Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կասության հետևանքով, առանց կովի հանձնվել է թուրքերին, իսկ քրիստոնյա բնակիչները, առաջին հերթին հայերը, արտագաղթել են Շիրակ։ Տեղում մնացած հայերի մի մասը կոտորվել է, մյուսների համար սահմանվել են ծանր հարկեր։ Տեղ-տեղ առանձին խմբեր կազմակերպել են համառ դիմադրություն։ 1918-ի Բաթումի պայմանագրով Կ. տրվել է Թուրքիային։ 1919-ի ապրիլին. թուրքերի հեոանալուց հետո. Կ. են մտցվել անգլ. զորքեր։ Մայիսին քաղաքն անցել է Հայաստանի Հանրապետությանը։ Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր։

1917- ի մայիսին Կ-ում բոլշևիկների բարձրացրած ապստամբությունը, չստանալով ժող. զանգվածների աջակցությունը, պարտություն է կրել։ 1920-ի հոկտ. 30-ին քեմալական զորքերը գրավել են Կ.։ Թուրք ականատեսների վկայությամբ, Կ-ում կոտորվել է 8 հազար հայ, քաղաքից դուրս է բերվել բնակչության գրեթե ողջ շարժական գույքը։ Ջարդերից փրկվածների մի մասն էլ մատնվել է սովի։ Նոյեմբ. կեսից քեմալականները դեպի էրզրում և ավելի արևմտյան են գաղթեցրել բազմաթիվ հայ բնակիչների ու ռազմագերիների։ Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի պայմանագրով Կ. տրվել է Թուրքիային։ ՀԽՍՀ կառավարությունը Ռուսաստանի ճընշմամբ Կ-ում 1921-ի հոկտ. 13-ին կընքված պայմանագրով ճանաչել է Կ-ի բռնակցումը Թուրքական Հանրապետությանը։ Այժմ Կ. մոտ 65 հազար բնակիչ (հիմնականում քրդեր և թուրքեր) ունեցող գավառական քաղաք է՝ Թուրքիայի համանուն իլի վարչական կենտրոնը։

Գրականություն

Տես Կարսի մարզ հոդվածի գրականությունը։

ԿԱՐՍԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1921, կայացել է սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 13-ը, Կարսում, Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների (Ադրբ., հայկական, Վրաց. ԽՍՀ-ներ) միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կոնֆերանսի գումարումը նախատեսվել էր 1921-ի մարտի 16-ի խորհրդաթուրք. պայմանագրով (տես Մոսկվայի պայմանագիր 1921)։

Կ. կ-ին մասնակցում էին. ՀԽՍՀ-ից՝ Ա. Մոավյանը (ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, պատվիրակության նախագահ), Պ. Մակինցյանը (ներքին գործերի ժողկոմ), ՎԽՍՀ-ից Շ.Էլիավան (ՎԽՍՀ ռազմական և ծովային գործերի ժողկոմ) և Ս. Սվանիձեն (արտաքին գործերի և ֆինանսների ժողկոմ), Ադրբ. ԽՍՀ-ից՝ Բ. Շահթախթինսկին (Ադրբ. ԽՍՀ պետական վերահսկողության ժողկոմ. պատվիրակության նախագահ) և ՌԽՖՍՀ ներկայացուցիչ Յա. Գանեցկին։ Թուրքական կողմը ներկայացնում էին Ք. Կարաբեքիր փաշան (Արևելյան ռազմաճակատի հրամանատար, պատվիրակության նախագահ), Վելի բեյը, Մուխթար բեյը, Մեհմուդ Շևքեթ բեյը։ Կոնֆերանսը սկսվելուն պես Կարաբեքիր փաշան առաջարկեց պայմանագրեր կնքել Անդրկովկասի երեք հանրապետությունների հետ առանձին-աոանձին, որը կտրականապես մերժեցին հանրապետությունների պատվիրակները՝ պնդելով համատեղ նիստերի և ընդհանուր պայմանագրի վրա, նշելով իրենց հանրապետությունների միջև ստեղծված տնտեսական, քաղաքական, ռազմական սերտ կապը և արդեն ուրվագծվող Անդրֆեդերացիան։ Թուրքական կողմը, վկայակոչելով Մոսկվայի պայմանագիրը (որում ասված չէր Անդրկովկասի հանրապետությունների հետ ընդհանուր պայմա նագրի կնքման մասին), պնդում էր աոանձին պայմանագրերի վրա. որոնց կնքման դեպքում դյուրին կլիներ իր կամքի պարտադրումը։ Ընդհանուր պայմանագրի կնքումը հատկապես կարևոր էր ՀԽՍՀ-ի համար, որի նկատմամբ Թուրքիան շարունակում էր թշնամական քաղաքականությունը։ Այդ հարցի շուրջ վիճաբանությունները շարունակվեցին հետագա նիստերի ընթացքում։ Թուրքական կողմը առաջարկեց պայմանագիրը բաժանել երկու մասի, առաջինում տալ ընդհանուր հոդվածները, երկրորդում՝ տնտեսական և տարածքային հարցերին վերաբերող հոդվածները՝ ըստ հանրապետությունների։ խորհրդային պատվիրակները դա ևս մերժեցին, քանի որ այն Թուրքիային հնարավորություն էր տալիս իր կամքը պարտադրել հանրապետություններին։ Անհաջողության մատնվելով՝ Կարաբեքիրը պահանջեց, որպեսզի Անդրկովկասի հանրապետությունները թուրք, կառավարությանը տեղյակ պահեն իրենց տնտեսական, քաղաքական միասնության մասին։ Հոկտ. 1-ին Ա. Մոավյանը, Ա. Սվանիձեն, Բ. Շահթախթինսկին համապատասխան հեռագիր ուղարկեցին Անկարա։ Նույնպիսի հեռագիր ուղարկեց նաև Գ. Չիչերինը։ Թուրքական պատվիրակությունը ստիպված էր հրաժարվել անջատ պայմանագրերի գաղափարից և համաձայնել ընդհանուր պայմանագրին։ Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանների ճշտման համար (որ նախատեսված էր Մոսկվայի պայմանագրով) ստեղծվեց հատուկ հանձնաժողով (թուրք-հայկական և թուրք-վրաց. մասնախմբերով)։ Հայաստանից հանձնաժողովի մեջ մտավ խորհրդական Վ. Տամրուչին։ Թուրքական պատվիրակությունը, կաոչելով Մոսկվայի պայմանագրից, պահանջում էր սահմանային ոչ մի փոփոխություն չկատարել։ Նա մերժեց խորհրդային պատվիրակության պահանջը՝ Հայաստանին վերադարձնելու սահմանի վրա գտնվող հին հայկական մայրաքաղաք Անիի ավերակները, ինչպես նաև Կողբի աղահանքերը, որոնք մշակութային և տնտեսական որոշակի նշանակություն ունեին խորհրդային Հայաստանի համար։