Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը։ Պաշտոնապես հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելուց (301) հետո՝ 302-ին, Վաղարշապատում. Կաթողիկե Ս. Էջմիածին տաճարին առընթեր, և ինքն էլ դարձել առաջին պաշտոն, կաթողիկոսը։ V դ. վերջից սկսած Կ.ա.հ-ի աթոռանիստը, պատմական պայմանների թելադրանքով, հաճախակի տեղափոխվել է Հայաստանի տարբեր քաղաքներ, այնուհետև Կիլիկիա։ 1441-ին Կ.ա.հ. կրկին վերահաստատվել է Վադարշապատում (այժմ Էջմիածին)։ Կ.ա.հ-ի հոգևոր գերագահությանն են ենթարկվում տարբեր ժամանակներում կազմավորված Երուսաղեմի, Կ. Պոլսի հայոց պատրիարքությունները։ Կ.ա.հ-ին են ենթարկվում ավելի քան 30 եպիսկոպոսություններ և թեմեր, որոնք ընդգրկում են Հայաստանում, Ռուսաստանում, ԱՊՀ և եվրոպական երկրներում, Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում գործող հոգևոր կազմակերպությունները։

Հայոց պետականության անկումից հետո Կ.ա.հ. ակտիվ մասնակցել է երկրի տնտեսական, քաղաքական կյանքի կարգավորմանը, ներկայացրել հայ ժողովրդի շահերը ուրիշ երկրների, ինչպես նաև օտար նվաճողների հետ հարաբերություններում։ Թուրքիայի և Իրանի միջև Հայաստանի բաժանումից հետո, երբ ծագել է հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժումը՝ ազգային պետականության վերականգնման նպատակով, Կ.ա.հ. հայ հաս-քաղաքական շրջանների հետ զբաղվել է Հայաստանի ազատագրման հնարավոր ուղիների որոնմամբ։ XVI-XVIII դդ. եվրոպական երկրների, այնուհետև Ռուսաստանի հետ հարաբերություններում ակտիվ մասնակցություն են ունեցել Կ.ա.հ-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ կաթողիկոսները։ օրինակ, Հակոբ Դ Ջուղայեցին (1655-80), Սիմեոն U Երեվանցին (1763-80) ձգտել են կանխա պես ապահովել մեծ տերությունների աջակցությունը՝ օտարերկրյա լծից Հայաստանի ազատագրման համար, Ներսես Աշտարակեցին (1843-57) կորովով մասնակցել է ազգ-ազատագրական պայքարին։

Հայկ. հարցի միջազգայնացումով Կ.ա.հ„ Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը ծավալել են եռանդուն գործունեություն՝ ձգտելով եվրոպական պետությունների և Ռուսաստանի օգնությամբ ստիպել օսմ. կառավարությանը դադարեցնել հայերի հալածանքները, արևմտյան Հայաստանում իրագործել բարեփոխումներ։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը դիմել է Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին՝ քրիստոնյա հավատակից արևմտահայերի պաշտպանությամբ հանդես գալու խնդրանքով։ Ն. Վարժապետյանը ջանքեր է գործադրել, որպեսզի 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի մեջ մտնի հատուկ հոդված (16-րդ) արևմտահայերի դրության բարելավման միջոցառումների վերաբերյալ։ Դրանից հետո, երբ եվրոպական տերությունները որոշում ընդունեցին Բեռլինում գումարել միջազգային կոնգրես՝ ռուս-թուրքական պատերազմից հետո ստեղծված իրադրությունը քննելու համար, հայոց պատրիարքը 1878-ի Բեռլինի կոնգրես ուղարկեց մի պատվիրակություն, որին հանձնարարված էր պաշտպանել արևմտահայերի դատը։ Բեռլինի կոնգրեսից հետո Կ.ա.հ. բազմիցս դիմել է եվրոպական տերություններին և Ռուսաստանին՝ հորդորելով նրանց իրագործել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները։ 1895-ին Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Մ. Խրիմյան) Պետերբուրգում հանդիպել է Նիկոլայ II ցարի հետ և ներկայացրել խնդրագիր՝ իրականացնելու բարեփոխումները արևմտյան Հայաստանում։ Թուրքիայում 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ Կ.ա.հ. միջոցներ է ձեռնարկել՝ օգնելու հայ գաղթականներին և պայմաններ ստեղծել հայրենիք վերադառնալու համար։

1912-ին, երբ կրկին արծարծվեց հայկական հարցը, Կ.ա.հ. կազմավորեց ազգային պատվիրակություն Պողոս Նուբարի գլխավորությամբ՝ հանձնարարելով եվրոպական կառավարությունների հետ բա նակցություններում պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին կաթողիկոս Գևորգ Ե Տփխիսեցին դիմել է ռուս, ցարին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել հայ ժողովրդին։ Կ.ա.հ. մասնակցել է հայ կամավոր, շարժման կազմակերպմանը. արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում հայերի ցեղասպանության ժամանակ և հետո ծավալել լայն գործունեություն՝ օգնելու հայ գաղթականներին։

Հայաստանում խորհրդային վարչակարգի հաստատումից հետո ստեղծված ծանր պայմաններում Կ.ա.հ. ձգտել է նոր իշխանությունների հետ պահպանել լոյալ հարաբերություններ, հանդիսացել կարևոր օղակ հայ սփյուռքի հետ կապերում։ Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեգյանը (1932-38) դարձել է ստալինյան բռնադատության զոհ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կ.ա.հ. կարևոր դեր է խաղացել համախմբելու սփյուռքահայերին ֆաշիզմի դեմ մղվող պայքարում։ Պատերազմից հետո հայ եկեղեցին մեծ աջակցություն է ցույց տվել սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձությունը Հայաստան իրականացնելու գործին (1946-48), վերսկսել է փորձերը Թուրքիային անցած հայկական նահանգները Հայաստանին վերադարձնելու ուղղությամբ։ 1945-ին Գևորգ 5Ձորեքչյանը նամակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի. Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարներին՝ հայոց պահանջատիրության հարցով. 1946-ին, կապված սփյուռքահայերի Հայաստան ներգաղթի հետ, վերստին նույն պահանջներով դիմել է արևմտյան տերություններին։

1960-90-ական թթ. Կ.ա.հ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Մ-ի գլխավորությամբ ընդարձակել է կապերը հայ սփյուռքի, նրա եկեղեցական, հաս-քաղաքական կազմակերպությունների հետ։ Մեծ աշխատանք է կատարում Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայկական եկեղեցիների վերականգնման և ուսումնասիրման համար։ Հայ եկեղեցուն են վերադարձվել տասնյակ եկեղեցիներ, վանքեր, վերականգնվել մի շարք թեմեր, այդ թվում՝ Արցախի թեմը։ Կ.ա.հ. և նրա թեմերը աջակցում են Հայաստանի Հանրապետությունում հասարա