Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է լուսաբանել հայկական հարցի տեղը Խորհրդ. Ռուսաստանի քադաքականության մեջ 1917-18-ի ազգամիջյան և միջկուսակցական բարդ հարաբերությունների ընդհանուր ոլորտում, տվել վերաբերմունքը հայկական հարցին և հայ հողվածներում (համահեղինակ) ցույց է տվել «Թուրքահայաստանի մասին» դեկրետի մշակման պարագաները։ Մի շարք հոդվածներում (համահեղինակ) ցույց է տվել հայ քաղաքական կուսակցությունների Հայկական հարցին և հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժմանը: «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում» (1964) գրքում վերլուծել է սփյուռքահայ կուսակցությունների գործունեությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում (մինչև 1960-ական թվականներ)։

Ծ

ԾԱՂԻԿՅԱՆ Ստեփան (1886, գ. Մոխըրկուտ (Խոտորջուրի գավառակում) - ?) ժողովրդական վրիժառու։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Տրապիզոնում։ Վաղ հասակից տարվել է ազգային խնդիրներով։ 1914-ին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անցել է Կովկաս, կռվել 1-ին կամավոր, գնդում։ Կազմակերպել է խոտորջուրցիներին տեղահանողների և կոտորողների մահապատիժը։ Հայաստանի Հանրապետության շրջանում գործել է Սեպուհի հետ։ 1922-ի հուլիսի 21-ին Թիֆլիսում մասնակցել է (Ա. Գևորգյանի և Պ. ՏերՊողոսյանի հետ) Ջեմալ փաշայի ահաբեկչությանը։ б-ի հետագա տարիների կյանքը և գործունեությունը անհայտ է։ Որոշ տվյալներով, ձերբակալվել է և մահացել ԽՍՀՄ-ում (աքսորում)։

U. Ներսիսյան

ՕԱՌՈՒԿՅԱՆ Անդրանիկ Թորոսի (1913, ք. Կյուրին 1988, Բեյրութ), գրող։ ՀՀԴ կուսակցության անդամ (1956-ին հեռացել է կուսակցությունից)։ 1915-ի Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողնե րից։ 1918-22-ին եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928), 19301934-ին՝ սովորել Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանում։ Եղել է ուսուցիչ։ 1941-ին հիմնադրել է «Նայիրի» պարբը, 1946-ին՝ խմբագրել «Արևելք» օրաթերթը։ О-ի բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը։ «Առագաստներ» ժոդ-ի (1934) քերթվածներից մեկում գրում է.

…Հոգիս՝ լքուած բոլորեն ու մեբժուած ու վտար՝

Հուսկ աւգաւէնն իր փնտոել կերթայ

խորերն

անցեալին…

1952-ին հրատարակվել է О-ի «Մանկություն չունեցող մարդիկ» ինքնակենսագրական վեպը, 1979-ին՝ վեպի շարունակությունը կազմող «Երազային Հալեպ» գիրքը։ 1958-ին աոաջին անգամ այցելել է խորհրդային Հայաստան։ Իր տպավորությունները Հայաստանի մասին շարադրել է «Հին երազներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։

ՕԱՌՈՒԿՅԱՆ Թորոս Վարդավառի, Չելլո, Մեծ Չելլո, (1870, Կյուրին-1893, Անկարա), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հնչակյան կուսակցության անդամ։ Սո վորել է ծննդավայրի Արամյան, ապա՝ Յոզղատի Վահանյան դպրոցում։ Եղել է «Փոքր Հայքի կազմակերպության» անդամ։ Գործել է Կեսարիայի շրջանում։ Թուրք իշխանություններին թյուրիմացության մեջ դնելու համար 0. և իր խումբը՝ Կ. Բարսեղյան, Մ. Խանապախյան, Փ. Յաղուպյան. Հ. Արզումանյան, հայտնի ավազակախմբի նմանությամբ անվանվել են «Չելլո»։ Օ. հայ ժողովրդին կոչել է ինքնապաշտպանութան, հարուստներից խլել և չքավոր գյուղացիներին բաժանել ունեցվածքը՝ սարսափ տարածելով պաշտոն, շրջաններում։ Թուրքական կառավարությանը հաջողվել է սկզբում ձերբակալել 0-ի ընկերներին, 1893-ի փետր. 17-ին՝ Օ-ին։ Հուլիսի 18-ին բոլորին կախաղան են բարձրացրել։ Վերջին նամակում հույս հայտնելով, որ մոտենում է հայ ժողովրդի ազատագրության ժամը, 0. գրել է. «Հայու ազատությունը հայը պիտի գործե, մուրալը օգուտ չունի, միշտ պիտի խաբեն մեզի»։ 0-ի մասին ժողովուրդը շատ զրույցներ, ասքեր ու երգեր է հյուսել։

Գրականություն

Ս ի ր վ ա ր դ, Թորոս Շառոլկյան (Մեծ «Չելլո»), Փրովիդենս, 1960։

Գ. Խուդինյան