Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հաստատվել էր խորհրդային իշխանություն։ Այդուհանդերձ, ազգային պատվիրակության (Գ. Նորատունկյան, Լ. Բաշալյան) հետ համատեղ կոնֆերանսին ներկայացվեց մի հուշագիր, որն առաջարկում էր Հայկական հարցի երեք հնարավոր լուծում. «Հայկական ազգային օջախի» ստեղծում ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնի սահմանագծած Հայաստանի տարածքում։ Երևանի հանրապետության (այսինքն՝ խորհրդային Հայաստանի) ընդարձակում՝ նրան կցելով արևմտյան Հայաստանի մի մասը դեպի ծով ելքով, իսկ հակառակ դեպքում՝ Հայկական ազգային օջախի ստեղծում Կիլիկիայում։

Ազգային փոքրամասնությունների հարցի կապակցությամբ 1-ին հանձնաժողովն ու Ենթահանձնաժողովը մի քանի նիստերում անդրադարձան հայկական ազգային օջախին։ Դեկտ. 12-ի նիստում նախագահողը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քերզոնը, անդրադառնալով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների պաշտպանության հարցին, խոսքը մասնավորեցրեց հայերի վրա, որոնք «արժանի են հատուկ ուշադրության՝ աչքի առաջ ունենալով ոչ միայն սերունդների կյանքի ընթացքում նրանց կրած դաժան տառապանքները, որոնք հարուցել են քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու զարհուրանքը, այլև նկատի առնելով ապագայի վերաբերյալ նրանց տրված (դաշնակից տերությունների կողմից) հատուկ հավաստիացումները», և Անկարայի կառավարությանը խնդրեց այդպիսի «ազգային ոգի ունեցող ու վճռականությամբ լեցուն» ժողովրդի համար «ազգային տուն» (օջախ) հատկացնել Թուրքիայի հյուսիս-արլ. նահանգներում կամ Կիլիկիայի ու Սիրիայի հարավ-արլ. սահմանագծի վրա («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, Էջ 735-736)։ Նույն ոգով արտահայտվեցին նաև Անւդանտի մյուս ներկայացուցիչները (Բարրեր, Գարրոնի, Մոնտանա, Վենիզելոս, Չայլդ և ուրիշներ), որոնք «մարդասիրական» ճառեր չխնայեցին ի պաշտպանություն հայոց դատի։ Բայց թուրք, պատվիրակությունը (Իսմեթ փաշա, Ռզա Նուր բեյ) վճռականորեն մերժեց Թուրքիայի տարածքում որևէ հայկական ազգային օջախ ստեղծելու գաղափարը՝ պատճառաբանելով, թե Թուրքիան ոչ իր արևելյան նահանգներում, ոչ Կիլիկիայում չունի «տարածքի որևէ պատառ», որի բնակչության մեծ մասը թուրքեր չլինեն, և որը կարելի լիներ որևէ կերպ անջատել մայր հայրենիքից։ Եվ բացի այդ, Թուրքիան միջազգային իրավունքին համապատասխան պայմանագրեր է կնքել (նկատի ունեն Մոսկվայի և Կարսի 1921-ի պայմանագրերը) և «բարիդրացիական հարաբերություններ» հաստատել ներկայումս գոյություն ունեցող «անկախ Հայաստանի», այսինքն՝ ՀԽՍՀ-ի հետ, և դրան հակառակ կլիներ պատկերացնել որևէ «այլ Հայաստանի գոյությունը» (նույն տեղում, էջ 749)։

Հաղթանակած Թուրքիան այսպես, իր կամքն էր պարտադրում Անտանտի պետություններին։ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, որոնք շահադիտական նպատակներ էին հետապնդում Թուրքիայում ու Մերձ. Արլ-ում, քայլ առ քայլ տեղի էին տալիս թուրքական պատվիրակության համառության առջև՝ զիջումների գնալով ի հաշիվ ազգային փոքրամասնությունների (հայեր, հույներ, Թրակիայի բուլղարներ են) օրինական շահերի։ Մի վերջին անգամ Հայկական հարցը շոշափվեց 1-ին հանձնաժողովի 1923-ի հուլիսի 17-ի նիստում և, վերածվելով «հայ գաղթականության» հարցի, փոխանցվեց Ազգերի լիգային (տես Ազգերի լիգան և Հայկական հարցը)։ Եվ արդեն կնքված պայմանագրում հիշատակություն անգամ չկար հայերի ու Հայաստանի մասին։ Այդպիսով Թուրքիան ոչ միայն յուրացրեց արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան, այլև «ագիտատորներից» պաշտպանվելու պատրվակով մերժեց բազմահազար տարագիր արևմտահայերի վերադարձը հայրենի երկիր։ Պայմանագրի 42-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր «պաշտպանություն ցույց տալ» Թուրքիայի ազգային փոքրամասնությունների աղոթարաններին, գերեզմանոցներին ու կրոն, մյուս հաստատություններին։ Լ. կ-ի խորհրդային պատվիրակությունը (ղեկ. Գ. Չիչերին) մի հուշագրով պատրաստակամություն հայտնեց Ռուսաստանում և Ռւկրաինայում ապաստան տալ հայ գաղթականներին։

Գրականություն

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), ե., 1972, էջ 735764։ Армянский вопрос на Лозаннской конференции. Извлечения из протоколов։ Тифлис, 1926, с. 3-36; Mandelstam A N., La Sociiti des Nations et les Puissances devant Խ probUme arminien, 2ime id., Beyrut, 1970, p. 260-280։

Ջ. Թորոսյան

ԼՈՆԴՈՆԻ ԿՈՆֆԵՐԱՆՍ 1921, տեղի է ունեցել փետրվարի 21-ից մարտի 14-ը։ Մասնակցել են Անտանտի մի շարք պետություններ (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, ճապոնիա, Հունաստան) և առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիան ու Թուրքիան։ Լ. կ-ում ի թիվս այլ հարցերի (ռազմատուգանք, հույն-թուրքական պատերազմի դադարեցում և այլն) Ֆրանսիայի և Իտալիայի առաջարկով քննարկվեց նաև 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի վերանայման հարցը։ Օգտվելով Անտանտի տերությունների միջև սրված իմպեր. հակասություններից՝ թուրքական միացյալ պատվիրակությունը (Ռեշիդ փաշան Կ. Պոլսից և Բեքիր Սամի բեյը՝ Անկարայի կառավարությունից) պահանջեց վերականգնել նախապատերազմյան սահմանները (առանց արաբ, երկրների, բայց ներառյալ 15- ի Ալեքսանդրապոլի պայմանագրով զավթած Կարսի մարզն ու հայկական մյուս տարածքները)։ Անտեսելով Սևրի պայմանագրի ստորագրումից հետո Մերձավոր Արևելքում տեղի ունեցած ռազմաքաղաքական փոփոխությունները (քեմալականների հաջող պատերազմները Հունաստանի ու Հայաստանի Հանրապետության դեմ. խորհրդա-թուրքական մերձեցումը, Անկարայի հետ Անտանտի առանձին երկրների անջատ բանակցությունները և այլն)՝ հայկական զույգ պատվիրակությունները Ա. Ահարոնյանի և Պողոս Նուբարի գլխավորությամբ ապարդյուն փորձում էին Անտանտի տերություններին համոզել՝ իրագործել Սևրի պայմանագրի՝ արևմտյան Հայաստանին վերաբերող հոդվածները և «վարչական ինքնավարություն» ստանալ ֆրանս. ազ