ներ։ Հ-ի ստեղծագործությունը բնութագրվում է իրապաշտությամբ, հույզերի զսպվածությամբ, փիլիսոփայական ընդհանրացումներով, գունագեղ ե. միևնույն ժամանակ, սեղմ արտահայտչամիջոցներով։ Կորուսյալ հայրենիքի անսքող կարոտը չի հանգեցնում անցյալի իդեալականացման, հայրենի գյուղը, որն իր մեջ ընդգրկում է ողջ գյուղաշխարհը, պատկերվում է մարդկային և սոցիալական բազմաշերտ հակասություններով։ Միաժամանակ, նման իրապաշտ մոտեցումը չի թուլացնում հայրենի եզերքի մշտարթուն կարոտը, հայրենիքը Հ-ի երկերում առհավետ երանելի է («Երնեկ այն օրերուն», «Զոհը Կար Ամուն էր», «Կարդան» և այլ պատմվածքներ)։ Ջարդի, տարագրության օրերի արհավիրքների վերին աստիճանի արտահայտիչ նկարագրության ազդեցությամբ անցյալը, հակառակ բոլոր դառնությունների, ներկայանում է իրոք երանելի։ Հարազատ հողից կտրված, գաղթականության հատկապես առաջին տարիների ողբերգությունը ապրած հայ մարդու սփոփանքը անցյալի երազանքն է միայն, որը, սակայն, խորթ միջավայրում նույնպես եղերական վախճան է ունենում, մեքենայի անիվները Կար Ամուին ճմլում են հենց երազելու պահին։ Մարդը երջանիկ է միայն իր Հայրենիքում՝ սա է Հ-ի ստեղծագործության հիմնական եզրահանգումներից մեկը։
Ս. Համբարծումյան
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Կոստի, Վ Ш U պ Ո Iրականի Կոստի ն, Ուխտավոր (1882, Շուշի1918, Սային կալա (այժմ Իրաքում)), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ XIX դ. վերջին XX դ. սկզբին եղել է ԱՄՆ-ում, Պարսկաստանում։ 1908-ին Կապանում կրթական տեսուչ էր. կարգավորել է դպրոց, գործը։ Կազմակերպել է զենքի առաքում Պարսկաստանով՝ հայ ազատագրական շարժման մարտիկներին զինելու նպատակով։ 1909-ին ձերբակալվել է, արգելափակվել Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Խարկով։
1908-14-ին Բելգիայում ստացել է գյուղատնտ. բարձրագույն կրթություն։ 1915-ին մտել է Արարատյան ջոկատ, դարձել գնդի գումակի պետ, 1915-ի մայիսին մասնակցել Վանի ազատագրմանը։ 1917-ի աշնանը, երբ ռուս, զորքերը սկսել են հեռանալ Վանից. Հ. դարձել է Վանի հայկական ժամանակավոր կառավարության ղեկավար։ 1918-ին թուրք, գերակշիռ ուժերը հարձակվել են Վանի վրա, և հայերը Հ-ի ու Լևոն Շաղոյանի գլխավորությամբ հարկադրված գաղթել են։ Հ. իր զինական ուժերով ապահովել է գաղթականների անվտանգությունը։ Սպանվել է թուրք, ուժերի դեմ մարտում։
Հ. Պողոսյան
ՀԱՄԲԱՐՅԱՆ Ազատ Սարգսի (ծ. 1926), պատմաբան։ պատմական գիտական դ-ր։ Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի պատմության նոր շրջանի խնդիրներին ագրարային հարաբերությունները արևմտյան Հայաստանում, ազատագրական շարժումները, հասքադ. մտքի զարգացումը։ «Երիտթուրքերի ազգային ու հողային քաղաքականությունը և ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում (1908-14)» (1979) աշխատության մեջ հեղինակը լուսաբանել է արևմտահայերի ծանր կացությունը երիտթուրքերի իշխանությունը նվաճելուց հետո, նշել, որ հայերի ազատագրական շարժումը օրինաչափ պատասխան էր թուրք, բռնությանն ու ճնշմանը։ «Հայ հասարակական քաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին (XIX դ. վերջ XX դ. սկիզբ)» (1990) ուսումնասիրության մեջ քննել է հայ հասարակական հոսանքների և քաղաքական կուսակցությունների տեսակետնհրը արևմտահայության ազատագրության ուղիների վերաբերյալ՝
