ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԱՄԱԳՈՒՄԱՐ) 1917. տեղի է ունեցել Թիֆլիսում, սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 13-ը։ Մասնակցել են տարբեր հոսանքների, քաղաքական կուսակցությունների. հասարակական, ազգային, դպրոցական, մշակութային կազմակերպությունների, Արևմտահայ ազգային խորհրդի ներկայացուցիչներ, հայ կամավոր, խմբերի ղեկավարներ, թվով շուրջ 210 պատգամավոր (դաշնակցականներ՝ 99, էսէռներ՝ 23, ս-դներ՝ 28, հայ ժող. կուսակցություն՝ 11, անկուսակցականներ՝7)։ Համագումարի առաջին նիստում պարզվեց, որ բոլշևիկները ներկայացուցիչ չեն ուղարկել, նրանք որոշել էին բոյկոտել համագումարը։
Համագումարի գլխավոր խնդիրը ազգային խորհրդի՝ որպես հայ քաղաքական ուժերը միավորող, համազգ. խնդիրներով զբաղվող կենտրոնական մարմնի ստեղծումն էր, որն ի վերջո հանգեցնելու էր հայկական ինքնուրույն պետականության ստեղծմանը։
Խոհրդակցությունում քննարկվեցին քաղաքական իրադրության (զեկուցողներ Ս. Վրացյան և Ս. Բեկզադյան), նահանգների, գավառների փոփոխության և զեմստվոյի (զեկուցողներ՝ Ա. Շահխաթունյան, Ղ. Տեր-Ղազարյան, Ս. Կամսարական, Հ. Աահակյան, Գ. Խատիսյան), պարենավորման (զեկուցողներ Ս. Հարությունյան, Տ. Բեկզադյան), ազգամիջյան հարաբերությունների (զեկուցողներ՝ Հ. Օհանջանյան, Մելիք-Պապաջանով, Ա. Երզնկյան), Օզակոմի նկատմամբ վերաբերմունքի (զեկուցողներ Հ. Արղության, Ա. Երզընկյան), ճակատի պաշտպանության և վտանգված վայրերի ապահովության (զեկուցողներ՝ Ռ. ՏերՄինասյան, Ս. Փիրումյան, Ա. Շահմազյան), փախըստականների (զեկուցողներ՝ Վ. Փափազյան, Ս. Հարությունյան, Հ. Առաքելյան), դպրոցների ազգայնացման (զեկուցողներ Ս. Տիգրանյան, Ա. Աբելյան, Ս. Հովյան) հարցերը, Ազգային բյուրոյի հաշվետվությունը (զեկուցողներ Ա. Խատիսյան, Ե. Աղբաշյան)։
Համագումարն իր վստահությունը հայտնեց ժամանակավոր կառավարությանը, նրա «Պատերազմ՝ մինչև հաղթական ավարտ» կոչին, որը հայ ժողովրդի համար կոնկրետ պատմական պայմաններում նշանակում էր արևմտյան Հա յաստանի ազատագրում։ Հայաստանի «անեքսիան» Ռուսաստանի կողմից հայկական լայն շրջաններում դիտվում էր որպես թուրք, բռնապետներից հայ ժողովրդի և նրա հայրենիքի մեծ մասի ազատագրման միակ իրական ճանապարհը։
Համագումարը կազմավորեց Հայոց ազգային խորհուրդ (ՀԱԽ) և ազգային ժողով։ Ազգային խորհրդի նախագահ ընտըրվեց Ա. Ահարոնյանը։
Գրականություն
Ռուսահայոց համագումար, 0., 1917։ Օրակարգ և կանոնադրություն հայ միջկուսակցական խորհրդակցության, Թ., 1917։ Մ Ե լ ի ք յ ա ն Վ Հ., Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը և հայկական ազգային խորհուրդների ստեղծումը (1916 թ. մարտ1917 թ. հոկտեմբեր), ԼՀԳ, 1989, N6։
վ Մելիքյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ 1919, 1920, աոաջինը տեղի է ունեցել փետրվարի 24-ից ապրիլի 22-ը, Փարիզում։ Հրավիրվել է ազգային պատվիրակության (նախագահ՝ Պողոս Նուբար փաշա) նախաձեռնությամբ՝ որոշելու «հայ ազգի միակամ իղձերը»։ Պատվիրակների կազմով (38 հոգի) համագումարը ներկայացնում էր հիմնականում գաղութահայությունը (Կ. Պոլիս, Եգիպտոս, Պարսկաստան, Հնդկաստան, Անգլիա, Ֆրանսիա, Հյուսիսային Ամերիկա և այլն), ինչպես նաև Կովկասում ապաստանած արևմտահայ գաղթականությունը։ Խորհրդակցական ձայնով մասնակցում էին հենց նոր Փարիզ ժամանած Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ Ա. Ահարոնյանն ու Հ. Օհանջանյանը։ Հ. ա. հ-ի նախագահն էր Գ. Նորատունկյանը, փոխնախագահները՝ պրոֆեսոր Ա. Տեր-Հակոբյանն ու Ա. Չոպանյանը. Գումարել է 38 նիստ։
Համագումարը վավերացրեց նախապես պատրաստված և 1919-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների հուշագիրը, որտեղ համառոտ շարադրված էր Հայաստանում օսմ. վեցդարյա տիրապետության «արյունալի պատմությունը», հայերի մասնակցությունն առաջին համաշխարհային պատերազմին Անտանտի դաշնակիցների կողմում և սրանց խոստումները՝ Հայաստանը թուրք, բռնապետությունից ազատագրելու և նրան անկախություն տալու մասին։ Ըստ հուշագրի, Հայաստանը պետք է ամփոփեր հայկական յոթ նահանգները (ներառյալ Տրապիզոնը), Կիլիկիան՝ Ալհքսանդրետ նավահանգստով, Կովկասում՝ Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ Երևանի նահանգը, Լոռին և Ախալքալաքը, Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը, Կարսի մարզը՝ առանց Հյուսիսային Արդահանի։ Համագումարը քննարկեց, վավերացրեց և հաշտության կոնֆերանսին ներկայացրեց մի հիշատակագիր՝ Թուրքիայի և Կովկասի մեջ պատերազմի ժամանակ կոտորածների, տեղահանության և այլ աղետների հետևանքով հայ ազգի կրած վնասների հատուցման մասին, որի համաձայն այդ վնասների ամբողջական գումարը կազմում էր 19 մլրդ 130 միլիոն 982 հազար ֆրանկ. 14 մլրդ՝ արևմտյան Հայաստանում, 4.5 մլրդ՝ արևելյան Հայաստանում։
Ապրիլի 2-ի նիստում ընտրվեց նոր ազգային պատվիրակություն (Պողոս Նուբար, Ա. ՏերՀակոբյան, Ա. Չոպանյան, Գ. Փաստրմաճյան, Հ. Նևրուզ, Վ. Թեքեյան), որը Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ կազմելու էր «Ամբողջական Հայաստանի պատ