Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեցության ոլորտում գտնվող հայկական Կիլիկիայի համար։

Անգլո-ֆրանս. ներկայացուցիչների հետ գաղտնի գործարքի մեջ մտած (1921-ի մարտի 9-ի ֆրանս-թուրքական համաձայնագիր, համատեղ կոնցեսիաներ են) թուրք, պատվիրակությունը մերժեց հայերի բոլոր պահանջները. իսկ Լ. կ. բավարարվեց սոսկ արևելյան նահանգների սահմաններում «Հայկական ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը նույնպես չընդունեց թուրք, պատվիրակությունը։ Այդպիսով, Սերի պայմանագրում նախատեսված հայկական «ազատ և անկախ» պետության գաղափարը փոխարինվեց «ազգային օջախով», որը շուտով ամենևին պետք է ջնջվեր Լոգանի պայմանագրում (տես Լոզանի կոնֆերանս 1922-23):

Գրականություն

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե.. 1972։ С a a •

к я н Р. Г., Франко-турецкие отношении и Киликия в 1918-1923 гг., Е„ 1986; Mandelstam AN., La Socidtd des Nations et les Puissances devant le probtime armdnien, 2 dme dd., Beyrut, 1970, p. 195-207.

3. Թորոսյան

«ԼՐԱԲԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» (ԼՀԳ), գիտական հանդես։ Հրատարակվում է 1940-ից (1940-43-ին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի «Տեղեկագիր». 1943-65-ին՝ ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1966-ից՝ ԼՀԳ)։ 1940-47-ին լույս է տեսել անկանոն պարբերականությամբ, 1948-1990-ին ամսագիր, 1991ին՝ երկամսյա, 1992-ից՝ եռամսյա հանդես։ Տպագրել է պատմության, փիլիսոփայության, իրավագիտության, բանասիրության, արվեստի և ընդհանրապես մշակույթի վերաբերյալ աշխատություններ, հաղորդումներ ու հրապարակումներ, հայագիտական լրատվություն։ Հայտնի չափով տեղի է տվել գիտության մեջ գաղափարախոսության առաջնայնության մտայնությանը, ինչը հատուկ էր խորհրդային բոլոր հասարակագիտական հրատարակություններին։ Հանդեսի էջերում տպագրվել են հայագիտական հրատապ հարցադրումներով և նորովի մեկնակետեր պարունակող բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, ինչպես օրինակ. արևմտյան Հայաստանի, հայկական հարցի. հայերի ցեղասպանության վերաբերյալ (տպագրել է Մեծ եղեռնին նվիրված գիտաժողովների ու նստաշրջանների նյութեր, ուսումնասիրություններ, վավերագրական ու փաստագրական հրապարակումներ)։ 1990-ի ապրիլին թողարկվել է ամսագրի բացառիկ համարը, որտեղ տպագրված հոդվածներում, հաղորդումներում, մատենագիտական և այլ հետազոտություններում բազմակողմանի քննության է ենթարկվել ցեղասպանության թեման։

Տպագրել ու տպագրում է գիտական հոդվածներ Լեռնային Ղարաբաղի պատմության. տնտեսության, մշակույթի վերաբերյալ, որոնք ընդգրկում Են նրա պատմության գրեթե բոլոր փուլերը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

U. Խաոատյան

«ԼուսԱԲԵՐ», ազգային, քաղաքական և գրական երկօրյա թերթ։ Լույս է տեսել Կահիրեում, 1904-08-ին։ Խմբագիրներ՝ Ա. Արփիարյան, ապա՝ Վ. Թեքեյան և Ե. Սրմաքեշխանլյան (Երախան)։ «Լ.» հիմնական ուշադրությունը դարձրել է Օսմանյան կայսրության ներքին և արտաքին քաղաքական կացությանը, արևմտյան Հայաստանի կյանքի և, մասնավորապես, հայկական հարցի լուսաբանմանը։ Կարևորություն է տվել համաշխարհային առաջավոր հասարակական կարծիքը հայանպաստ հունով ուղղելու խնդրին, քննադատել հետադիմական ռուս, հայատյաց մամուլը, որը հայերին ներկայացնում էր Թուրքիայում քրդերին կեղեքելու, Ռուսաստանում՝ մյուս ժողովուրդներին շահագործելու սադրիչ մեղադրանքներ։ Միաժամանակ քննադատել է միջազգային դիվանագիտությունը և մեծ տերություններին, որոնք հանուն իրենց շահերի հայկական հարցը շահարկում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ «Լ.»-ի կարծիքով, Եվրոպայի օգնությամբ ազատագրվելու սին հույսերից ձերբազատվելը հայ ժողովրդին կմղեր ապավինելու սեփական ուժերին։ Բազմաթիվ հրապարակումներում ցույց է տվել արևմտյան Հայաստանի հիմնական բնակչության՝ հայերի տնտեսական և քաղաքական ծանր դրությունը, հորդորել հայրենակիցներին՝ չլքել երկիրը։ հայկական հարցի համար կործանարար է համարել արևելյան Հա յաստանի հայության մասնակցությունը ռուս, ս-դ., հեղափոխական շարժումներին, որոնք ոչ մի կապ չունեին հայերի կենսական խնդիրների հետ։

Ա. Խաոատյան

ԼՔՅԱԼ ԳՈՒՅՔԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ Արևմտյան Հայաստանից և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերից տեղահանված հայերի լքյալ գույքի տնօրինման վերաբերյալ փաստաթղթեր։ Պատերազմի հենց սկզբից, հայերի տեղահանության և կոտորածների ընթացքում, թուրքական պետական մարմինները հավաստիացրել են. թե հայերի ունեցվածքն ու գույքը պահպանվելու են պետության կողմից և պատերազմի ավարտից հետո վերադարձվելու են տերերին։ Սակայն, իրականում, տեղահանությանը և կոտորածներին զուգակցել Են հայերի գույքի և ունեցվածքի թալանը, մշակութային արժեքների ոչնչացումը։ Դրանց օրինական տեսք տալու և դրանով իսկ հանցագործությունները քողարկելու նպատակով թուրքական կառավարությունը 1915-ին հրապարակել է երեք կանոնադրություն։ Առաջին կանոնադրությունը հրապարակվել է մայիսի 27-ին (34 հոդված), երկրորդը՝ սեպտեմբերի 13-ին (11 հոդված), երրորդը՝ հոկտեմբերի 28-ին (25 հոդված)։ Ըստ այդ կանոնադրությունների, պետական պաշտոնյաները իբր պետք է գրանցեին և արձանագրեին տեղահանվող հայերի գույքն ու ունեցվածքը և արժեքները գնահատելուց հետո դրանք իբրև ավանդ պահ պիտի տրվեին պետական գանձարանին, իսկ հետագայում՝ վերադարձվեին տերերին. պետք է ճշտվեին սեփականատերերի իրավունքները, պետական հանձնախմբերի կազմության ձևն ու գործելակերպը և այլն։ Կանոնադրություն ներն ունեին ձևական բնույթ և մնացին թղթի վրա, որովհետև հայերի գույքն ու դրամը բաժանվել են թուրքերին, իսկ պատերազմից հետո հայ չէր մնացել, որպեսզի նրան վերադարձվեր ունեցվածքը։