1878-ից մինչև 1917-ը ժամանակաշրջանում, ցույց տվել որոշակի պատմական իրադրություններում նրանց դիրքորոշումների փոփոխությունը, մասնավորապես՝ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո։
Երկեր Հայաստանի սոցիալ.տնտեսական հարաբերությունների համառոտ պատմություն (XIX դ. 2-րդ կես -XXդ. սկիզբ), ե., 1983։
«ՀԱՄԻԴԻԵ», քրդերից կազմված անկանոն հեծելագնդեր Թուրքիայում։
ին կազմակերպել է սուլթան Աբ դուլ Համիդ ll-ը և կոչել իր անունով։ Այդ զորամիավորումները (մոտ 30 գունդ) ստեղծվել էին հայերի ազատագրական շարժումները ճնշելու, արևմտյան Հայաստանում հայկական ջարդեր կազմակերպելու նպատակով։ Հրամանատար ներն ու զինվորները թուրք, կառավարությունից ստանում էին ռոճիկ, զենք, զինամթերք։ «Հ.» գնդերը անմիջականորեն մասնակցել են Աբդուլ Համիդ ll-ի կազմակերպած 1894-Ց6-ի հայկական կոտորածներին։
ՀԱՄԼԻՆ (Hamlin) Սայրուս (1811-1900), ամերիկյան միսիոներ։ 1837-59-ին միսիոների առաքելությամբ եղել է Թուրքիայում, հիմնադրել, իսկ 1860-76-ին տնօրինել (ռեկտոր) Կ.Պոլսի Ռոբերտ քոլեջը։ 1877-ին, վերադառնալով ԱՄՆ, մեծ եռանդով պաշտպանել է հայ ժողովրդի իրավունքները. կոչ արել ամհրիկ. կառավարությանը վճռաբար ներազդել սուլթանական կառավարության վրա՝ վերջ տալու հայկական հալածանքներին ու կոտորածներին։ Կազմակերպել է բազմաթիվ հանրահավաքներ՝ Բ. դռան հակահայկական քաղաքականությունը դատապարտելու համար։ Հ-ի առաջարկությամբ 1895-ին Բոստոնում տեղի ունեցած հանրահավաքում ընդունվել է բանաձև, որով ամերիկյան հասարակայնությունը ԱՄՆ-ի կառավարությունից պահանջել է նյութ օժանդակություն ցույց տալ 1894-96-ի կոտորածներից տուժած հայերին։ «Հայկական ջարդեր» (1895), «Հայաստանի նահատակությունը» (1896), «Հայ հպատակների ջարդերի թուրքական քաղաքականության ծագումն ու զարգացումը» (1899) աշխատություններում Հ. գրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ու ժողովուրդը չպետք է «ընդօրինակեն Եվրոպայի մեծ տերությունների սառը հակամարդասիրական քաղաքականությունը», պահանջել «վանել մարդասպանին զոհից» և «ազատություն ու բարգավաճում ընձեռել այն հողին, որն այնքան տևականորեն հոշոտելէ սուլթանը»։
երկ The Armenian Massacres, "The Outlook", 1895, v. 52, December 7; The Martyrdom of Armenia, "The Missionary Review of the World", 1896, v. 9։ The Genesis and Evolution of the Turkish Massacre of Armenian Subjects, "American Antiguarian Society Proceedings", 1899, v. 12.
Ս. Կիրակոսյան