Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մակրել է արևմտահայերի ազատագրական շարժմանը, աշխատակցել Փարիզում լույս տեսնող «Պրո Արմենիա» թերթին։ Սակայն. անցնելով իշխանության գլուխ, Կ. վարել է երկդիմի քաղաքականություն, հայտարարել, որ, իբր. պատերազմի նպատակներից մեկն էլ ճնշված ժողովուրդների ազատագրումն Է։ Աոաջին համաշխարհային պատերազմից հետո Կ-ի գլխավորած կառավարությունը հրաժարվել է հայ ժողովըրդին տված խոստումներից։ Հրատարակված անգլ. փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Դ. Լլոյդ Ջորջի հետ զրույցի ժամանակ Կ. հայտարարել է. թե «հայերը վտանգավոր ժողովուրդ են, և չարժե նրանց հետ գործ ունենալ։ Նրանք պահանջում են մեծ գումարներ, սակայն տալիս են փոքր փոխհատուցում…» (Documents on British Foreign Policy 1919-1939. First series, v. 2, 1949, p. 734).

Ռ. Սահակյան

ԿՅՈՒՆՑԼԵՐ (KQenzler) Յակոբ Կոնրադ (1871, Շվեյցարիա 1949, Լիբանան), շվեյցարիացի բժիշկ, մարդասեր։ 1895— 1922ի ն (ընդմիջումներով) Ուրֆայում աշխատել է բժիշկ Յո. Լեփսիուսի հիմնած «Արևելյան առաքելություն» հաստատության մեջ։ Առաջին աշխարհամարտի ժամանակ Կ. իր տանը գաղտնի պատսպարել է բազմաթիվ հայ փախստականների (մինչև այդ Կ. և նրա կինը՝ էլիզաբեթ Բենդերը, որդեգրել էին Վարդուհի անունով հայ աղջնակի)։ 1922-ին ղեկավարել է հայ որբերի տեղափոխումը Թուրքիայից Սիրիա և Լիբանան։ 1922-30-ին եղել է Ղազիրի (Լիբանանում) հայկական որբանոցի տնօրենը, որտեղ պատսպարվում էին 1400 դեռատի հայուհիներ, այնտեղ հիմնել փոքրիկ գորգագործարան։ 1930-ական թթ. մեծ օժանդակություն է ցույց տվել հայ գաղթականներին։ Պարգևատրվել է Լիբանանի Հանրա պետության պատվո շքանշանով (1926), արժանացել (1947) Բազելի համալսարանի պատվո դոկտորի կոչման։ 1939-ին լիբանանահայությունը մեծ շուքով նշել է Կ-ի հայասիրական գործունեության քառասնամյակը։ Կ. հեղինակ է շուրջ 100 գիտական հոդվածների, գեղարվեստական երկերի։ Մի քանի հրատարակություն է ունեցել Կ-ի ինքնակենսագրական գիրքը՝ «Կյոբին հայերի հայր», որն ըստ էության (1967) ուղղված է ընդդեմ բռնության, չարի և մահվան։

Գրականություն

A I a m ս d d i n /., Papa Kuenzler and the Armenians. L, 1970.

Ս. Սանջյան (Լիբանան)

ԿՅՌՒՐՃՅԱՆ Մելքոն, Հրանդ (1859, գ. Հավավ (Արևմտյան Հայաստանում) 1915, Մեծ եղեռնի զոհ)։ Հրապարակախոս, հասարակական գործիչ։ Սովորել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանում և Ս. Խաչ վարժարանում։ 1878-96-ին՝ ուսուցիչ։ 1898-ից 10 տարի եղել է աքսորում։ Գրակ-հրապարակախոս. գործունեությունն սկսել է 1883-ից։ 1888-ին «Մասիս» շաբաթաթերթում տպագրել է «Պանդուխտի նամակները», որտեղ, պանդխտությունը պատկերելով որպես սոցիալական չարիք, փորձում է գտնել այն կանխելու ուղիները։ Երիտթուրք. հեղաշրջումից հետո (1908) վերադառնալով Կ. Պոլիս՝ շարունակել է իր գործունեությունը, աշխատակցել Թիֆլիսի «Մշակին». Իզմիրի «Հայ գրականությանը», «Ազատամարտին», որտեղ և տպագրվել է Կ-ի «Շինականի նամակները» շարքը։

1915-ի ձերբակալությունից հետո Սկյուտարի նրա բնակարանը խուզարկել և ձեռագրերի մեծ մասը բռնագրավել է թուրք, ոստիկանությունը։

ԿՈԶՒԿՅԱՆ Գարեգին, Ե ս ա լ ե մ (1878, ք. Բալու 1915), հասարակական-քադաքական գործիչ։ Նախն.

կրթությունն ստացել է Չարսանջակում, ապա՝ Խարբերդի Եփրատ քոլեջում։

1895-ին անցել է Կովկաս և որպես բանվոր աշխատել Թիֆլիսում։ 1898-ին մի խումբ համախոհների հետ հիմնադրել է Հայ բանվորների սոցիալ-դեմոկրատական խումբը, եղել վերջինիս «Բանվոր» թերթի խմբագիրներից։

1901-ին ցարական կառավարությունը Կ-ին ձերբակալել է ևարգելափակել Մետեխի բանտում։ 1903-ին արտաքսվել է Ռուսաստանից, հաստատվել ժնևում։ Արտասահմանում սերտ կապեր է հաստատել հնչակյան կուսակցության և հայ սոցիալ-դեմոկրատ. այլ խմբակների հետ։ 1905-ին, համաոուս. բուրժուա-դեմոկրատ. առաջին հեղափոխության օրերին, Կ. ծպտյալ վերադարձել է Թիֆլիս, վարել մի շարք թերթերի («Կյանք», «Ձայն», «Գործ») խմբագրությունը։ 1909-ին անցել է Թուրքիա, որտեղ ծավալել է հրապարակախոս. աշխատանք, դատապարտել երիտթուրքերի պանթյուրքիստ. քաղաքականությունը։ 1911-12ին կազմակերպչական աշխատանք է կատարել արևմտյան Հայաստանում, հիմնել հնչակյան կուսակցության մասնաճյուղեր։ Նահատակվել է 1915-ի Մեծ եղեռնի օրերին։ Հրատարակված է Կ-ի «Թող ֆաքդերը խոսին» (1904) գրքույկը։

Ե. Օերեճյան (Լիբանան)

ԿՌՄԻՏԱՍ (Սողոմոնյան Սողոմոն Գևորգի) (1869, Քյոթահիա 1935, Փարիզ), երգահան, երաժիշտ բանահավաք, տեսաբան, խմբավար, մանկավարժ։ Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը։

1881-83-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, մասնագիտացել հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրության մեջ, Հայաստանի գյուղերում հավաքել բազմաթիվ ժող. երգեր։ 1895-ին ձեռնադրվել է վարդապետ, ընդունել Կ. անունը։ 1896-ին կոմպոզիցիայի և երաժշտության տեսություն է ուսումնասիրել Բեռլինում (Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Ֆրիդրիխ Վիլհելմի համալսարանում)։ Այստեղ դարձել է միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից, հանդես եկել հայ երաժշտության մասին դանախոսություններով, որոնք