Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վիրակություն» և նրա հետ ջանար «ձեռք բերել Հուշագրով բանաձևված հայկական պահանջների գործադրությունը և պետք է հետապնդի ազգային դատին հարակից բոլոր հարցերի բարվոք լուծումը»։

Ի թիվս այլ հարցերի համագումարը զբաղվեց նաև հայկական հողերի զինվորական գրավման, Կիլիկիայի և Սիրիայի մեջ ապրող տարագիր հայերի ապահովության, արևելյան Հայաստանի սովյալ ժողովրդի պարենավորման և այլ խնդիրներով, լսեց ազգային պատվիրակության նախագահի և Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի զեկույցները հաշտության կոնֆերանսում իրենց գործունեության մասին։ Վերջին նիստում համագումարը, ի լրումն պրեզիդենտ Վիլսոնին (ԱՄՆ) և պրեմիեր մինիստր Կլեմանսոյին (Ֆրանսիա), Լլոյդ Ջորջին (Մեծ Բրիտանիա) և Օռլանդոյին (Իտալիա) հղած ողջույնի ուղերձների, հատուկ կոչով դիմեց դաշնակից ազգերին, որով մեկ անգամ ևս հռչակում էր «հայ ազգի կամքը իր ազատ հայրենիքն ունենալու՝ անկախ պետության մեջ իր բոլոր հողերի միացմամբ», և խնդրում էր նրանցից «իրենց ձայնը միացնելու մերինին՝ պահանջելու համար հաշտության վեհաժողովից, որ փութացնի Հայկական հարցի լուծումը»։

Համագումարը իր պարտքը համարեց նաև «եղբայրական ջերմ ողջույններ» ուղղել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս նրա տեսնելով «վեց հարյուր տարի ի վեր առաջին անգամ վերազարթնող հայ ազատության հրճվառիթ պատկերը», և հոտնկայս իր խորին հարգանքն ու պաշտամունքը հայտնեց «բազմաչարչար նահատակների և այն հազարավոր մարտիկների հիշատակին, որոնք իրենց հերոսական պայքարով նախապատրաստեցին հայկական դատի հաղթանակը»։

1920-ի մայիսի 5-հուլիսի 13-ին Փարիզում տեղի է ունեցել երկրորդ համագումարը, 24 պատգամավորների մասնակցությամբ (առանձին նիստերի ներկա են եղել նաև հայ եկեղեցու ներկայացուցիչներ). կայացել է 31 նիստ։ Նստաշրջանի նախագահ է ընտրվել Գաբրիել Նորատունկյանը, փոխնախագահ՝ Գրիգոր Սնապյանը։ Բացման խոսքում Գաբրիել Նորատունկյանը կոչ է արել միության և համերաշխության՝ որպես Հայկական հարցի լուծման հաջողության գերագույն պայմաններ։ Ողջույնի խոսք է ասել Պողոս Նուբար փաշան։

Համագումարը քննարկել է օրակարգով նախատեսված հարցերը՝ Ազգային պատվիրակության զեկուցումը, պատվիրակության բժշկական, քարոզչական, ելևմտական (ֆինանսական) և կազմակերպչական կանոնագրի հանձնաժողովների տեղեկագիրը և Ազգային պատվիրակության վերակազմությունը։

Ազգային պատվիրակության զեկուցումն արել է Արշակ Չոպանյանը. պատվիրակությունը գործել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ համատեղ. Փարիզի կոնֆերանսի մասնակից պետություններին համատեղ ներկայացրել են դիմումներ, հուշագրեր, վարել բանակցություններ, գործադրել ջանքեր «Հայոց ազգային ծրագրին իրականացման համար»։ Լուսաբանվել է այն նոր իրադրությունը, որն անհուսալի է դարձրել ԱՄՆ-ի հովանավորությամբ միավորված Հայաստանի ստեղծումը (տես Հայաստանի մանդատ 1920) և ստիպել միացյալ պատվիրակությանը «ազգային պահանջները պատշաճեցնել իրերի նոր կացությանը»։

Ազգային պատվիրակությունը աշխատանք է տարել հայ-պոնտական (հունական) հարաբերություններ հաստատելու. հայ-քրդական համաձայնություն կայացնելու և այլ հարցերի ուղղությամբ։ Սան Ռեմոյի կոնֆերանսում բանակցություններ են վարվել Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ տարածքային և այլ հարցերի շուրջը։

Մի քանի նիստեր նվիրվել են Կիլիկիայի կացությանը և ձեռնարկվելիք միջոցառումներին։ Ընտրվել է հանձնաժողով Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը ուսումնասիրելու համար։ Պատրաստվել է հուշագիր, որը միացյալ (ամբողջական) Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է դաշնակից երկըրների Գերագույն խորհրդին։

Հուլիսի 3-ի նիստում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Ազգային պատվիրակության նոր կազմ (Պողոս Նուբար փաշա, Գրիգոր Սնապյան, Լևոն Մկրտչյան և Հակոբ Նևրուզ)։ Համագումարն ընդունել է ուղերձներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բանակին, Կիլիկիայի հայությանը, Մերձավոր Արևելքի նպաստամատույց հանձնախմբի նախագահին (հայ ժողովրդին օգնելու համար)։

Գրականություն

Վ ր ա ց յ ա ն Ս., Հայաստանի Հանրապետություն, Փարիզ, 1928, էջ 242-247։ Hovannisian R. G., The Republic of Armenia, v. /. 1918-1919, BerkeleyL A L., 1971, p. 454-59.

Ջ Թորոսյան

Վ. Ղազախեցյան

ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ. է ջ մ ի ա ծ ն ի համագումարը հրավիրվել է 1915-ի մարտի 1-2-ը. նպատակն էր միավորել պատերազմի պատճառով արևմտյան Հայաստանից փախած հայ գաղթականներին օգնություն կազմակերպող բոլոր բարեգործական, բարեսիրական և այդ խնդրով զբաղվող կազմակերպություններին։ Համագումարը կազմակերպել էր նորաստեղծ Եղբայրական օգնության կոմիտեի էջմիածնի բաժինը, պատվավոր նախագահն էր Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե։ Օրակարգի հարցերն էին գաղթականներին օգնող բոլոր հանձնաժողովների ու ընկերությունների գործողությունների համակարգումը, գաղթականներին օգնելու գործի կազմակերպումը Կովկաս ի գյուղերում ու քաղաքներում, միջոցների մշակումը՝ փախստականներին իրենց նախկին բնակավայրերը վերադարձնելու համար և այլն։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են էջմիածնի, Երևանի, Նախիջևանի, Իգդիրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Սիմֆերոպոլի, Կովկասի հայոց բարեգործական և այլ ընկերությունների ներկայացուցիչները։ Համագումարը որոշակի դեր խաղաց՝ գործողություններ ծրագրելով հայ գաղթականներին օգնելու հարցում։ Պետրոգրադի համագումարը տեղի է ունեցել 1916-ի մայիսի 10-12ին։ Համագումարի հրավիրումը նախաձեռնել էին Մոսկվայի և Պետրոգրադի հայ հասարակայնության ներկայացուցիչները։ Նպատակը նույնպես հայ գաղթականներին օգնող բոլոր ընկե