Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երիտթուրքական կառավարության այդ քաղաքականության հետևանքով թուրք և քուրդ ջարդարարները թալա- նել են 66 քաղաքների և 2500 գյուղերի հայ ու այլ քրիստոնյա ազգաբնակչությանը, կոդոպտել ու քանդել ավելի քան 2000 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց և վարժարան։ Միայն հայերին հասցված նյութ, վնասը 1919-ի կուրսով կազմել է մոտ 15 մլրդ ֆրանկ։

Գրականություն

Լ և ո ն Վա ր դ ա 0, Հայկական տասնհինգը և հայերու լքյալ գույքերը, Բեյրութ, 1970։ Վավերագրական նյութեր արևմտահայերի մասին, աոաջաբանը և թրգմ. Հ. Փափազյանի, ՀՍՍՀ ԳԱ Գիտաինֆորմացիոն բյուլետեն, մատենաշար 3, N 2(56), Ե., 1983։

Ա. Փափազյան

Խ

ԽԱԺԱԿ (Ձագալյան) Գարեգին (1867, Ալեքսանդրապոլ 1915, Մեծ եղեռնի զոհ), քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1894-ին գնացել է ժնև, որտեղ ավարտել է ժնևի համալսարանի հասարակագիտական ֆակուլտետը։

1895-ին «Դրոշակի խմբագրության կողմից ուղարկվել է Բալկաններ քարոզչության։ 1897-98-ին կազմակերպչական առաքելությամբ եղել է Իզմիրում և Եգիպտոսում։ 1903-ին Կ. Պոլսից անցել է Կովկաս, Թիֆլիսում դասավանդել է Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Մշակ» թերթին։ 1906-ից Ա. Ահարոնյանի և Ե. Թոփչյանի հետ խմբագրել է «Հառաջը»։ 1911-12-ին մեկնել է Կ. Պոլիս, ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրինությունը, աշխատակցել «Ազատամարտին»։ Խ. պնդել է, որ հայերի համար, որոնք դեռ չեն լուծել ազգային հարցը, դասակարգ. պայքարը վաղաժամ է, որ յուրաքանչյուր ազգի բանվոր դասակարգ պետք է հետևի իր ազգային շահերին։ Խ-ի դեմ հրապարակախոսական ելույթներ են ունեցել հայ մարքսիստներ Ս. Շահումյանը, Ս. Կապանը և ուրիշներ։

ԽԱԼԻԼ բեյ Մենթեշե (1874-1955). թուրք գործիչ։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ։ 1908- ի երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է մեջլիսի պատգամավոր, զբաղեցրել ներքին գործերի նախարարի, այնուհետև պետական խորհրդի նախագահի պաշտոնները։ «Թեշքիլաթ-ը մահսուսեի» գործուն մասնակից։ Խ-ի ցուցումով բանտերից ազատվել են քրեական հանցագործները, որոնք կազմել են այդ կազմակերպության կորիզը և հայերի ցեղասպանությունն անմիջականորեն իրականացնողներից էին։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո Խ. հայերի տեղահանության կազմակերպման մեղադրանքով կանգնել է դատարանի առաջ, սակայն շուտով անգլիացիները, ի թիվս այլ թուրք հանցագործների, Խ-ին տեղափոխել են Մալթա, և դատ. գործը դադարեցվել Է։ Հետագայում վերադարձել է Թուրքիա և զբաղեցրել պատասխանատու պաշտոններ կառավարության մեջ։

Մ. Բոջոլյան

ԽԱԼԻԼ (Halil), Հալիլ փաշա Ք ո լ թ (1882-1957), թուրք զինվորական գործիչ, գեներալ։ էնվերի հորեղբայրը։ 1914-ին եղել է «Թեշքիլաթ-ը մահսուսեի» ղեկավարը։ 1916-18-ին՝ 6-րդ բանակի հրամանատար (Միջագետքում)։ Լինելով «Մեծ Թուրանի» ցնորամիտ գաղափարի ջատագով" փորձել է այդ գաղափարն իրականացնել թյուրքալեզու ցեղերով բնակեցված տարածքները նվաճելով և հայ ժողովըրդին (որպես խոչընդոտ) ոչնչացնելով։ 1918-ի մարտին էնվերի Եղբայր Նուրի փաշայի հետ Ատրպատականում բանակցելէ մուսավաթականների հետ. որոշվել է. որ մուսավաթականները աջակցեն թուրք, բանակին՝ գրավել Առանը (այժմյան Ադրբեջանի տարածքը)։ 1918-ի մայիսի 15-ին Խ-ի զորքերը զավթել են Ալեքսանդրապոլը, այնուհետև Ատրպատականով արշավել Բա քու և. գրավելով (1918-ի սեպտ.), կոտորել տեղի հայերին (շուրջ 30 հազար մարդ)։ 1920-ի մարտին Խ., Նուրի փաշան և մուսավաթականները հրդեհել են հայկական Շուշի քաղաքը (Ղարաբաղում), կոտորել հայ բնակչության մեծ մասին (35 հազար մարդ)։

ԱԲոջոլյան

ԽԱՆ (Թիրաքյան Բարսեղ) (1863, գ. Դերեվանք (Կեսարիայի գավառում) 1903, Բասեն), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հնչակյան, ապա՝ ՀՀԴ կուսակցության անդամ։ Մասնակցել է Կ. Պոլսում Գում Գափուի (1890) և ԲաբըԱլիի (1895) ցույցերին, ապա անցել Կովկաս, Պարսկաստան։ Որպես տասնապետ մասնակցել է Խանասորի արշավանքին (1897)։ 1899-ի հոկտ. 26-ին, զինատար խմբով (83 հոգի) Կարսից Տարոն անցնելիս, Ալաշկերտի Խաստուր գ. մոտ կովի է բռնվել (տես Խաստուրի կռիվ 1899) թուրք կանոնավոր զորքի և «համիդիե» գնդերի հետ (այստեղ դրսևորվել է Խ-ի հրամանատարական հմտությունը)։ 1903-ի սեպտ. «Կայծակ» հեծելախմբով Աասուն գնալիս՝ կռիվներ է մղել Բասենում (Բոցիկի և Գոմաձորի մոտ) և զինակիցների հետ զոհվել հերոսաբար։ Խ-ի մասին հայ ժողովուրդը երգեր է հյուսել։

U. Ներսիսյան