեջ Էին մտնում նաև Գևորգ արքեպիսկոպոս Ութուճյանը, Հակոբ Արթին փաշան, Մինաս Չերազը և Հարություն Մոստիչյանը), գործունեության կենտրոն ունենալով Փարիզը, մշտական շփման մեջ էր եվրոպական պետությունների կառավարող և ազդեցիկ շրջանների հետ. նպատակն Էր նպաստավոր հանրային կարծիք ստեղծել արևմտյան Հայաստանում և Թուրքիայի մյուս հայաբնակ վայրերում բարենորոգումների անցկացման օգտին։ Այդ պատվիրակության առաքելությունն ավարտվեց հայկական բարենորոգումների վերաբերյալ 1914-ի ոուսթուրքական համաձայնագրի ստորագրմամբ, որն ընդգծում էր Ռուսաստանի ղեկավար դերը հայկական հարցում։ Սկսված համաշխարհային պատերազմը ի չիք դարձրեց այդ համաձայնագրի իրականացումը և նոր չարիք բերեց հայ ժողովրդին՝ նրան մատնելով տեղահանության և աննախադեպ ջարդերի։ Ստեղծված միջազգային նոր իրապայ-