Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղասպանության դասընթացներ, կազմըվել դասագիրք «Հայ դատ»։ Հ.դ. ֆինանսավորել է ցեղասպանության մասին կինոֆիլմերի արտադրությունը, ցույցեր ու հանրային այլ միջոցառումներ կազմակերպել Թուրքիայի ու Ադըրբեջանի դեմ՝ դատապարտելով հայերի ցեղասպանությունն ու ջարդերը այդ երկրներում, Արցախի ու Հայաստանի շրջափակումը։

Հ. դ-ին կից գործում է հետազոտական կենտրոն, որն ուսումնասիրում և վերլուծում է իրադրությունը Հայաստանում, Անկախ պետությունների համագործակցությունում և Թուրքիայում։ Նրա ջանքերով մասնավորապես լույս են տեսել հայոց ցեղասպանությանը, Արցախի և Ադրբեջանի իրադրությանը վերաբերող մի շարք աշխատություններ։

Հ. դ-ի տեղական հանձնախմբեր են գործում Եվրոպայի. Մերձ. Արլ-ի, Լատ. Ամերիկայի մի շարք երկրներում, 1991ից՝ Երևանում։ Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում և Գերմանիայում գործող Հ. դ-ի հանձնախմբերը 19701980-ական թթ. զգալի աշխատանք կատարեցին հայկական հարցի վերաբերյալ միջազգային հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ, նպաստեցին հայկական հարցի քննարկմանը Եվրոխորհրդարանում

1987-ին (տես Եվրոպական խորհրդարանի բանաձևը… 1987)։

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿուսԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԺԿ), լիբերալ կուսակցություն։ Հիմնել են հայ կադետները 1917-ի ապրիլի 11-ին, Թիֆլիսում։ 1917-ի սեպտ. կայացել է ՀԺԿ ) համագումարը, որն ընդունել է ծրագիր և կանոնադրություն, ստեղծել կենտրոնական բյուրո, որի նախագահ է ընտրվել Մ. Պապաջանյանը, փոխնախագահներ՝ Հ. Առաքելյանը, Ի. Ամիրյանը, Կ. Ստեփանյանը, քարտուղարներ՝ Ս. Մալխասյանցը և Լ. Դանիելյանը։ Կենտր. պաշտոնաթերթերն էին՝ «ժողովրդի ձայն» (1918-19, Թիֆլիս), «ժողովուրդ» (1919-20, Երևան)։ ՀԺԿ իրեն հայտարարել է ապադասակարգային, համազգ. կուսակցություն։ Նրա առաջին ծրագրի սոցիալական հարցերը փոխառնված էին ռուս կադետնե րի ծրագրից՝ ավելացրած միայն ազգային հարցը, ըստ որի, արևելյան Հայաստանի համար պահանջվում էր ազգտարածքային ինքնավարություն, իսկ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայության համար՝ կուլտուր-ազգ. ինքնավարություն։ ՀԺԿ հայկական հարցը համարում էր միջազգային հարց, որի լուծումը թողնում էր արևմտահայերին՝ խոստանալով միջազգային կոնգրեսում աջակցել նրանց։ ՀԺԿ II համագումարը (1919-ի սեպտ.) ընդունեց նոր ծրագիր, առաջ քաշեց «միացյալ և ամբողջական» Հայաստանի ստեղծման խնդիրը։ Միացյալ և ամբողջական Հայաստանի մեջ պետք է մտնեին՝ արևելյան Հայաստանը, արևմտյան Հայաստանը (վեց նահանգներով), ինչպես նաև Կիլիկիան։ Միացյալ և ամբողջական Հայաստանը պետք է լիներ ժողովրդավարական, պառլամենտական հանրապետություն, պետական լեզուն՝ հայերենը։ Հայաստանից դուրս ապրող հայության համար ՀԺԿ ուժի մեջ էր թողնում կուլտուր-ազգ. ինքնավարության պահանջը։

ՀԺԿ ողջունել է 1917-ի Փետր. բուրժուա-դեմոկրատ. հեղափոխությունը, պատրաստակամություն հայտնել աջակցել Ոուսաստանի ժամանակավոր կառավարությանը և հայտարարել, որ ազգային, սոցիալական բոլոր կարևորագույն խնդիրների լուծումը պետք է թողնել Սահմանադիր ժողովին։ Հայաստա նում, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի. Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի հայաբնակ վայրերում ՀԺԿ 1917-21-ին ստեղծել է ավելի քան 50 ճյուղ ու ենթաճյուղ։ Հայաստանի Հանրապետության 1918-ի օգոստ. 1-ին բացված խորհրդարանում ՀԺԿ ունեցել է 6 պատգամավոր։ 1919-ի մայիսի 28-ին ՀՀ խորհրդարանը Հայաստանը հռչակեց միացյալ և անկախ հանրապետություն. այդ չընդունեցին ՀԺԿ անդամները և հունիսի 4-ին դուրս եկան կառավարության կազմից։ ՀԺԿ չկարողացավ իր հետևից տանել ժող. լայն զանգվածներին և ազդեցիկ դիրք գրավել հայ իրականության մեջ։

1921-ի հակախորհրդ. Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո ՀԺԿ ղեկավարները հեռացան Հայաստանից։ 1921-ի հոկտ. 1-ին սահմանադիր ռամկավար կուսակցությունը, ազատական կուսակցությունը (նախկին՝ վերակազմյալ հնչակյանները), ՀԺԿ արտասահմանում գտնվող անդամները և այլ խմբավորումներ միավորվեցին՝ կազմելով ռամկավար ազատական կուսակցությունը։

Լ. Խուրշուդյան

ՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (Armenian Bar Association), իրավաբանների պրոֆեսիոնալ կազմակերպություն. ստեղծվել է Լոս Անջելեսում (ԱՄՆ), 1989-ի սեպտեմբերին։ Ներկայացնում է հայ ազգային շահերն ու ԱՄՆ-ի հայ համայնքի իրավաբանական պահանջմունքները։ Միությունը անց է կացնում ամենամյա ժողովներ, իրավաբանական սեմինարներ ու գիտաժողովներ, հրատարակում է լրատվական բյուլետեն։ Հ.ի.մ-յան շրջանակներում գործում է «Հայկական իրավունքների պահապան» ("Armenian Right՝s Watch") կազմակերպությունը։ Նրա նպատակներն են՝ պաշտպանել հայոց պատմության փաստերը, այդ թվում՝ ցեղասպանության և Ղարաբաղի խնդիրները, հայերի ազգային և համայնքային շահերը, նրա համար կազմակերպել քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ուսուցում, պայքարել հայերի նկատմամբ ազգային խտրականության դեմ, պաշտպանել նրանց ազգային նպատակները, իրավաբանական խորհրդատվություններ կազմակերպել այն անձանց համար, ովքեր շահագրգռված են Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու գործում։

Հ.ի.մ. նյութեր է պատրաստում թերթերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքական գործիչների համար։ Դրանցից մեկն էլ ԱՄՆ-ի սենատին ուղղված դիմումն էր, որը հորդորում էր ընդունել սենատի N 212 բանաձևը՝ 1990-ի ապրիլի 24-ը ճանաչելու հայերի ցեղասպանության 75-ամյակի օր։

Գ. Մախմուրյան

ՀԱՅ ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ, ֆ ի դայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է XIX դ. 80ական թթ. կեսին։ սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։ Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների